486.33
+0.12
521.78
+4.16
8.19
+0.04
-8
Եղանակը Երևանում
Հայ
ՀՀԿ փոխնախագահը ժամանակավրեպ է համարում Հայաստանի խորհրդարանական ընտրությունների արդյունքների կանխատեսումը
14:59
02 Նոյեմբերի 2010

ԵՐԵՎԱՆ, 2 նոյեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Այսօր Հայաստանում չկան համապատասխան քաղաքական պայմաններ 2012 թվականի Ազգային ժողովի ընտրությունների կանխատեսման համար, կարծում է Հայաստանի Հանրապետական կուսակցության փոխնախագահ, ՀՀԿ խորհրդարանական խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը։

2007 թվականին անցկացված ընտրությունների արդյունքներով, Հայաստանի չորրորդ գումարման Ազգային ժողովի կազմում են հինգ կուսակցություններ՝ ՀՀԿ, Բարգավաճ Հայաստան, «Օրինաց երկիր», ինչպես նաև ՀՅԴ և «Ժառանգություն» կուսաակցությունները։

«Միանշանակ ասել, թե ով որքան տոկոս կհավաքի, ժամանակից շուտ է, առավել ևս այս պահին, երբ չկան քաղաքական նախապայմաններ կամ նախընտրական ոգի, որպեսզի քաղաքական ուժերը կարողանային հստակ կարծիք հայտնել»,- երեքշաբթի լրագրողներին ասաց Սահակյանը:

Միաժամանակ նա վստահեցրեց, որ Հանրապետական կուսակցության կառույցները միշտ պատրաստ են ընտրություններին: «Մենք բավականաչափ կուսակցական գրասենյակներ ունենք, որոնք ամենօրյա աշխատանք են տանում ժողովրդի հետ»,- ասաց Սահակյանը: ՀՀԿ խմբակցության ղեկավարն ընդգծեց, որ իր հիմնական խնդիրն է այսօր համարում նախընտրական քարոզարշավի ընթացքում տրված խոստումների հետևողական իրականացումը:

Մասնավորապես նա նշեց, որ հատկապես ՀՀԿ ջանքերով հաջողվեց Հայաստանը դուրս բերել ճգնաժամից ու համագործակցության տարբեր ծրագրեր իրականացնել,մասնավորապես Ռուսաստանի ու Իրանի հետ: Նրա խոսքով, Հայաստանը համարյա միակ երկիրն է, որ ճգնաժամի պայմաններում պահպանել է սոցիալական հատվածի անձեռնմխելիությունը:

Միաժամանակ Սահակյանը նշեց, որ Հայաստանի ընդդիմադիր ուժերը գործնականորեն ոչինչ չեն արել նախորդ տարում:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
01:14
24 Հունվարի 2017
ԱՄՆ–ն դուրս է գալիս Անդրխաղաղօվկիանոսյան գործընկերությունից
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրամանագիր է ստորագրել Անդրխաղաղօվկիանոսյան գործընկերության (ԱԽԳ) համաձայնագրից ԱՄՆ–ի դուրս գալու մասին:
20:51
23 Հունվարի 2017
ՀՀ վարչապետը շնորհավորել է Գլեդիս Բերեջիկլյանին ավստրալական նահանգի կառավարության ղեկավարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը շնորհավորել է հայազգի Գլեդիս Բերեջիկլյանին ավստրալական խոշորագույն նահանգի կառավարության ղեկավարի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ:
00:01
22 Հունվարի 2017
ԱՄՆ նախագահի անցումային վարչակազմը գլխավորել է Քեն Նահիգյանը
ԱՄՆ նախագահի վարչակազմի անցումային վարչակազմը նոր ղեկավար ունի:
16:57
20 Հունվարի 2017
Իշխան Զաքարյանը դարձել է Գագիկ Ծառուկյանի դաշինքի շտաբի պետը
Հայաստանի ՀՀ վերահսկիչ պալատի ղեկավար Իշխան Զաքարյանը գլխավորել է Գագիկ Ծառուկյանի դաշինքի նախընտրական շտաբը։
15:30
20 Հունվարի 2017
Մինսկն արտահանձնում է բլոգեր Լապշինին Ադրբեջանին
Բելառուսի Հանրապետությունը որոշել է արտահանձնել Ռուսաստանի Դաշնության և Իսրայելի պետության քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
19:48
19 Հունվարի 2017
Խաչատուր Սուքիասյանը չի պատրաստվում գլխավորել ԲՀԿ շտաբը
Հայ խոշոր գործարար Խաչատուր Սուքիասյանը չի պատրաստվում գլխավորել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության շտաբն առաջիկա խորհրդարանական ընտրություններում:
10:57
19 Հունվարի 2017
Խաչատուր Սուքիասյանը կլինի Գագիկ Ծառուկյանի դաշինքի շտաբի պետը
Երկար քննարկումներից հետո Խաչատուր Սուքիասյանը որոշել է առաջիկա ընտրություններին մասնակցել Գագիկ Ծառուկյանի դաշինքով։
12:37
18 Հունվարի 2017
Հայաստանի խորհրդարանի աշխատակազմի ղեկավարը ցանկանում է վերադառնալ արդարադատության նախարարի պաշտոնին
Հայաստանի խորհրդարանի աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը ցանկանում է վերադառնալ արդարադատության նախարարի պաշտոնին:
11:43
18 Հունվարի 2017
Գագիկ Ծառուկյանի կողմնակիցների թիվը սրընթաց աճում է
Գագիկ Ծառուկյանի պոտենցիալ կողմնակիցների թիվը սրընթաց աճում է:
17:19
17 Հունվարի 2017
Ծառուկյանի վերադարձը կազդի Հայաստանի խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա. փորձագետ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանի վերադարձը մեծ քաղաքականություն, անկասկած, կազդի առաջիկա խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա։
15:50
17 Հունվարի 2017
Լավրովը` Արցախ այցելած բլոգերի կալանավորման մասին. մենք դեմ ենք այս կամ այն տարածք անհատի այցելության քրեականացմանը
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, մեկնաբանելով Ադրբեջանի պահանջով Մինսկում բլոգեր Ալեքսանդր Լապշինի կալանավորման մասին տեղեկությունը, հայտարարել է, որ Մոսկվան դեմ է այս կամ այն տարածք անհատի այցելության քրեականացմանը։
13:52
17 Հունվարի 2017
Գագիկ Ծառուկյան. բացում եմ քաղաքական գործունեության փակված էջը և մասնակցելու եմ 2017 թ.–ի խորհրդարանական ընտրություններին
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր և նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հայտարարում է քաղաքականություն վերադառնալու և 2017 թ.–ի խորհրդարանական ընտրություններին մասնակցելու մասին։