484.68
+0.06
530.14
+2.1
8.5
-0.03
+12
Եղանակը Երևանում
Հայ
Երևանում Հայաստանի և ԱՄԷ-ի միջև փոխըմբռնման հուշագիր է ստորագրվել
13:36
03 Նոյեմբերի 2010

Չորեքշաբթի մեկնարկած հայ-էմիրաթական առաջին գործարար համաժողովի շրջանակներում Երևանում Հայաստանի և ԱՄԷ-ի միջև փոխըմբռնման հուշագիր է ստորագրվել:

Փաստաթուղթը ստորագրել են ՀՀ էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանն ու Արաբական Միացյալ Էմիրությունների (ԱՄԷ) արտաքին առևտրի նախարար Շեյխա Լուբնա Ալ-Քասիմին (Sheikha Lubna Al Qasimi):

Ինչպես լրագրողներին տեղեկացրեց Զարգացման հայկական գործակալության (ԶՀԳ) գլխավոր տնօրեն Ռոբերտ Հարությունյանը, վերջին տարիների ընթացքում երկու երկրների կառավարությունների միջև ընթացող աշխատանքը հանգեցրել է նման գործարար համաժողովի կազմակերպման հնարավորությանը, որը կարող է մշտական բնույթ ստանալ:

Նա պարզաբանեց, որ ԱՄԷ-ից Հայաստան ժամանած պատվիրակության կազմում են տարբեր ոլորտներում, այդ թվում նաև բարձր տեխնոլոգիաների, զբոսաշրջության, շինարարության ոլորտներում գործող 34 կազմակերպությունների, ինչպես նաև ներդրումային ընկերությունների ներկայացուցիչներ:

«Մենք պետք է փորձենք օգտագործել գործարար համաժողովի անցկացման օրերը ներկայացնելու համար բոլոր այն ներդրումային ծրագրերը, որոնք կարող է ներկայացնել Հայաստանը», - ասաց նա:

ԱՄԷ-ից ժամանած պատվիրակության կազմում են Աբու-Դաբիի տնտեսական զարգացման դեպարտամենտի, Դուբայի օդանավակայանի ազատ գոտու, ԱՄԷ-ի առևտրա-արդյունաբերական պալատի, ինչպես նաև փոքր և միջին բիզնեսի ոլորտի ձեռնարկությունների, դեղաբանության, հյուրանոցային գործի և զբոսաշրջության, արդյունաբերության, գյուղատնտեսության ոլորտների, ինչպես նաև ենթակառուցվածքների, ֆինանսական ծառայությունների, առևտրի, կենցաղային սպասարկման, կրթության, առողջապահության, էներգետիկայի, շինարարության, ոսկերչական գործի և անշարժ գույքի շուկայի ներկայացուցիչներ:

Հարությունյանը նաև նշեց, որ ԱՄԷ-ից ժամանած համաժողովի մասնակիցներին կներկայացվեն ենթակառուցվածքային նախագծեր, մասնավորապես՝ Հյուսիս-Հարավ տրանսպորտային միջանցքի կառուցման նախագիծը, զբոսաշրջության ոլորտում, այդ թվում նաև Ջերմուկում և Դիլիջանում իրականացվող ծրագրերը, ինչպես նաև միջուկային բժշկությանը և էներգետիկային վերաբերող ծրագրերը:

ԶՀԳ-ի ղեկավարը տեղեկացերց նաև, որ 2006-2009 թթ.-ին Հայաստանի և ԱՄԷ-ի միջև ապրանքաշրջանառությունը մեծ չէ և կազմում է շուրջ 130 միլիոն դոլար, ընդ դորում ներկրման ցուցանիշը գերազանցում է արտահանման ցուցանիշը:

Նշված ժամանակահատվածում Հայաստանից իրականացրած արտահանման ծավալը կազմել է 28 միլիոն դոլար, իսկ երկիր իրականացված ներկրման ծավալը՝ 101,3 միլիոն դոլար: Միաժամանակ 2009 թ.-ին այդ ցուցանիշները կազմել են, համապատասխանաբար, 5,3 միլիոն և 30,7 միլիոն դոլար:

«Հայաստանից հիմնականում արտահանվում է միրգ, բանջարեղեն, հրուշակեղեն, ինչպես նաև թանկարժեք և ոչ թանկարժեք մետաղներ և քարեր, իսկ ԱՄԷ-ից Հայաստան է ներկրվում կահույք, էլեկտրական սարքավորումներ, կենցաղային ապրանքներ և այլն», - ասաց Հարությունյանը:

Հայ-էմիրաթական առաջին գործարար համաժողովն անցկացվում է Հայաստանում նոյեմբերի 3-4-ը: Համաժողովի կազմակերպիչն է Զարգացման հայկական գործակալությունը:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
21:09
27 Ապրիլի 2017
Շարմազանով. տեսանելի ապագայում ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն համագործակցության նոր փաստաթուղթ կստորագրեն
Տեսանելի ապագայում ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն կստորագրեն համագործակցության նոր փաստաթուղթ:
14:04
26 Ապրիլի 2017
Մոսկվայում կկայանա Հայաստանի, ՌԴ-ի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը
Մոսկվայում կկայանա Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների եռակողմ հանդիպումը։
11:13
26 Ապրիլի 2017
Նախօրեին վիճել են ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն ու ՀՅԴ բյուրոյի պատասխանատուն
Խոսակցության թեման եղել է նոր կառավարության կազմը և ՀՅԴ-ի պորտֆելները:
13:47
15 Ապրիլի 2017
ՌԴ-ում ՀՀ դեսպան. Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում
Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը կարծում է, որ Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում:
14:52
13 Ապրիլի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստանի Հանրապետություն:
17:26
12 Ապրիլի 2017
Թրամփը, հնարավոր է, ապրիլի 24-ին արտասանի «ցեղասպանություն» բառը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ապրիլի 24-ի ելույթում, հնարավոր է, օգտագործի «ցեղասպանություն» եզրը:
12:09
12 Ապրիլի 2017
Դաշնակների ախորժակն էլ ավելի է մեծացել
Խորհրդարանական ընտրություններում ՀՅԴ-ի հաջողություններով պայմանավորված՝ պարզվում է՝ նրանց ախորժակն էլ է մեծացել։
11:14
12 Ապրիլի 2017
Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու ՀՀ դեսպանը Շվեյցարիայում. հայտնի է դեսպանի նոր թեկնածուի անունը
93-ամյա աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանը Շվեյցարիայում և ՄԱԿ-ի Ժնևյան գրասենյակում:
20:17
11 Ապրիլի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանի համար բարեկամ Վրաստանի հետ հարաբերությունները թանկ են
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեքշաբթի ընդունել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեին։
17:10
11 Ապրիլի 2017
Նալբանդյան. Հայաստանի և Վրաստանի միջև խնդիրներ չկան
Երկու երկրների միջև հարաբերությունները զարգանում են փոխշահավետ համագործակցության ոգով, երեքշաբթի լրագրողներին ասաց ՀՀ արտգործնախարարը:
11:14
11 Ապրիլի 2017
Գագիկ Ծառուկյանն անձամբ է գլխավորելու «Ծառուկյան» խմբակցությունը
«ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը որոշել է անձամբ գլխավորել «Ծառուկյան» խմբակցությունը:
20:45
07 Ապրիլի 2017
Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կդիմի ԿԸՀ և ՍԴ ընտրությունները անվավեր ճանաչելու պահանջով
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանի գլխավորած Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կպահանջի անվավեր ճանաչել ապրիլի 2–ին կայացած խորհրդարանական ընտրությունները գրանցված խախտումների պատճառով: