478.23
-0.15
574.4
+0.97
8.26
+0.03
+28
Եղանակը Երևանում
Հայ
Վրաստանում ՌԴ-ի օգտին լրտեսության կասկածանքով ձերբակալվածների թվում երկու հայ կա. ԶԼՄ
12:37
02 Նոյեմբերի 2010

Վրացական ԶԼՄ-ները երկուշաբթի նշել են Ռուսաստանի օգտին լրտեսության մեղադրանքով 20 ձերբակալվածներից երեքի անունները՝ Արմեն Գևորգյան, Ռուբեն Շիկոյան և Ռուսլան Գալոգրե, հաղորդում է «Նովոստի-Գրուզիա» գործակալությունը։ 

Ռոյթեր գործակալությունը՝ հղում անելով Վրաստանում իրավապահ մարմինների աղբյուրներին, հոկտեմբերի 29-ին հայտնել է, որ ՌԴ օգտին լրտեսության կասկածանքով 20 մարդ է ձերբակալվել։ Գործակալության տվյալներով, բոլոր ձերբակալվածները Վրաստանի քաղաքացիներ են, նրանք մեղադրվում են երկրի տարածքում լրտեսական ցանցի ստեղծման և Ռուսաստանին գաղտնի տեղեկատվության փոխանցման մեջ։ Վրաստանի ՆԳՆ-ն չի մեկնաբանում այս հաղորդագրությունը։ Վրացական ԶԼՄ-ների տվյալներով, գործի մանրամասները կարող են հրապարակվել նոյեմբերի 5-ին կայանալիք ճեպազրույցում։

«ԻնտերպրեսՆյուս» գործակալությունը՝ հղում անելով փաստաբան Նանա Վուլաձեին, հաղորդել է, որ Գևորգյանն ու Շիկոյանը ձերբակալվել են հոկտեմբերի 17-ին։ Որպես խափանման միջոց նրանց նկատմամբ արդեն երկամսյա կալանք է սահմանվել։ Ցուլաձեն հայտարարում է, որ գործը լիովին գաղտնի է, և նրան հայտնի չէ ձերբակալվածների ճշգրիտ թիվը։

«Ինչ վերաբերում է մի հաճախորդներին, ապա նրանք էթնիկ հայեր են, Վրաստանի քաղաքացիներ։ Մինչև ձերբակալությունը նրանք աշխատել են բեռներ և նավթ ստուգող ընկերություններից մեկում։ Գևորգյանն ընկերության տնօրենն է եղել, իսկ Շիկոյանը՝ նրա տեղակալը»,- փաստաբանի խոսքերն է մեջբերում գործակալությունը։

 «ԻնտերպրեսՆյուսը» պնդում է, որ ձերբակալվածները կասկածվում են Վրաստանի ՆԳՆ և Պաշտպանության նախարարության կողմից իրականացված գնումների և ուժային կառույցների պաշտոնատար անձանց անձնական տվյալների մասին տեղեկատվության ստացման մեջ։

Մեկ այլ՝ «ԷքսպրեսՆյուս» գործակալությունը, հղում անելով «Ջավախք» շարժման ներկայացուցիչ Ռուբեն Թորոսյանին, հաղորդում է, որ Արմեն Գևորգյանը և Ռուբեն Շիկոյանը կազմակերպության անդամներ են։

Թորոսյանի տեղեկատվությամբ, երկու ձերբակալվածները կազմակերպության անդամ են 1998 թվականից և ակտիվ աշխատել են երիտասարդության խնդիրների լուծման գործում։

«Մենք չենք հավատում, որ նրանք լրտեսական գործունեություն են ծավալել Վրաստանի դեմ։ Վերջին ժամանակահատվածում ռեպրեսիաներ են իրականացվում մեր շարժման դեմ»,- ասել է Թորոսյանը։

Նա նշել է նաև, որ նրանց շարժման երկու անդամների ձերբակալության կապակցությամբ տեղեկատվություն է ուղարկվել Երևան՝ ՀՅԴ-ին և Հայաստանի ԱԳՆ-ին։

Ինչ վերաբերում է Ռուսլան Գալոգրեին, նա Բաթումի (Աջարիա, Արևմտյան Վրաստան) «Օ.Գալոգրե» հյուրանոցի տեխնիկական մենեջերն է եղել։ 

Գործակալության տվյալներով, Ռուսլան Գալոգրեն մի քանի տարի առաջ մահացած հայտնի գործարար Օմար Գալոգրեի եղբայրն է։

Ռուսլան Գալոգրեի կինը հայտարարել է, որ բացառում է ամուսնու մեղավորությունը, և որ նա «երբեք ոչ քաղաքական գործիչ, ոչ գործարար, ոչ էլ որևէ հանցագործության համամասնակից չի եղել»։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:38
20 Սեպտեմբերի 2017
Ղարաբաղյան հակամարտությունը կարող է կարգավորվել բացառապես խաղաղ ճանապարհով. Լեհաստանի նախագահ
Ղարաբաղյան հակամարտությունը կարող է կարգավորվել բացառապես խաղաղ ճանապարհով:
12:02
20 Սեպտեմբերի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանը հայ–թուրքական արձանագրությունները հայտարարելու է առ ոչինչ
Հայ–թուրքական արձանագրությունների կենսագործման ուղղությամբ որևէ դրական տեղաշարժի բացակայության պայմաններում Հայաստանը այդ արձանագրությունները հայտարարելու է առ ոչինչ, հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
21:05
19 Սեպտեմբերի 2017
Շավարշ Քոչարյանը` ղարաբաղյան հակամարտության մասին. ոչ մեկը ոչ մեկին ոչ մի տարածք չի տալիս
Շավարշ Քոչարյանը տարակուսանք է հայտնել այն իրարանցման կապակցությամբ, որն առաջացրել է ղարաբաղյան հարցի վերաբերյալ ՀՀ ԱԳ նախարարի արված հայտարարությունը։
16:03
19 Սեպտեմբերի 2017
ՀՀԿ–ն դեռ վերջնական որոշում չի ընդունել վարչապետի թեկնածության հարցում
ՀՀԿ–ն դեռ պաշտոնական որոշում չի ընդունել, թե ով է զբաղեցնելու վարչապետի պաշտոնը 2018 թվականի ընտրություններից հետո։
14:25
19 Սեպտեմբերի 2017
Գարո Փայլան. միայն ժողովրդական Թուրքիան կարող է ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Միայն ժողովրդական Թուրքիան կարող է ճանաչել Հայոց ցեխասպանությունը և բացել սահմանները:
12:51
19 Սեպտեմբերի 2017
Նալբանդյանը չի բացառում Արցախի անվտանգությանը չսպառնացող տարածքների վերադարձը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը չի բացառում Արցախի անվտանգությանը չսպառնացող տարածքների վերադարձը։
19:25
18 Սեպտեմբերի 2017
Նալբանդյան. Հայաստանը մտադիր է դիվանագիտական հարաբերություններ հաստատել վեց երկրների հետ
Հայաստանը մտադիր է դիվանագիտական հարաբերությունների մասին համաձայնագրեր ստորագրել վեց երկրների հետ:
17:39
18 Սեպտեմբերի 2017
ՀՀ պաշտպանության նախարարը ներկայացրել է Ռուսաստանից սպառազինություն գնելու պայմանները
Ռուսաստանը Հայաստանին սպառազինություն է վաճառում ներքին գներով:
16:47
18 Սեպտեմբերի 2017
ԱԳ նախարար. հայկական կողմը ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագրի ստորագրման խոչընդոտներ չի տեսնում
Հայկական կողմից Եվրամիության հետ շրջանակային համաձայնագիր ստորագրելու խոչընդոտներ չկան:
11:17
18 Սեպտեմբերի 2017
Ամենայն Հայոց Կաթողիկոս. Հայաստան-Սփյուռք համաժողովները կարևոր հարթակ են Հայաստանի, Արցախի և սփյուռքի միասնության զորացման համար
Երևանում մեկնարկել է Հայաստան–Սփյուռք «Փոխադարձ վստահություն, միասնականություն և պատասխանատվություն» վեցերորդ համաժողովը:
21:56
15 Սեպտեմբերի 2017
Լապշինը` հայերին. եթե կորցնեք Ղարաբաղը, ադրբեջանցիները գալու են ձեզ մորթելու
Հայտնի ռուս բլոգեր Ալեքսանդր Լապշինն ուղերձով դիմել է հայերին:
16:46
14 Սեպտեմբերի 2017
ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը մոտ ապագայում կայցելի Երևան
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել ՌԴ կառավարության ղեկավար Դմիտրի Մեդվեդևի հետ: