478.55
+0.13
562.3
+0.63
8.1
+0.05
+31
Եղանակը Երևանում
Հայ
Հարուցվել է քրեական գործ` փաստաթղթեր կեղծելու և օգտագործելու, զրպարտության դեպքի առթիվ
18:14
01 Նոյեմբերի 2010

ԵՐԵՎԱՆ, 1 նոյեմբերի. /Նովոստի-Արմենիա/. ՀՀ գլխավոր դատախազության` ՀՀ ազգային անվտանգության մարմիններում քննվող գործերով վարչությունում հարուցվել է քրեական գործ` փաստաթղթեր կեղծելու և օգտագործելու, ինչպես նաև դատավորին, դատախազին, քննիչին և հետաքննություն կատարող անձին առանձնապես ծանր հանցագործությունների կատարման մեջ մեղադրանքներով զուգորդված զրպարտության դեպքի առթիվ:

Ինչպես նշված է ՀՀ գլխավոր դատախազության տրամադրած հաղորդագրության մեջ, «Հետք» շաբաթաթերթի` 2010թ. սեպտեմբերի 13-ի թիվ 31 համարում, հղում կատարելով նախկին դատապարտյալ, Ռումինիայի քաղաքացի Օլիվեր Մարիանի անունից ՀՀ Նախագահին, արդարադատության նախարարությանը, դատախազությանը և ԱԱԾ-ին հասցեագրված բաց նամակին, տպագրվել էր հոդված, թե  Հայաստանում իր նկատմամբ մեղմ պատիժ նշանակելու համար նախկին դատապարտյալը դատաիրավապահ մարմինների տարբեր ներկայացուցիչների տվել է կաշառք:

ՀՀ գլխավոր դատախազի ցուցումով «Հետք» շաբաթաթերթում տպագրված նշված հոդվածն ուղարկվել էր ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայություն` օրենքով սահմանված կարգով ստուգելու:

Հոդվածում մատնաշված հանգամանքները ստուգելու առնչությամբ ՀՀ ԿԱ ԱԱԾ-ում նյութերի նախապատրաստման ընթացքում նույն քրեական գործի շրջանակներում 12 տարվա ազատազրկման դատապարտված Կոնստանտին Ստենգաչուն, որպես հիշյալ «բաց նամակի» օրինակ, քննությանն է տրամադրել դեռևս 2010թ. օգոստոսի 23-ին «Վարդաշենե քրեակատարողական հիմնարկում ստացված, Օլիվեր Ռադուկուի անվամբ ուղարկված անստորագիր տպագիր նամակ, մինչդեռ ՀՀ դատախազությունում և ԱԱԾ-ում վերջինիս կողմից գրված նմանատիպ բովանդակությամբ նամակ չի ստացվել:

Փոխարենը «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկի պետի ուղեկցական գրությամբ 29.09.2010թ. ՀՀ գլխավոր դատախազություն է ուղարկվել Կոնստանտին Ստենգաչուի անունից հայերենով, ձեռագիր 23.09.2010թ. գրված վճռաբեկ բողոք, որում վերջինս որպես նոր երեւան եկած հանգամանք է հիշատակել  23.08.2010թ. Օլիվեր Մարիանի անունից ստացված հիշյալ անստորագիր «բաց նամակը» և խնդրել  ամբողջությամբ բեկանել իր վերաբերյալ դատավճիռը և գործն ուղարկել համապատասխան դատարան` նոր քննության:

ՀՀ վճռաբեկ դատարանին հասցեագրված Կոնստանտին Ստենգաչուի նմանատիպ վճռաբեկ բողոքին կցվել է հիշյալ նույն անստորագիր տպագիր կեղծ նամակը, որի օգտագործմամբ Օլիվեր Մարիանի անունից հանդես եկող անձն իրավապահ և դատական մարմինների համապատասխան պաշտոնատար անձանց հասցեին առանձնապես ծանր հանցագործություններ կատարելու` առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու  վերաբերյալ կեղծ մեղադրանքներ տարածելու և հրապարակելու` նրանց զրպարտելու եղանակով փորձել է արժեզրկել քրեական գործով իրականացված քննությունը, ապա` օժանդակել Կոնստանտին Ստենգաչուին ապօրինի ճանապարհով դատավճռի բեկանմանը հասնելու հարցում:

Նյութերի նախապատրաստման ընթացքում Օլիվեր Մարիանի անունից ներկայացվող «բաց նամակը»վերջինիս ստորագրությամբ չի հայտնաբերվել: Անգամ Վճռաբեկ բողոք ներկայացված փաթեթում կցված է եղել  նրա անունից ներկայացվող  նամակը` անստորագիր: Իսկ 2010թ. հոկտեմբերի 15-ին ՀՀ ԿԱ ԱԱԾ-ում Մեծ Բրիտանիայից փոստով ստացվել է Օլիվեր Մարիանի ստորագրությամբ դիմում, որտեղ վերջինս հերքել է իր կողմից ՀՀ Նախագահին ուղղված բաց նամակով հանդես գալու  հանգամանքը: Օ.Մարիանը  տեղեկացրել է, որ իր անունից ներկայացվող «բաց նամակիե բովանդակությանը ծանոթացել է «Հետք»-ի կայքում զետեղված համապատասխան հոդվածների միջոցով, ինչը հերյուրանք է:

«Նկատի ունենալով, որ ԱԱԾ-ի կողմից նախապատրաստված նյութերում առկա են ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 1-ին մասով և 344-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված հանցագործության հատկանիշներ` ՀՀ գլխավոր դատախազության ՀՀ ազգային անվտանգության մարմիններում քննվող գործերով վարչությունում հարուցվել է քրեական գործ, որի նախաքննությունը ՀՀ գլխավոր դատախազի կողմից հանձնարարվել է ՀՀ հատուկ քննչական ծառայությանը»,- ասվում է ՀՀ գլխավոր դատախազության հաղորդագրության մեջ:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
18:00
22 Օգոստոսի 2017
ՀՀ բնապահպանության նախարարը խոսել է իր հրաժարականի հավանականության մասին
ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը խոսել  է իր հրաժարականի հավանականության մասին Խոսրովի արգելոցում գրանցված հրդեհի համատեքստում։
11:27
21 Օգոստոսի 2017
ՀՀ ԱԳՆ–ն մեկնաբանել է ԵՏՄ մաքսային գոտուն միանալու Թուրքիայի մտադրությունը
ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը ԱԳՆ–ի Twitter–յան էջում մեկնաբանել է ԵՏՄ մաքսային գոտի մուտք գործելու Թուրքիայի ցանկությունը։
21:01
16 Օգոստոսի 2017
Միջնորդները Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների հանդիպման հույս ունեն
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն աշխատում են Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպման կազմակերպման ուղղությամբ:
20:55
09 Օգոստոսի 2017
Նալբանդյանը հնչեցրել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների ծրագրվող հանդիպման վայրը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը լրագրողներին հայտնել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների կայանալիք հանդիպման մասին։

15:41
27 Հուլիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են նախագահների հանդիպման ուղղությամբ
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են երկու երկրների նախագահեր Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպման ուղղությամբ:
12:37
20 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման Արցախ այցելելու համար
Բաքվի դատարանը 3 տարվա ազատազրկման դատապարտեց բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
20:14
19 Հուլիսի 2017
Սերժ Սարգսյանը շնորհավորել է արցախցի գործընկերոջը` նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին:
12:46
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ։
01:30
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին
ՀՀ նախագահ հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին:
09:00
16 Հուլիսի 2017
Հայտնի գրող և լրագրող Սևան Նիշանյանը փախել է թուրքական բանտից
Հայտնի գրող, լրագրող, լեզվաբան և հրապարակախոս Սևան Նիշանյանը, ով Թուրքիայում դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման, փախել է բանտից և լքել երկիրը:
12:43
12 Հուլիսի 2017
Հայտնի շոումենի եղբայրը նշանակվել է Կանադայում ՀՀ դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Կանադայում գործող դեսպան Արմեն Եգանյանին պաշտոնից ազատելու մասին։
12:30
12 Հուլիսի 2017
ՀՀ նախկին արտգործնախարարը` Դանիայում երկրի դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Հայաստանում Դանիայի գործող դեսպանին պաշտոնից ազատելու մասին։