480.49
+0.04
540.74
+3.69
8.15
+0.02
+21
Եղանակը Երևանում
Հայ
Մայրաքաղաքում հրամանատարաշտաբային ուսումնավարժություն անցկացվեց
13:03
02 Նոյեմբերի 2010

ԵՐԵՎԱՆ, 2 նոյեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Երևանի քաղաքապետի կողմից հաստատված Երևանի բնակչության պաշտպանության համակարգի նախապատրաստման 2010թ. հիմնական միջոցառումների պլանի համաձայն, նոյեմբերի 1-ին մայրաքաղաքում անցկացվեց հրամանատարաշտաբային ուսումնավարժություն, հաղորդում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

«Հակառակորդի հանկարծակի հարձակման ժամանակ Երևան քաղաքի քաղաքացիական պաշտպանության  միջոցառումների կազմակերպումը և իրականացումը» թեմայով ուսումնավարժության նպատակն էր ստուգել Երևանի քաղպաշտպանության համակարգի` խաղաղ պայմաններից ռազմական դրության անցնելու պատրաստականությունը:

Ուսումնավարժանքի գործնական մասին ներկա էին արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը, Երևանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը, վարժական տագնապով ներկայացած բոլոր պատասխանատուները:

Սցենարի համաձայն, պայմանական թշնամու հարձակման հետևանքով մայրաքաղաքում տուժել են ռազմավարական և քաղաքացիական մի քանի օբյեկտներ: Երևանում պայմանականորեն արտակարգ իրավիճակ էր հայտարարված:

Էլեկտրական շչակով տրվեց <<օդային տագնապ>> ազդանշանը:

Իրականացվեց ղեկավար կազմի և անձնակազմի պատսպարում:

Կազմավորված վրանային ավանում քաղպաշտպանության բժշկական ծառայության և Հայկական կարմիր խաչի ուժերով տուժածները բժշկական օգնություն էին ստանում:

Պայմանական հաջորդ իրավիճակում բախվել են ամոնիակ տեղափոխող ավտոմեքենան և մարդատար ավտոբուսը: Հրշեջներն այստեղ ջրային վարագույրով մեկուսացնում էին բարձր ճնշման տակ գտնվող ամոնիակի ցիստեռնը: Վարակման հնարավոր գոտուց դուրս բերված տուժածներին ցուցաբերվում էր առաջին բուժօգնություն:

Պայմանական թշնամու հարձակումից փլվել էր նաև վարչական շենքին հարակից շինությունը: Փրկարարները փլատակներից դուրս էին բերում տուժածներին: Վարչական շենքում ևս հրդեհ էր բռնկվել: Հրդեհը մարվում էր: Ուսումնավարժանքի վերջին դրվագն օդանավակայանում էր: Այստեղ պայմանական վթարային վայրեջք էր կատարել ՏՈՒ-154 օդանավը: Դեպքի վայր էին ժամանում վթարափրկարարական խմբի հաշվարկները: Ուղևորներին ու անձնակազմին շտապ տարհանում էին, հրդեհը մարվում էր:

Ուսումնավարժանքից Երևանի քաղաքապետը գոհ էր: Կարևորելով հրամանատարաշտաբային ուսումնավարժությունները` Գագիկ Բեգլարյանը նշեց, որ այդ բնույթի միջոցառումներ մայրաքաղաքում պետք է ավելի հաճախ կազմակերպվեն: «Այսպիսի վարժանքները նախ կարևոր են մայրաքաղաքի բնակչությանը աղետներից ու տարբեր վտանգներից զերծ պահելու առումով: Նաև նրանով, որ յուրաքանչյուր պատասխանատու, յուրաքանչյուր մարդ իմանա, թե երբ և ինչ է անելու: Թող վթարներ չլինեն, չլինեն բնական աղետներ, բայց մենք պետք է պատրաստ լինենք: Ես կարևորում եմ մեր համագործակցությունը ԱԻՆ-ի հետ, և անպայման նման միջոցառումներ պետք է ավելի հաճախ անցկացնենք Երևանում»,- նշեց Գագիկ Բեգլարյանը:

 

 

Քաղաքապետը, բարձր գնահատելով վարժանքի արդյունքները, դրվատանքի խոսքեր ասաց նաև վարժանքի մասնակից փրկարարների մասին: «Մեր տղաների արհեստավարժությունը բոլորդ տեսաք: Իրականում նրանք պատրաստվածությամբ չեն զիջում ոչ մի այլ պետության փրկարարներին: Երևանցիները կարող են միանշանակ վստահել մեր տղաներին: Համոզված եմ, որ նրանց մասնագիտական կարողությունները ավելի ու ավելի են զարգանալու»:

 

ՀՀ արտակարգ  իրավիճակների նախարար Արմեն Երիցյանի խոսքով` ուսումնավարժանքները նպաստում են փրկարարական խմբերի էլ ավելի պատրաստվածությանը: «Ուսումնավարժանքի ընթացքում կարողանում ենք հայտնաբերել ինչպես մեր թերությունները, այնպես էլ ուժեղ կողմերը: Այսպիսի ուսումնավարժանքները ես շատ եմ կարևորում: Մենք պետք է պատրաստ լինենք միշտ»,- նշեց ՀՀ ԱԻՆ նախարարը: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
18:38
27 Հունիսի 2017
ԵԽԽՎ ադրբեջանամետ նախագահը կարող է պաշտոնանկ արվել
Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) ադրբեջանամետ նախագահ Պեդրո Ագրամունտը կարող է  պաշտոնանկ արվել:
00:46
26 Հունիսի 2017
Հայկական ձևով հնդկահավն իրարանցում է առաջացրել Բաքու մեկնող ինքնաթիռում (ՎԻԴԵՈ)
Հայկական ձևով հնդկահավն ու բրինձը իրարանցում են առաջացրել Բաքու մեկնող ինքնաթիռում։
21:02
22 Հունիսի 2017
Սերժ Սարգսյանը ԵԺԿ–ի գագաթնաժողովում ներկայացրել է Հայաստանի առաջընթացը
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Բրյուսելում մասնակցել է Եվրոպական ժողովրդական կուսակցության` ընդլայնված կազմով գագաթնաժողովին:
14:01
22 Հունիսի 2017
Նիկոլ Փաշինյանը`Վահրամ Բաղդասարյանին. «Պադեզդի մակարդակ եք ուզում, եկեք գնանք...» (ՎԻԴԵՈ)
«Գիշերը երևի վատ է անդրադարձել, երեկ ավելի օբյեկտիվ ելույթներ էին հնչում»,-ասաց Վահրամ Բաղդասարյանը:  
19:09
21 Հունիսի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր երեկոյան աշխատանքային այցով մեկնել է Բելգիայի Թագավորություն։
15:20
20 Հունիսի 2017
Ֆրանսահայ համայնքի պատմության նոր էջ. 4 հայ պատգամավորներ ընտրվել են Ֆրանսիայի ԱԺ–ում
Էմանուել Մակրոնի «Առաջ, հանրապետություն» կուսակցությունից չորս ֆրանսահայեր անցել են Ֆրանսիայի խորհրդարան:
15:26
19 Հունիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի նախագահները պատրաստ են շարունակել բանակցությունները ԼՂ հիմնահարցի շուրջ. ռուս միջնորդ
Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևը պատրաստ են շարունակել ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված խաղաղ բանակցությունները:
18:54
15 Հունիսի 2017
Մենք կարող ենք ինքներս լուծել և՛ Ղարաբաղում, և՛ Մերձդնեստրում, և՛ Ուկրաինայում առկա խնդիրները. Լուկաշենկո
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն անդրադարձել է ՀԱՊԿ տարածաշրջանի երկրների որոշ խնդիրների։
20:00
14 Հունիսի 2017
Հայաստանն ու Տաջիկստանը, հնարավոր է, ուղիղ ավիահաղորդակցություն գործարկեն. Սարգսյան
Հայաստանն ու Տաջիկստանը դիտարկում են երկու երկրների միջև ուղիղ ավիաչվերթի գործարկման հնարավորությունը:
18:41
14 Հունիսի 2017
Տաջիկստանի նախագահը նշել է Հայաստանի հետ համագործակցության հեռանկարային ոլորտները (ՖՈՏՈ)
ՀՀ նախագահի հրավերով պաշտոնական այցով այսօր Հայաստան է ժամանել Տաջիկստանի Հանրապետության նախագահ Էմոմալի Ռահմոնը:
14:43
13 Հունիսի 2017
Նալբանդյանը նշել է ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագրի ստորագրման ժամկետը
Էստոնիան ԵՄ նախագահությունը կստանձնի հուլիսի 1-ից:
13:43
12 Հունիսի 2017
Հայաստան կայցելի Էստոնիայի արտգործնախարար Սվեն Միկսերը
Էստոնիայի արտգործնախարարին կընդունեն հանրապետության նախագահը, Ազգային ժողովի նախագահը և վարչապետը։