480.92
+0.18
511.51
-0.14
7.54
+0.06
+2
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանը պետք է պայքարի Վրաստանի կողմից հայկական հերթական եկեղեցու յուրացման դեմ. փորձագետ
15:51
03 Նոյեմբերի 2010

Հայաստանը պետք է պայքարի Վրաց ուղղափառ եկեղեցու կողմից Ախալցխայի հայկական Երևման Սուրբ Խաչ կաթոլիկ եկեղեցին (Վրաստանի հայաբնակ Սամցխե-Ջավախեթի տարածաշրջանի կենտրոն) յուրացնելու դեմ, կարծում է Հայկական ճարտարապետության հետազոտությունների հասարակական կազմակերպության (RAA) երևանյան գրասենյակի ղեկավար Սամվել Կարապետյանը։

Երեք տարի առաջ Սամցխե-Ջավախեթիում սկսվեց Վրաց ուղղափառ եկեղեցու կողմից հայկական կաթոլիկ եկեղեցիների յուրացման գործընթացը, և տեղի ունեցավ դրանց օծումը վրացական օրթոդոքս եկեղեցու կարգով։ Մասնավորապես, յուրացվել են Իվլիդ և Ուդե գյուղերի կաթոլիկ եկեղեցիները և վերածվել են վրաց ուղղափառ եկեղեցիների, իսկ 2009 թվականից սկսած՝ սկսվեց Երևման Սուրբ Խաչ եկեղեցու փոխանցման գործընթացը վրաց կաթոլիկ համայնքին և եկեղեցու տարածքի մաքրման աշխատանքները։

«Երևման Սուրբ Խաչը հինգ դարի ընթացքում՝ մինչև 19-րդ դարը, հայ ուղղափառ եկեղեցի է եղել, իսկ այնուհետև փոխանցվել է հայ կաթոլիկ համայնքին, և առայսօր հայերն այցելում են այնտեղ։ Մինչդեռ, Ախալցխայում վրաց կաթոլիկ համայնք երբևէ չի եղել»,- նշում է Կարապետյանը։

Ըստ նրա, եկեղեցու տարածքի մաքրման ընթացքում հայտնաբերվել են հայկական խաչքարեր, գրություններ, որոնք ևս մեկ անգամ վկայում են եկեղեցու՝ հայկական համայնքին պատկանելու մասին, սակայն սա չի կանգնեցնում վրացական իշխանություններին։

«Նախևառաջ, Վրաց կաթոլիկ եկեղեցու այս անօրինական գործողություններին պետք է արձագանքեն Հայ կաթոլիկ և Հայ առաքելական եկեղեցիների առաջնորդները»,- ասաց փորձագետը։

Կարապետյանը կարծում է, որ եկեղեցու ճակատագիրը կարելի է լուծել միջազգային կազմակերպություններ դիմելով։ «Մենք մեծ թվով աղբյուրներ ունենք, այդ թվում նաև վրացական, որոնք վկայում են այն մասին, որ եկեղեցին իսկապես հայկական է»,- ասաց նա։

«Հայ ժողովուրդը պետք է պայքարի և պաշտպանի իր մշակութային հուշարձանները, որոնք մենք կորցնում ենք մեր անտարբերության պատճառով»,- ասաց մասնագետը։

Երևման Սուրբ Խաչ եկեղեցին Ախալցխայի երեք հայ կաթոլիկ եկեղեցիներից մեկն է: Եկեղեցու պատկանելության շուրջ լեգենդն այն վերագրում է 7-րդ դարին, սակայն իր ճարտարապետությամբ եկեղեցին կարելի է դասել 13-րդ դարին: Եկեղեցու շուրջ հայկական խաչքարերով գերեզմանատուն է, ինչը ևս մեկ անգամ ապացուցում է, որ այն պատկանում է հայկական համայնքին:--0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
18:23
05 Դեկտեմբերի 2016
Քաղաքագետը պատմել է նախընտրական արշավի ընթացքում ՀՀԿ-ի ռազմավարության մասին
Հայաստանի հանրապետական կուսակցությունն արդեն սկսված նախընտրական արշավում ընդունել է երեք բաղկացուցիչներից կազմված ռազմավարություն:
16:02
05 Դեկտեմբերի 2016
ՀՀ ԱԺ խոսնակը սխալմամբ «կողմ» է քվեարկել ժողովրդի ապստամբության իրավունքին
ՀՀ ԱԺ խոսնակ Գալուստ Սահակյանը սխալմամբ «կողմ» է քվեարկել «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանի «Ժողովրդի ապստամբության իրավունքի մասին» օրենքը ԱԺ քառօրյայի օրակարգում ավելացնելուն։
15:07
05 Դեկտեմբերի 2016
Գագիկ Ծառուկյանը վերադառնում է մեծ քաղաքականություն` որպես ընդդիմադիր գործիչ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանը, հազարավոր քաղաքացիների պահանջով, վերադառնում է ակտիվ քաղաքականություն, երկուշաբթի լրագրողներին ասաց «Բարգավաճ Հայաստան» խորհրդարանական խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը։
15:40
03 Դեկտեմբերի 2016
ԲՀԿ քաղխորհուրդը խնդրում է Ծառուկյանին վերադառնալ ակտիվ քաղաքականություն
Շաբաթ օրը կայացած ԲՀԿ քաղաքական խորհրդի ընդլայնված նիստում քննարկվել է ԲՀԿ հիմնադիր նախագահ Գագիկ Ծառուկյանի ակտիվ քաղաքականություն վերադառնալու հարցը:
12:34
03 Դեկտեմբերի 2016
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ու ԱՄՆ նորընտիր փոխնախագահ Մայք Փենսը հեռախոսազրույց են ունեցել
Հեռախոսազրույցը կայացել է ամերիկյան կողմի նախաձեռնությամբ:
19:55
02 Դեկտեմբերի 2016
Հայ–ռուսական զորախմբի ստեղծումը բխում է Հայաստանի շահերից. պաշտպանության նախկին նախարար
Հայաստանի և Ռուսաստանի Զինված ուժերի միավորված զորախմբի ստեղծումը բխում է Հայաստանի շահերից, ուրբաթ լրագրողներին հայտարարեց ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը։
17:18
02 Դեկտեմբերի 2016
Ադրբեջանի հետ սահմանագծում լարվածություն չկա. ՀՀ ՊՆ
Հայ-ադրբեջանական սահմանագծում և ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում իրավիճակը հանգիստ է, ասաց ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:
11:43
02 Դեկտեմբերի 2016
Րաֆֆի Հովհաննիսյանի որոշումը վտանգում է «Ժառանգություն» կուսակցության գոյությունը
Րաֆֆի Հովհաննիսյանը սպասում է քաղաքական դաշտում կատարվելիք փոփոխություններին:
17:22
01 Դեկտեմբերի 2016
Պուտինի ուղերձը. ի՞նչ օգուտ կարող է քաղել իր համար Հայաստանը
Այս տարի ՌԴ նախագահի` Դաշնային ժողովին ուղղված ուղերձը մի շարք առումներով անսովոր էր:
16:49
01 Դեկտեմբերի 2016
ՀԴԿ ղեկավարը վայր է դրել Համաշխարհային հայկական կոնգրեսի փոխնախագահի լիազորությունները
Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը վայր է դրել Համաշխարհային հայկական կոնգրեսի փոխնախագահի լիազորությունները:
17:20
30 Նոյեմբերի 2016
Ռուսաստան vs Թուրքիա. ե՞րբ բարեկամության պատրանքը կվերածվի ծեծկռտուքի
Ռուսաստանի գործընկերների, հատկապես` Հայաստանի համար շատ զարմանալի է հետևել, թե ինչպես են զարգանում Մոսկվայի և Անկարայի հարաբերությունները:
15:29
28 Նոյեմբերի 2016
Աշոտյանը պարզաբանել է, թե ինչու է շտապել շնորհավորել նախագահին ՀՀԿ-ի նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը պարզաբանել է, թե ինչու է շաբաթ օրը ՀՀԿ-ի համագումարին շտապել շնորհավորել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին կուսակցության նախագահ վերընտրվելու կապակցությամբ: