484
-0.04
526.01
+2.91
8.52
+0.08
+11
Եղանակը Երևանում
Հայ
Թուրքական ընդդիմադիր կուսակցության ներկայացուցիչների այցը Հայաստան Թուրքիայի իշխանությունների պարզունակ քարոզչական քայլն է. փորձագետ
15:40
01 Նոյեմբերի 2010

Իբր հայ-թուրքական բարելավման օգտին հանդես եկող «Հզոր Թուրքիա» թուրքական ընդդիմադիր կուսակցության ներկայացուցիչների այցը Հայաստան Թուրքիայի իշխանությունների պարզունակ քարոզչական քայլն է, կարծում է թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը։

Նախորդ շաբաթվա վերջին «Հզոր Թուրքիա» թուրքական ընդդիմադիր կուսակցության ներկայացուցիչները Երևանում են գտնվել և մտադիր են եղել Հայաստանում ասուլիս անցկացնել և հանդիպել Հայաստանի ԱԳՆ ներկայացուցիչներին, սակայն արտաքին քաղաքականության գերատեսչությունը մերժել է ընդունել նրանց։

«Թուրքիայի իշխանությունները ժամանակ առ ժամանակ Հայաստան են ուղարկում տարբեր էմիսարների, ինչպիսին են «Հզոր Թուրքիա» կուսակցության ներկայացուցիչները։ Անհրաժեշտ է ընդգծել, որ այդ կուսակցությունը որևէ վարկանիշ չունի սեփական երկրում։ Իշխանությունները պարզապես դրանով շատ պարզունակ քայլի են դիմել՝ այցելել Հայաստան «կառուցողական» և «բարիդրացիական» մտադրություններով»,- երկուշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Մելքոնյանը։

Թուրքագետի կարծիքով, նման առաքելությունների նպատակը պատրանք ստեղծելն է, թե Թուրքիայում քաղաքական բազմակարծություն կա, և արմատական ազգայնականներին զուգընթաց կան «ազատական» ուժեր, սակայն իրականում այդ կուսակցության գաղափարախոսությունը որևէ կերպ չի տարբերվում պետական քաղաքականությունից։

«Նրանց աշխատաոճում շատ հակասություններ կան։ Նրանք հայտարարում են, որ իրենց այցը բացառապես ժողովրդական դիվանագիտության օրինակ է՝ ընդունելություն պահանջելով ԱԳՆ-ից»,- նշեց նա։

Ըստ նրա, թուրք քաղաքագետներն ունեին «մաքսիմում-ծրագիր»՝ Հայաստանում ասուլիս կազմակերպել, հանդիպել ԱԳՆ ներկայացուցիչներին, և «մինիմում-ծրագիր»՝ Երևանում մամուլի ասուլիս ունենալ և հայտնել սեփական մտադրությունները։

Թուրքագետը հայ լրագրողներին կոչ արեց ավելի քիչ ուշադրություն դարձնել թուրքական իշխանությունների նմանատիպ քարոզչական գործողություններին, քանի որ նրանք հենց դրան էլ սպասում են։

Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը սկսվել էր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի նախաձեռնությամբ 2008թ.-ի աշնանը: Էդվարդ Նալբանդյանն ու Ահմեդ Դավութօղլուն հոկտեմբերի 10-ին Ցյուրիխի համալսարանում ստորագրեցին «Դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին արձանագրությունը» և «Երկկողմ հարաբերությունների զարգացման մասին արձանագրությունը»: Փաստաթղթերը ստորագրումից հետո պետք է հավանության արժանանային երկու երկրների խորհրդարանների կողմից: Սակայն ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ապրիլի 22-ի իր հրամանագրով կասեցրել է երկրի խորհրդարանում հայ-թուրքական արձանագրությունների վավերացման ընթացակարգը՝ հայտարարելով, որ Թուրքիան պատրաստ չէ շարունակել սկսված գործընթացը: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
19:40
27 Մարտի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարները բարձր մակարդակով հանդիպում են նախապատրաստում. Հոգլանդ
Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները բարձր մակարդակով հանդիպում են նախապատրաստում:
11:16
16 Մարտի 2017
ՀՀԿ–ի ներսում ամեն ինչ հարթ չէ. դժգոհություն է հասունանում
ՀՀԿ-ում իրավիճակն այնքան պարզ եւ հարթ չէ, ինչպես թվում է կողքից։
18:10
13 Մարտի 2017
Լուկյանով. Ռուսաստան–Թուրքիա–Ադրբեջան միություն երբեք չի կարող լինել
Ռուսաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի միջև միության մասին երբեք խոսք լինել չի կարող, հայտարարեց քաղաքագետ Ֆյոդոր Լուկյանովը։
11:33
10 Մարտի 2017
ՀՀ նախագահը ՌԴ–ում ՀՀ նոր դեսպան է նշանակել
Ավելի վաղ նախագահի հրամանագրով Օլեգ Եսայանն ազատվել էր ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից։
11:14
10 Մարտի 2017
Օլեգ Եսայանն ազատվել է ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ուրբաթ հրամանագիր է ստորագրել Օլեգ Եսայանին ՌԴ–ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից ազատելու մասին։
20:19
07 Մարտի 2017
Մեկնարկել է նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական այցը Ֆրանսիա
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Ֆրանսուա Օլանդի հրավերով այսօր պաշտոնական այցով ժամանել է Ֆրանսիա:
16:48
06 Մարտի 2017
Ռոբերտ Քոչարյան. ընթացիկ քաղաքական գործընթացի մեջ մտնելու ոչ մի ցանկություն չունեմ
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երկուշաբթի հարցազրույց է տվել 2rd.am կայքին:
16:20
06 Մարտի 2017
Ուսումնասիրություն. «Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում
«Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում։
12:55
06 Մարտի 2017
Լևոն Տեր–Պետրոսյանի բացակայությունը իր դաշինքի ակցիաներին կապված չէ առողջական վիճակի հետ
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի բացակայությունը դաշինքի վերջին միջոցառումներին կապված չէ նրա առողջական վիճակի հետ:
12:29
01 Մարտի 2017
ՀՀ նախագահը մեկնում է Ռուսաստան` ամրապնդելու տնտեսական համագործակցությունը
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 14–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Մոսկվա։
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։