484
-0.04
526.01
+2.91
8.52
+0.08
+6
Եղանակը Երևանում
Հայ
Հայ-ադրբեջանական շփման գծի ԵԱՀԿ-ի դիտարկումն առանց միջադեպերի է անցել
13:47
03 Նոյեմբերի 2010

ԵԱՀԿ-ի՝ Տավուշի մարզի Բերքաբեր գյուղի մոտ հայ-ադրբեջանական շփման գծի չորեքշաբթի անցկացրած դիտարկումն անցել է առանց միջադեպերի, հաղորդում է «Նովոստի-Արմենիա» գործակալության թղթակիցը Բերքաբերից: 

Հայկական կողմից դիտարկմանը մասնակցել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականներ Իմրե Պալատինուսն ու Ժեսլան Նուրտազինը:

Ինչպես լրագրողներին հայտարարեց ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբի օպերատիվ վարչության ավագ սպա, փոխգնդապետ Սամվել Ասատրյանը, դիտարկման ընթացքում երկու կողմերի հրամանատարները քննարկել են շփման գծում գրանցված փոխհրաձգությունների հետ կապված հարցերը:

Դիտարկումը սկսվել է տեղական ժամանակով ժամը 11:45-ին և տևել է տասը րոպե: Վիզուալ կոնտակտը տեղի է ունեցել 1400 մետր հեռավորության վրա:

Մինչ դիտարկման մեկնարկը ԵԱՀԿ-ի ներկայացուցիչները հանդիպել են Տավուշի մարզպետի տեղակալ Վահե Վարդապետյանի և հայկական զորամասի ղեկավարության հետ:

Հանդիպման ընթացքում հայ զինվորականները տեղեկացրել են ԵԱՀԿ-ի ներկայացուցիչներին շփման գծում տիրող իրավիճակի մասին՝ հայտնելով, որ գնդակոծությունների ժամանակ ադրբեջանական կողմն օգտագործում է մեծ տրամաչափի զենք, մասնավորապես՝ գնդացիրներ և 14,7 մմ տրամաչափի դիպուկահար հրացաններ:

Միայն հոկտեմբերի ընթացքում Իջևանի հատվածում գրանցվել է հրադադարի ռեժիմի խախտման 37 դեպք (նախորդ տարվա համեմատ խախտման թիվը նվազել է):

Զորամասի ներկայացուցիչները տեղեկացրել են, որ ադրբեջանական կողմը գնդակոծությունները կազմակերպում է հայկական տարածքում ինժեներական աշխատանքների անցկացման ժամանակ, այն դեպքում, երբ հայկական կողմը ձեռնպահ է մնում նման գործողություններից:

Հայկական կողմն առաջարկել է մեկշաբաթյա դիտարկում անցկացնել՝ շփման գծում տիրող իրավիճակի մասին ավելի հստակ պատկերացում կազմելու համար:

Տավուշի մարզպետի տեղակալն իր հերթին նշել է, որ հրադադարի ռեժիմի խախտումները խոչընդոտներ են ստեղծում գյուղատնտեսական աշխատանքների անցկացման ժամանակ: Վարդապետյանը կարևորել է դիտարկման անցկացումը հենց գյուղատնտեսական աշխատանքների անցկացման ժամանակահատվածում:

Նախապես ծրագրվում էր դիտարկումն անցկացնել Կիրանց-Մազամլի հատվածում, սակայն ադրբեջանական կողմի առաջարկվող դիտարկման վայրը փոխվել էր:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
19:40
27 Մարտի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարները բարձր մակարդակով հանդիպում են նախապատրաստում. Հոգլանդ
Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները բարձր մակարդակով հանդիպում են նախապատրաստում:
11:16
16 Մարտի 2017
ՀՀԿ–ի ներսում ամեն ինչ հարթ չէ. դժգոհություն է հասունանում
ՀՀԿ-ում իրավիճակն այնքան պարզ եւ հարթ չէ, ինչպես թվում է կողքից։
18:10
13 Մարտի 2017
Լուկյանով. Ռուսաստան–Թուրքիա–Ադրբեջան միություն երբեք չի կարող լինել
Ռուսաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի միջև միության մասին երբեք խոսք լինել չի կարող, հայտարարեց քաղաքագետ Ֆյոդոր Լուկյանովը։
11:33
10 Մարտի 2017
ՀՀ նախագահը ՌԴ–ում ՀՀ նոր դեսպան է նշանակել
Ավելի վաղ նախագահի հրամանագրով Օլեգ Եսայանն ազատվել էր ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից։
11:14
10 Մարտի 2017
Օլեգ Եսայանն ազատվել է ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ուրբաթ հրամանագիր է ստորագրել Օլեգ Եսայանին ՌԴ–ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից ազատելու մասին։
20:19
07 Մարտի 2017
Մեկնարկել է նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական այցը Ֆրանսիա
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Ֆրանսուա Օլանդի հրավերով այսօր պաշտոնական այցով ժամանել է Ֆրանսիա:
16:48
06 Մարտի 2017
Ռոբերտ Քոչարյան. ընթացիկ քաղաքական գործընթացի մեջ մտնելու ոչ մի ցանկություն չունեմ
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երկուշաբթի հարցազրույց է տվել 2rd.am կայքին:
16:20
06 Մարտի 2017
Ուսումնասիրություն. «Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում
«Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում։
12:55
06 Մարտի 2017
Լևոն Տեր–Պետրոսյանի բացակայությունը իր դաշինքի ակցիաներին կապված չէ առողջական վիճակի հետ
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի բացակայությունը դաշինքի վերջին միջոցառումներին կապված չէ նրա առողջական վիճակի հետ:
12:29
01 Մարտի 2017
ՀՀ նախագահը մեկնում է Ռուսաստան` ամրապնդելու տնտեսական համագործակցությունը
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 14–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Մոսկվա։
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։