482.26
+0.64
516.89
-1.62
7.57
+0.02
-3
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանում գազի ռազմավարական պաշարը հասել է 140 մլն. խ.մ.-ի. «ՀայՌուսգազարդ»
16:13
02 Նոյեմբերի 2010

Աբովյանի գազի ստորգետնյա պահեստարան-կայանում պահեստավորվող բնական գազի ռազմավարական ծավալն այսօրվա դրությամբ կազմում է 140 մլն. խորանարդ մետր, ասել է «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի գլխավոր տնօրենի խորհրդական Ռոլանդ Ադոնցը:

«ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ն, որը Հայաստանի ներքին շուկայում ռուսական բնական գազի մատակարարման և տեղաբաշխման մենաշնորհային իրավունք ունի, երեքշաբթի հայտարարել է, որ Աբովյանի գազի ստորգետնյա պահեստարան-կայանում ավարտվել է բնական գազի նոր ստորգետնյա հորը շահագործման հանձնելու նախապատրաստական աշխատանքը: Այդ հորում կարող է պահեստավորվել 19-20 միլիոն խորանարդ մետր գազ:

«Այժմ ևս երկու հորերի կառուցման աշխատանքներ են տարվում, որոնք շահագործման կհանձնվեն մոտավորապես 2014-2015 թթ.-ին, ինչից հետո հնարավորություն կլինի պահեստավորել 170-180 մլն. խ. մ. բնական գազ», - երեքշաբթի լրագրողներին ասաց Ադոնցը:

Նրա խոսքերով՝ ինը տարի անց նախատեսվում է Աբովյանի գազի ստորգետնյա պահեստարան-կայանի ծավալը հասցնել մինչև 200 միլիոն խորանարդ մետրի:

Վերջին 7-8 տարվա ընթացքում Աբովյանի գազի ստորգետնյա պահեստարան-կայանի վերականգնման և արդիականացման գործում «ՀայՌուսգազարդ» ընկերության կատարած ներդրումները կազմել են շուրջ 7,5 միլիոն ԱՄՆ դոլար:

Աբովյանի գազի պահեստարան-կայանը Հայաստանի գազատրանսպորտային համակարգի գլխավոր տարրերից է, որն ապահովում է հանրապետության էներգետիկ անվտանգությունը: Աբովյանի գազի ստորգետնյա պահեստարան-կայանը գազի արդյունաբերական օգտագործման մեջ կարգավորում է սեզոնային և պիկային անհամաչափությունները:

«ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ն ստեղծվել է 1997 թ.-ին, բաժնետերերն են «Գազպրոմ» ԲԲԸ-ն և Հայաստանի կառավարությունը:

2010 թ.-ի ինը ամսվա ընթացքում Հայաստան բնական գազի մատակարարման ծավալը, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, նվազել է 17,8 տոկոսով և կազմել է 987.8 միլիոն խորանարդ մետր: Ռուսական գազը Հայաստան է մատակարարվում Վրաստանի տարածքով:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
16:51
07 Դեկտեմբերի 2016
Ֆրանսիայի ՆԳՆ նոր ղեկավարն Արցախի բարեկամն է և ընդգրկված է Ադրբեջանի «սև ցուցակներում»
Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Բրունո Լը Ռուն ներառված է ադրբեջանական արտաքին գերատեսչության «սև ցուցակում»:
11:52
07 Դեկտեմբերի 2016
«Դաշնակցությունը» ընտրություններից հետո հնարավոր է միանա իշխող ՀՀԿ-ին
ՀՅԴ-ն չի բացառում, որ ևս մաս կազմի իշխանական դաշինքին:
11:37
06 Դեկտեմբերի 2016
Չի բացառվում Դալլաքյան–Ծառուկյան քաղաքական տանդեմը
Չի բացառվում, որ Վիկտոր Դալլաքյանը միանալ Գագիկ Ծառուկյանի ստեղծելիք դաշինքին:
18:23
05 Դեկտեմբերի 2016
Քաղաքագետը պատմել է նախընտրական արշավի ընթացքում ՀՀԿ-ի ռազմավարության մասին
Հայաստանի հանրապետական կուսակցությունն արդեն սկսված նախընտրական արշավում ընդունել է երեք բաղկացուցիչներից կազմված ռազմավարություն:
16:02
05 Դեկտեմբերի 2016
ՀՀ ԱԺ խոսնակը սխալմամբ «կողմ» է քվեարկել ժողովրդի ապստամբության իրավունքին
ՀՀ ԱԺ խոսնակ Գալուստ Սահակյանը սխալմամբ «կողմ» է քվեարկել «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանի «Ժողովրդի ապստամբության իրավունքի մասին» օրենքը ԱԺ քառօրյայի օրակարգում ավելացնելուն։
15:07
05 Դեկտեմբերի 2016
Գագիկ Ծառուկյանը վերադառնում է մեծ քաղաքականություն` որպես ընդդիմադիր գործիչ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանը, հազարավոր քաղաքացիների պահանջով, վերադառնում է ակտիվ քաղաքականություն, երկուշաբթի լրագրողներին ասաց «Բարգավաճ Հայաստան» խորհրդարանական խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը։
15:40
03 Դեկտեմբերի 2016
ԲՀԿ քաղխորհուրդը խնդրում է Ծառուկյանին վերադառնալ ակտիվ քաղաքականություն
Շաբաթ օրը կայացած ԲՀԿ քաղաքական խորհրդի ընդլայնված նիստում քննարկվել է ԲՀԿ հիմնադիր նախագահ Գագիկ Ծառուկյանի ակտիվ քաղաքականություն վերադառնալու հարցը:
12:34
03 Դեկտեմբերի 2016
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ու ԱՄՆ նորընտիր փոխնախագահ Մայք Փենսը հեռախոսազրույց են ունեցել
Հեռախոսազրույցը կայացել է ամերիկյան կողմի նախաձեռնությամբ:
19:55
02 Դեկտեմբերի 2016
Հայ–ռուսական զորախմբի ստեղծումը բխում է Հայաստանի շահերից. պաշտպանության նախկին նախարար
Հայաստանի և Ռուսաստանի Զինված ուժերի միավորված զորախմբի ստեղծումը բխում է Հայաստանի շահերից, ուրբաթ լրագրողներին հայտարարեց ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը։
17:18
02 Դեկտեմբերի 2016
Ադրբեջանի հետ սահմանագծում լարվածություն չկա. ՀՀ ՊՆ
Հայ-ադրբեջանական սահմանագծում և ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում իրավիճակը հանգիստ է, ասաց ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:
11:43
02 Դեկտեմբերի 2016
Րաֆֆի Հովհաննիսյանի որոշումը վտանգում է «Ժառանգություն» կուսակցության գոյությունը
Րաֆֆի Հովհաննիսյանը սպասում է քաղաքական դաշտում կատարվելիք փոփոխություններին:
17:22
01 Դեկտեմբերի 2016
Պուտինի ուղերձը. ի՞նչ օգուտ կարող է քաղել իր համար Հայաստանը
Այս տարի ՌԴ նախագահի` Դաշնային ժողովին ուղղված ուղերձը մի շարք առումներով անսովոր էր: