484.51
-0.37
518.72
-3.16
8.61
-0.05
+11
Եղանակը Երևանում
Հայ
ՀՀ արտգործնախարարը հիշեցրել է երիտասարդ դիվանագետներին Հայրենիքին նվիրվածության մասին
10:19
03 Նոյեմբերի 2010

ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը երեքշաբթի ԱԳՆ համակարգի դիվանագիտական պաշտոններում աշխատանքի անցնող երիտասարդ դիվանագետներին հիշեցրել է Հայրենիքին նվիրված լինելու անհրաժեշտության մասին:

ՀՀ «Դիվանագիտական ծառայության մասին»    օրենքի համաձայն՝ 2010թ. ամռանն անցկացված մրցույթի արդյունքում 9 անձինք ընդունվեցին աշխատանքի ԱԳՆ համակարգի դիվանագիտական պաշտոններում` 3-6 ամիս փորձաշրջանով: Երեքշաբթի ԱԳՆ փորձաշրջանը հաջողությամբ ավարտած  հինգ դիվանագետներին ԱԳ նախարարի հրամանով շնորհվեց կցորդի`առաջին դիվանագիտական աստիճանը և նրանց հանձնվեցին դիվանագետի վկայականները:

«Դիվանագետ լինելը նախևառաջ նշանակում է նվիրվածություն Հայրենիքին: Նշականում է գիտակցել, որ Հայրենիքը, Հայրենիքի շահը վեր է ամեն ինչից:

Դիվանագետ լինելը պահանջում է մտավոր, ֆիզիկական և հոգևոր ուժերի մշտական լարում, բարձր աշխատունակություն, իհարկե, ֆիզիկական դիմացկունություն։ Դիվանագետի աշխատանքը չունի ավարտ կամ դադար: Արձակուրդ, վատ ինքազգացողություն, աշխատանքային ժամեր, հանգստյան օր. այս ամենը, իհարկե, կա դիվանագետի համար, բայց միայն տեսականորեն, որովհետև գործնականում իսկական դիվանագետը, իսկ ես հուսով եմ, որ դուք ցանկանում եք լինել իսկական դիվանագետ, աշխատանքի մեջ է միշտ», - ընդգծել է Նալբանդյանը:

ՀՀ ԱԳ նախարարն ավելացրել է, որ դիվանագետ լինելը նաև նշանակում է մշտապես սովորել` ոչ միայն հարստացնել գիտելիքները դիվանագիտության և միջազգային հարաբերությունների, այլ նաև` այլ, հնարավորինս շատ ասպարեզներում:

Միաժամանակ նախարարն ընդգծել է, որ Հայաստանում յուրաքանչյուր տասը հազար քաղաքացուց մեկին է միայն վիճակվում այդ պատիվը՝ լինել Հայաստանի Հանրապետության դիվանագետ: ՀՀ ԱԳ նախարարը հիշեցրել է, որ նախկինում շատերը նույնիսկ չէին համարձակվում երազել դիվանագետ դառնալու մասին. Հայաստանի դիվանագիտական ծառայությունը բուն իմաստով ձևավորված չէր:

«Գիտեմ, որ երազել եք այս օրվա մասին։ Ավելի ճիշտ՝ հուսով եմ, որ երազել եք, որովհետեւ բացի գիտելիքներից ու ունակություններից կարևոր է ձգտումը և նվիրվածությունը, որովհետև առանց այդ հատկանիշների դժվար է դառնալ լավ դիվանագետ: Ի տարբերություն նախորդ սերնդի, դուք այդ երազելու հնարավորությունն ունեցել եք, որովհետև մեծացել եք անկախ Հայաստանում», - մեջբերում է ՀՀ ԱԳ նախարարի խոսքերը ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
13:47
15 Ապրիլի 2017
ՌԴ-ում ՀՀ դեսպան. Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում
Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը կարծում է, որ Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում:
14:52
13 Ապրիլի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստանի Հանրապետություն:
17:26
12 Ապրիլի 2017
Թրամփը, հնարավոր է, ապրիլի 24-ին արտասանի «ցեղասպանություն» բառը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ապրիլի 24-ի ելույթում, հնարավոր է, օգտագործի «ցեղասպանություն» եզրը:
12:09
12 Ապրիլի 2017
Դաշնակների ախորժակն էլ ավելի է մեծացել
Խորհրդարանական ընտրություններում ՀՅԴ-ի հաջողություններով պայմանավորված՝ պարզվում է՝ նրանց ախորժակն էլ է մեծացել։
11:14
12 Ապրիլի 2017
Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու ՀՀ դեսպանը Շվեյցարիայում. հայտնի է դեսպանի նոր թեկնածուի անունը
93-ամյա աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանը Շվեյցարիայում և ՄԱԿ-ի Ժնևյան գրասենյակում:
20:17
11 Ապրիլի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանի համար բարեկամ Վրաստանի հետ հարաբերությունները թանկ են
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեքշաբթի ընդունել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեին։
17:10
11 Ապրիլի 2017
Նալբանդյան. Հայաստանի և Վրաստանի միջև խնդիրներ չկան
Երկու երկրների միջև հարաբերությունները զարգանում են փոխշահավետ համագործակցության ոգով, երեքշաբթի լրագրողներին ասաց ՀՀ արտգործնախարարը:
11:14
11 Ապրիլի 2017
Գագիկ Ծառուկյանն անձամբ է գլխավորելու «Ծառուկյան» խմբակցությունը
«ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը որոշել է անձամբ գլխավորել «Ծառուկյան» խմբակցությունը:
20:45
07 Ապրիլի 2017
Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կդիմի ԿԸՀ և ՍԴ ընտրությունները անվավեր ճանաչելու պահանջով
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանի գլխավորած Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կպահանջի անվավեր ճանաչել ապրիլի 2–ին կայացած խորհրդարանական ընտրությունները գրանցված խախտումների պատճառով:
11:15
06 Ապրիլի 2017
Րաֆֆի Հովհաննիսյանն ու Վարդան Օսկանյանը դու՞րս են գալիս քաղաքականությունից
Երկուսն էլ նախկինում ԱՄՆ քաղաքացիներ են եղել։
19:02
30 Մարտի 2017
Հայ քաղաքագետը հայտնել է առաջիկա ընտրությունների հիմնական ինտրիգը
Քաղաքագետ Սերգեյ Մինասյանը հայտնել է խորհրդարանական ընտրությունների` փորձագիտական հանրությանը հետաքրքրող հիմնական ինտրիգը։
19:40
27 Մարտի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարները բարձր մակարդակով հանդիպում են նախապատրաստում. Հոգլանդ
Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները բարձր մակարդակով հանդիպում են նախապատրաստում: