478.57
+0.37
561.79
+1.96
8.05
+0.02
+19
Եղանակը Երևանում
Հայ
Գարեգին Երկրորդը կոչ է անում Իրաքի իշխանություններին ապահովել քրիստոնյա փոքրամասնության իրավունքներն ու ազատությունները
17:31
02 Նոյեմբերի 2010

Ամենայն Հայոց Գարեգին Բ Կաթողիկոսը նոյեմբերի 1-ին Բաղդադի Սայիդաթ ալ-Նայյաթ Ասորական Կաթոլիկ եկեղեցում տեղի ունեցած ահաբեկչական գործողության հետևանքով զոհված 58 անմեղ զոհերի և Ասորական Կաթոլիկ (Քաղդեական) եկեղեցու անդամների սպանության կապակցությամբ ցավակցական նամակ է հղել Հռոմի Կաթոլիկ Եկեղեցու քահանայապետ Բենեդիկտոս ԺԶ պապին, հաղորդում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգը:

Կիրակի՝ օրվա երկրորդ կեսին, գրոհայինները ներխուժել են Ասորական Կաթոլիկ եկեղեցի, գերի են վերցրել շուրջ 100 մարդու, որոնց թվում կային կանայք և երեխաներ ու կրակ են բացել:

Դրանից առաջ ահաբեկիչները Քարադի քրիստոնյա թաղամասում մի քանի պայթյուն են կազմակերպել՝ փորձելով գրավել եկեղեցու մոտակայքում գտնվող առևտրային բորսայի շենքը: Իրաքի ոստիկանները ստիպված են եղել գրոհել եկեղեցին՝ հավատացյալներին ազատ արձակելու համար, որոնց գրոհայինները թույլ չէին տալիս լքել եկեղեցին: Մարդկանց գերի վերցնելու համար պատասխանատվությունն իր վրա է վերցրել «Իրաքի իսլամական պետություն» խմբավորումը, որը ներառված է «Ալ-Քայիդա» միջազգային ահաբեկչական կազմակերպության մեջ:

«Դիմելով Իրաքի իշխանություններին քրիստոնեական փոքրամասնությունների իրավունքներն ու ազատությունն ապահովելու կոչով` միաժամանակ խստորեն դատապարտում ենք այս անթույլատրելի արարքը, որը միջկրոնական ատելություն բորբոքելու կանխամտածված քայլ է այնպիսի մի երկրում, որտեղ մահմեդականներն ու քրիստոնյաները դարեր շարունակ ապրել են սիրո և խաղաղության մեջ», - նշվում է Ամենայն Հայոց Կաթողիկոսի ուղերձում:

Գարեգին Երկրորդը ցավակցություն է հայտնել Իրաքի Ասորական Կաթոլիկ (Քաղդեական) եկեղեցու Պատրիարքին, եկեղեցականներին ու հավատավոր ժողովրդին:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:01
16 Օգոստոսի 2017
Միջնորդները Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների հանդիպման հույս ունեն
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն աշխատում են Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպման կազմակերպման ուղղությամբ:
20:55
09 Օգոստոսի 2017
Նալբանդյանը հնչեցրել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների ծրագրվող հանդիպման վայրը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը լրագրողներին հայտնել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների կայանալիք հանդիպման մասին։

15:41
27 Հուլիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են նախագահների հանդիպման ուղղությամբ
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են երկու երկրների նախագահեր Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպման ուղղությամբ:
12:37
20 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման Արցախ այցելելու համար
Բաքվի դատարանը 3 տարվա ազատազրկման դատապարտեց բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
20:14
19 Հուլիսի 2017
Սերժ Սարգսյանը շնորհավորել է արցախցի գործընկերոջը` նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին:
12:46
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ։
01:30
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին
ՀՀ նախագահ հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին:
09:00
16 Հուլիսի 2017
Հայտնի գրող և լրագրող Սևան Նիշանյանը փախել է թուրքական բանտից
Հայտնի գրող, լրագրող, լեզվաբան և հրապարակախոս Սևան Նիշանյանը, ով Թուրքիայում դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման, փախել է բանտից և լքել երկիրը:
12:43
12 Հուլիսի 2017
Հայտնի շոումենի եղբայրը նշանակվել է Կանադայում ՀՀ դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Կանադայում գործող դեսպան Արմեն Եգանյանին պաշտոնից ազատելու մասին։
12:30
12 Հուլիսի 2017
ՀՀ նախկին արտգործնախարարը` Դանիայում երկրի դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Հայաստանում Դանիայի գործող դեսպանին պաշտոնից ազատելու մասին։
11:14
11 Հուլիսի 2017
Հաստատվել է Վրաստանում Հայաստանի դեսպանի թեկնածությունը
Վրաստանում Հայաստանի դեսպանությունը նոր ղեկավար ունի։
18:23
10 Հուլիսի 2017
Ռուսաստանն Ադրբեջանին «Սոլնցեպյոկ» ՏՕՍ-1Ա հրթիռներ է մատակարարել
Հուլիսի 10-ին Ադրբեջանի ՊՆ-ն հրապարակել է տեսանյութ: