486.66
-0.08
513.23
+1.81
8.4
-0.01
-3
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանում սեռավարակներն առավել տարածված են մարզերում. գինեկոլոգ
17:12
01 Նոյեմբերի 2010

ԵՐԵՎԱՆ, 1 նոյեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանում սեռավարակների առավել մեծ թիվը մարզերում է, ասաց Առողջության հայ-ամերիկյան կենտրոնի գինեկոլոգիական բաժանմունքի պետ, բժշկական գիտությունների թեկնածու Մարինե Ոսկանյանը։

«Մարզերից տղամարդիկ արտերկիր են մեկնում և վերադառնալիս իրենց հետ սեռավարակների «փնջեր» են բերում։ Օրինակ, ոչ միայն տրիխոմոնիազ, այլ նաև գարդներելա»,- երկուշաբթի լրագրողներին ասաց Ոսկանյանը։

Նրա խոսքերով, գարդներելան և տրիխոմոնիազը Հայաստանում առավել տարածված սեռավարակներից են։

Ոսկանյանն ընդգծեց, որ Հայաստանում սեռական հիվանդություններով տառապողների թվի հստակ վիճակագրություն չկա, ինչը, նախևառաջ, բացատրվում է բազմաթիվ սեռական հիվանդությունների աննկատ ախտանիշներով, երկրորդ, բժշկական օգնության դիմելու ոչ հաճախակի դեպքերով։

Խոսելով Հայաստանում ընդհանուր առմամբ սեռավարակ հիվանդությունների տարածվածության մասին՝ Ոսկանյանն ընդգծեց, որ վերջերս զգալիորեն կրճատվել է սիֆիլիսով և հոնորեայով հիվանդների թիվը, ինչը կարելի է բացատրել բնակչության իրազեկվածությամբ և ժամանակին բժշկի օգնությանը դիմելով։

Միաժամանակ նա նշեց մի շարք սեռական վարակներ, որոնք գրեթե աննկատ ախտանիշներ ունեն մեկ-երկու օրվա ընթացքում մարմնի ջերմաստիճանի բարձրացումով և թույլ արտադրությամբ, որոնց նկատմամբ անուշադրությունը կարող է հանգեցնել լուրջ բարդացումների և խրոնիկ փուլի։

Խոսելով դրանց բուժման և կանխարգելման մեթոդների մասին՝ Ոսկանյանն առանձնացրեց մի շարք գործոններ։ Մասնավորապես, նա նշեց սեռական ակտերի ժամանակ որպես հակաբեղմնավորման միջոց պահպանակների պարտադիր, այլ ոչ թե կանանց հակաբեղմնավորման միջոցների օգտագործումը։

Միաժամանակ բժիշկն ընդգծեց, որ հաճախ սեռավարակների գրգռիչները կանանց մոտ պարույրներն են (ներարգանդային հակաբեղմնավորիչի տեսակ)։

Ոսկանյանը նշեց, որ կանանց սեռական վարակների պրոֆիլակտիկայի առավել արդյունավետ միջոցը մածունի և յոգուրտի կանոնավոր օգտագործումն է, որոնք պարունակում են դիսբակտերիոզը կանխող անհրաժեշտ լակտոբակտերիաները, քանի որ դիսբակտերիոզը բազմաթիվ սեռավարակների կատալիզատոր է։

Առողջության հայ-ամերիկյան կենտրոնի տնօրեն Անժելա Օհանյանն իր հերթին ընդգծեց, որ սեռական հիվանդությունների ախտորոշման առավել արդյունավետ մեթոդը ԴՆԹ-ախտորոշումն է, որը թույլ է տալիս բացահայտել ցանկացած հիվանդություն ամենավաղ փուլերում։

Օհանյանն ավելացրեց, որ Հայաստանում վերջին ժամանակներում սեքսի զգալի «երիտասարդացում» է նկատվում (սկսած 13 տարեկանից) և սեքս ծառայությունների հասանելիություն, ինչը համապատասխան դաստիարակության և իրազեկվածության համակցությամբ սեռական ինֆեկցիաներով վարակի է հանգեցնում։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։
16:17
21 Փետրվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 23–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։
13:25
21 Փետրվարի 2017
Ալիևն իր կնոջը հանրապետության առաջին փոխնախագահ է նշանակել
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երկրի առաջին տիկին Մեհրիբան Ալիևային նշանակել է հանրապետության առաջին փոխնախագահ:
21:36
20 Փետրվարի 2017
Մահացել է ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը
ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը մահացել է Նյու Յորքում իր 65–ամյակից մեկ օր առաջ:
11:09
20 Փետրվարի 2017
Զարուհի Փոստանջյան. դադարեցնում եմ իմ անդամակցությունը «Ժառանգություն» կուսակցությանը
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հայտարարել է, որ դադարեցնում է իր անդամակցությունը կուսակցությանը։
18:20
17 Փետրվարի 2017
Օսկանյան. Հայաստանը արտաքին քաղաքականության հետընթաց է ապրում
Հայաստանը հետընթաց է ապրում արտաքին քաղաքականությունում, մասնավորապես, ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում, հայտարարել է Վարդան Օսկանյանը։
14:51
15 Փետրվարի 2017
Էդվարդ Նալբանդյանը կայցելի Ռուսաստան` Լավրովի հետ բանակցելու
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 21-22-ը կայցելի Ռուսաստան` ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններ վարելու նպատակով:
12:02
15 Փետրվարի 2017
ՀՀ ԱԳ նախարարը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին։
21:00
14 Փետրվարի 2017
Շարմազանով. վարչապետը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի քարոզչությամբ
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի նախընտրական քարոզչությամբ։
19:41
14 Փետրվարի 2017
ՀՀԿ–ն հրապարակեց համամասնական ցուցակի առաջին հնգյակը
Հայտնի է, թե ով կգլխավորի ՀՀԿ–ի ընտրական ցուցակը։
10:15
13 Փետրվարի 2017
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվելու
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվել ապրիլի 2–ին նախատեսված խորհրդարանական ընտրությունների նախաշեմին։