478.42
-0.15
561.67
-0.12
8.1
+0.05
+26
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանը պետք է փարոս դառնա տարածաշրջանի զարգացման համար. Դոմինիկ Բարտոն
10:22
01 Նոյեմբերի 2010

Հայաստանը պետք է փարոս դառնա տարածաշրջանի զարգացման համար, ասաց  McKinsey&Company կազմակերպության վարչական տնօրեն Դոմինիկ Բարտոնը (Dominic Barton – managing director):

«Վրաստանում և Իրանում անհասկանալի բաներ են կատարվում, Ադրբեջանը հասկանալի չէ, թե ինչ է անում, իսկ Հայաստանը պետք է որակապես այլ մակարդակի վրա լինի, փարոս դառնա զարգացման համար»,- ասաց նա շաբաթ օրը Երևանում Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի համաժողովում ելույթ ունենալիս:

Նշելով, որ Հայաստանը, այն համատեքստում, թե ինչ կկատարվի Իրանում, Միջին Արևելքում և Թուրքիայում, գտնվում է ռազմավարական կարևոր տարածաշրջանում, Բարտոնը բերեց Մոնղոլիայի օրինակը, «որին այսօր ոչ ոք ուշադրություն չի դարձնում»:

«Սակայն արժե նրան ուշադրություն դարձնել, քանի որ այս երկիրը գտնվում է Ռուսաստանի, Հյուսիսային Կորեայի և Չինաստանի միջև, իսկ այնտեղ բավականին լուրջ զարգացումներ են ընթանում»,- ասաց նա: 

Վերադառնալով Հայաստանի թեմային՝ McKinsey&Company-ի ղեկավարը նշեց, որ երկիրը պետք է շատ արագ բարելավի իր վարկանիշերը՝ հարևաններից «մղոններով առաջ անցնելու համար»:

«Անհրաժեշտ է կոռուպցիայի մակարդակը նվազագույնի հասցնել, բարձրացնել ժողովրդի կրթվածության մակարդակը և կրթության որակը, և ամեն ինչ անել ամենաբարձր մակարդակով»,- ասաց նա:

Միաժամանակ Բարտոնն ավելացրել է, որ եթե իր առջև տարածաշրջանում կենտրոնակայանի հիմնադրման խնդիր դրված լիներ, ապա ինքը դա կհիմներ Հայաստանում:

«Մարդիկ այստեղ գործում են խելամտորեն և տրամաբանված, կատարում են խոստումները», - ասել է նա՝ ավելացնելով, որ եթե Հայաստանը կտրուկ չտարբերվի իր հարևաններից, «ապա նա ընդամենը աղոտ պատկերի մի մասնիկը կլինի»:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:27
21 Օգոստոսի 2017
ՀՀ ԱԳՆ–ն մեկնաբանել է ԵՏՄ մաքսային գոտուն միանալու Թուրքիայի մտադրությունը
ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը ԱԳՆ–ի Twitter–յան էջում մեկնաբանել է ԵՏՄ մաքսային գոտի մուտք գործելու Թուրքիայի ցանկությունը։
21:01
16 Օգոստոսի 2017
Միջնորդները Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների հանդիպման հույս ունեն
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն աշխատում են Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպման կազմակերպման ուղղությամբ:
20:55
09 Օգոստոսի 2017
Նալբանդյանը հնչեցրել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների ծրագրվող հանդիպման վայրը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը լրագրողներին հայտնել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների կայանալիք հանդիպման մասին։

15:41
27 Հուլիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են նախագահների հանդիպման ուղղությամբ
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են երկու երկրների նախագահեր Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպման ուղղությամբ:
12:37
20 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման Արցախ այցելելու համար
Բաքվի դատարանը 3 տարվա ազատազրկման դատապարտեց բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
20:14
19 Հուլիսի 2017
Սերժ Սարգսյանը շնորհավորել է արցախցի գործընկերոջը` նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին:
12:46
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ։
01:30
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին
ՀՀ նախագահ հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին:
09:00
16 Հուլիսի 2017
Հայտնի գրող և լրագրող Սևան Նիշանյանը փախել է թուրքական բանտից
Հայտնի գրող, լրագրող, լեզվաբան և հրապարակախոս Սևան Նիշանյանը, ով Թուրքիայում դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման, փախել է բանտից և լքել երկիրը:
12:43
12 Հուլիսի 2017
Հայտնի շոումենի եղբայրը նշանակվել է Կանադայում ՀՀ դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Կանադայում գործող դեսպան Արմեն Եգանյանին պաշտոնից ազատելու մասին։
12:30
12 Հուլիսի 2017
ՀՀ նախկին արտգործնախարարը` Դանիայում երկրի դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Հայաստանում Դանիայի գործող դեսպանին պաշտոնից ազատելու մասին։
11:14
11 Հուլիսի 2017
Հաստատվել է Վրաստանում Հայաստանի դեսպանի թեկնածությունը
Վրաստանում Հայաստանի դեսպանությունը նոր ղեկավար ունի։