481.7
-0.09
537.87
-1.06
8.52
-0.01
+27
Եղանակը Երևանում
Հայ
Ներկա պայմաններում հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հեռանկարներ չկան. փորձագետ
17:01
02 Նոյեմբերի 2010

ԵՐԵՎԱՆ, 2 նոյեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Ներկա պայմաններում հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հեռանկարներ գոյություն չունեն, ինչը կապված է Ադրբեջանի կայսերական նկրտումների հետ, երեքշաբթի լրագրողներին ասաց ՀՀ պաշտպանության նախարարությանն առընթեր Հանրային խորհրդի անդամ, ռազմական հոգեբան Դավիթ Ջամալյանը:

«Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված աստրախանյան համաձայնություններն առավելագույնն են, ինչին կարողացան հասնել կողմերը ներկա պայմաններում: Ավելի արդյունավետ արդյունքների հասնելուն պատրաստ չեն ոչ Հայաստանը, ոչ Ադրբեջանը, ոչ էլ առավել ևս երկու երկրների հասարակությունները», - ասաց Ջամալյանը:

Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահները հոկտեմբերի 27-ի հանդիպման ժամանակ քննարկել են ԼՂ կարգավորման հեռանկարները և պայմանավորվել են որպես առաջին քայլ անհապաղ ռազմագերիների փոխանակում  և զոհվածների դիակների վերադարձ իրականացնել՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և Կարմիր Խաչի Միջազգային կոմիտեի աջակցությամբ, ինչպես նաև հետագայում, ելնելով հարցերի բացառիկ մարդասիրական բնույթից, առաջնորդվել այդ մոտեցումներով:

Փորձագետը նշեց, որ այդ համատեղ հռչակագրերը տեսական մակարդակում, միգուցե, իրագործվեն, սակայն դա չի բացառում Ադրբեջանի կողմից Ղարաբաղի սահմանին ագրեսիվ գործողությունների շարունակությունը:

«Այժմ հակամարտող կողմերի հասարակությունները պատրաստ չեն մեծ առաջընթացի, ինչի կապակցությամբ ես չեմ կիսում կարգավորման հարցում գոյություն ունեցող դրական տրամադրվածությունը», - կարծում է Ջամալյանը:

Նրա կարծիքով՝ հակամարտության կարգավորմանն ավելի շատ պատրաստ չէ Ադրբեջանը, որն իրեն համարում է «տարածքների կորստի հետ չհամակերպված փոքր կայսրություն»:

Ռազմական հոգեբանի խոսքերով՝ որպեսզի հայկական և ադրբեջանական կողմերի բանակցություններում առաջընթաց արձանագրվի, պաշտոնական Բաքուն պետք է արմատապես փոխի իր դիրքորոշումները և հասկանա, որ Ղարաբաղի նկատմամբ ագրեսիվ գործողությունները ծանր հետևանքներ կունենան հենց ադրբեջանական կողմի համար:

Նա նաև նշեց, որ ներկա իրավիճակում Հայաստանը գտնվում է ավելի բարենպաստ դիրքում և պետք է պատրաստ լինի հակազդել Ադրբեջանի ագրեսիային:

«Հայկական կողմը պետք է ցույց տա ուժեղ դիրքերը, որպեսզի Ադրբեջանը հասկանա, որ կայսերական նկրտումներով անհնար է լուծել ղարաբաղյան խնդիրը», - նշեց Ջամալյանը:

Ղարաբաղյան հակամարտությունը սկսվել է 1988 թվականին, երբ գերազանցապես հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին: 1991թ. դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում հանրաքվե անցկացվեց, որի ժամանակ մասնակիցների 99,89 տոկոսը քվեարկեց Ադրբեջանից լիովին անկախանալու օգտին:

Դրան հետևեցին Ադրբեջանի ձեռնարկած լայնածավալ ռազմական գործողությունները, որոնք հանգեցրին նրան, որ նրանք կորցրեցին վերահսկողությունը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև հարակից յոթ շրջանների նկատմամբ:

1994թ. մայիսի 12-ին զինադադարի վերաբերյալ եռակողմ համաձայնագրի կնքումից  հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները, որոնց արդյունքում երկու կողմից էլ եղավ շուրջ 25-30 հազար զոհ և մոտ մեկ միլիոն մարդ  ստիպված լքեց բնօրրանը:

Հրադադարի ռեժիմ հաստատելու վերաբերյալ համաձայնագիրը մինչև այսօր ուժի մեջ է: 1992 թվականից ի վեր հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ բանակցություններ են տարվում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:29
27 Մայիսի 2017
Արդարադատության նախարարությունում լարված մթնոլորտ է
Նոր կառավարության միակ «սյուրպրիզը» արդարադատության նախարարի պաշտոնում Դավիթ Հարությունյանի նշանակումն էր:
15:08
24 Մայիսի 2017
ՀՀ վարչապետն աշխատանքային այցով կմեկնի Կազան
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը մայիսի 25–ին աշխատանքային այցով կմեկնի ՌԴ։
18:34
19 Մայիսի 2017
ՀՀ ԱԺ–ն կրճատեց հանձնաժողովների թիվը
ԱԺ պատգամավորներն ուրբաթ նիստի ժամանակ որոշեցին կրճատել մշտական հանձնաժողովների թիվը։
16:58
19 Մայիսի 2017
Կարեն Քոչարյանը ներկայացրել է ԱԺ խոսնակի պաշտոնում Բաբլոյանի ընտրվելու պատճառները
6–րդ գումարման ԱԺ–ի խոսնակ Արա Բաբլոյանը փոխզիջումային ֆիգուր է։
20:55
17 Մայիսի 2017
ՀՀԿ–ն կողմնորոշվել է, թե ում է առաջադրելու Հայաստանի ԱԺ խոսնակի պաշտոնում
Հայաստանի հանրապետական կուսակցությունն իր թեկնածուներին է առաջադրել նորընտիր Ազգային ժողովի խոսնակի, փոխխոսնակների և հանձնաժողովների ղեկավարների պաշտոնում։
18:13
11 Մայիսի 2017
Ադրբեջանի «սև ցուցակը» ֆարսի է վերածվում
Ադրբեջանի «սև ցուցակն» ավելի շատ սկսում է ֆարս հիշեցնել:
16:21
11 Մայիսի 2017
ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ն կոալիցիոն հուշագիր ստորագրեցին
Նախագահական նստավայրում ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ին կոալիցիոն հուշագիր ստորագրեցին։
11:41
10 Մայիսի 2017
ՀՅԴ-ին հաջողվել է ավելին «պոկել» ՀՀԿ–ից
Առաջիկայում ստորագրվելիք ՀՅԴ-ՀՀԿ կոալիցիոն հուշագրով կպահպանվեն դաշնակցական երեք նախարարների պորտֆելները։
11:16
10 Մայիսի 2017
Հովիկ Աբրահամյան. քաղաքականությունից չեմ հեռացել, շարունակելու եմ հայանպաստ գործունեությունս
Հովիկ Աբրահամյանը նշել է, որ քաղաքականությունից չի հեռացել։
11:04
10 Մայիսի 2017
«Ծառուկյան» դաշինքում իսկական խառնաշփոթ է
«Ծառուկյան» դաշինքի շուրջ ստեղծված ինքնաբացարկների աղմուկը մոտենում է իր տրամաբանական հանգուցալուծմանը։
10:51
06 Մայիսի 2017
Հայտնի է արդարադատության նոր նախարարի անունը
Ըն¬դամենը մի քանի օր առաջ հայտնի դարձավ, որ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին, այնուամենայնիվ, խորհրդարան են տանում
11:43
03 Մայիսի 2017
Աշոտյանին բարձր պաշտոն է սպասվում ԱԺ–ում
Ըստ կուսակիցների` նա ավելի խելացի է, կազմակերպչական առումով ավելի գործունյա: