478.42
-0.15
561.67
-0.12
8.1
+0.05
+27
Եղանակը Երևանում
Հայ
ԼՂՀ-ն պետք է ռազմագերիների վերադարձման գործընթացի կողմերից մեկը լինի. ՀՅԴ
17:14
01 Նոյեմբերի 2010

Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը պետք է ռազմագերիների վերադարձման գործընթացի կողմերից մեկը լինի, կարծում է ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը:

«ԼՂՀ-ն պետք է մասնակցի բոլոր նման գործընթացներին, քանի որ գերի վերցնելը տեղի է ունեցել հենց ղարաբաղաադրբեջանական և ոչ թե հայ-ադրբեջանական սահմանին»,- երկուշաբթի լրագրողներին ասաց Հովհաննիսյանը:

Պատգամավորի խոսքով, դա նաև անհրաժեշտ է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ  Հայաստանի համար տհաճ տոնայնության ի հայտ գալու կապակցությամբ

«Ողջ, այսպես կոչված, ղարաբաղյան խնդիրն ի հայտ եկավ ԽՍՀՄ-ում կիրառվող կեղծ պարիտետից, այժմ, թվում է, նույնն է կատարվում ԵԱՀԿ ՄԽ-ում»,- ասաց նա:

Միաժամանակ Հովհաննիսյանն ընդգծեց, որ թեպետ մարդասիրական ոլորտը ղարաբաղյան հակամարտության կարևոր ասպեկտներից է, այնուամենայնիվ, նրա խոսքով, աստրախանյան հանդիպման արդյունքում հակամարտության քաղաքական որոշման գործընթացում առաջընթաց չկա:

Աստանայում դեկտեմբերի 1-2-ը կայանալիք գագաթնաժողովի մասին խոսելիս՝ Հովհաննիսյանը նշեց, որ դեռ վաղ է որևէ կանխատեսում անել:

«Ադրբեջանը պատրաստվում է նոյեմբերի 7-ի խորհրդարանական ընտրություններին և կարևոր է հաշվի առնել այն փաստը, որ Ադրբեջանի բացարձակապես բոլոր քաղաքական ուժերը հանդես են գալիս ԼՂՀ նկատմամբ անթաքույց ագրեսիվ դիրքորոշումներով»,- ասաց նա:

Հովհաննիսյանը կարծում է նաև, որ Հայաստանում սկսել են հասկանալ նաև այն «սարսափելի սխալները», որոնք թույլ են տրվել դիվանագիտական ոլորտում վերջին երկու տարա ընթացքում:

«1994-ին հրադադարի հաստատումից և 1988-ին մասնակի իշխանափոխությունից հետո Հայաստանում կեղծ տպավորություն ստեղծվեց, որ աշխարհը ճանաչում է Ղարաբաղի նկատմամբ Հայաստանի դիրքորոշումը, և կարիք չկա քարոզչության ոլորտու խորանալու, սակայն ժամանակը փոխվում է, մարդիկ փոխվում են, գալիս են նոր դեմքեր նոր պարտականություններով ու հայացքներով, որոնց հետ պետք է մշտական քարոզչական աշխատանք տանել»,- ասաց նա:

Հովհաննիսյանի կարծիքով, Հայաստանի բոլոր քաղաքական ուժերը, թողնելով իրենց հավակնությունները, պետք է միավորվեն ադրբեջանաթուրքական ալյանսի դեմ քարոզչական պայքարում, քանի որ այստեղ հնարավոր է հաղթել միայն որակով և ոչ թե քանակով:

Ղարաբաղյան հակամարտությունը սկսվել է 1988 թվականին, երբ գերազանցապես հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին: 1991թ. դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում հանրաքվե անցկացվեց, որի ժամանակ մասնակիցների 99,89 տոկոսը քվեարկեց Ադրբեջանից լիովին անկախանալու օգտին:

Դրան հետևեցին Ադրբեջանի ձեռնարկած լայնածավալ ռազմական գործողությունները, որոնք հանգեցրին նրան, որ նրանք կորցրեցին վերահսկողությունը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև հարակից յոթ շրջանների նկատմամբ:

1994թ. մայիսի 12-ին զինադադարի վերաբերյալ եռակողմ համաձայնագրի կնքումից  հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները, որոնց արդյունքում երկու կողմից էլ եղավ շուրջ 25-30 հազար զոհ և մոտ մեկ միլիոն մարդ  ստիպված լքեց բնօրրանը:

Հրադադարի ռեժիմ հաստատելու վերաբերյալ համաձայնագիրը մինչև այսօր ուժի մեջ է: 1992 թվականից ի վեր հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ բանակցություններ են տարվում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:27
21 Օգոստոսի 2017
ՀՀ ԱԳՆ–ն մեկնաբանել է ԵՏՄ մաքսային գոտուն միանալու Թուրքիայի մտադրությունը
ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը ԱԳՆ–ի Twitter–յան էջում մեկնաբանել է ԵՏՄ մաքսային գոտի մուտք գործելու Թուրքիայի ցանկությունը։
21:01
16 Օգոստոսի 2017
Միջնորդները Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների հանդիպման հույս ունեն
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն աշխատում են Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպման կազմակերպման ուղղությամբ:
20:55
09 Օգոստոսի 2017
Նալբանդյանը հնչեցրել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների ծրագրվող հանդիպման վայրը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը լրագրողներին հայտնել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների կայանալիք հանդիպման մասին։

15:41
27 Հուլիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են նախագահների հանդիպման ուղղությամբ
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են երկու երկրների նախագահեր Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպման ուղղությամբ:
12:37
20 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման Արցախ այցելելու համար
Բաքվի դատարանը 3 տարվա ազատազրկման դատապարտեց բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
20:14
19 Հուլիսի 2017
Սերժ Սարգսյանը շնորհավորել է արցախցի գործընկերոջը` նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին:
12:46
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ։
01:30
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին
ՀՀ նախագահ հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին:
09:00
16 Հուլիսի 2017
Հայտնի գրող և լրագրող Սևան Նիշանյանը փախել է թուրքական բանտից
Հայտնի գրող, լրագրող, լեզվաբան և հրապարակախոս Սևան Նիշանյանը, ով Թուրքիայում դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման, փախել է բանտից և լքել երկիրը:
12:43
12 Հուլիսի 2017
Հայտնի շոումենի եղբայրը նշանակվել է Կանադայում ՀՀ դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Կանադայում գործող դեսպան Արմեն Եգանյանին պաշտոնից ազատելու մասին։
12:30
12 Հուլիսի 2017
ՀՀ նախկին արտգործնախարարը` Դանիայում երկրի դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Հայաստանում Դանիայի գործող դեսպանին պաշտոնից ազատելու մասին։
11:14
11 Հուլիսի 2017
Հաստատվել է Վրաստանում Հայաստանի դեսպանի թեկնածությունը
Վրաստանում Հայաստանի դեսպանությունը նոր ղեկավար ունի։