484.68
+0.06
530.14
+2.1
8.5
-0.03
+11
Եղանակը Երևանում
Հայ
Թուրք քաղաքական գործիչը Հայաստանի ԱԱԾ-ին պարզաբանումներ է տալիս հայ-թուրքական սահմանը հատելու կապակցությամբ
17:00
29 Հոկտեմբերի 2010

«Հզոր Թուրքիա» թուրքական ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Թունա Բեկլևիչը ցուցմունքներ է տալիս Հայաստանի ազգային անվտանգության ծառայությունում «Հայաստանի և Թուրքիայի միջև պետական սահմանը հատելու կապակցությամբ», ուրբաթ «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեց ԱԱԾ մամուլի կենտրոնի ղեկավար Արծվին Բաղրամյանը։  

Հայաստանի և Թուրքիայի միջև չկան դիվանագիտական հարաբերություններ, իսկ 1993-ից, պաշտոնական Անկարայի նախաձեռնությամբ, փակ է հայ-թուրքական սահմանը։ Հարաբերությունները բարդացան, երբ Անկարան սկսեց սատարել ադրբեջանական դիրքորոշմանը՝ ղարաբաղյան հարցում, և երբ Թուրքիան կտրուկ արձագանքեց Օսմանյան կայսրությունում 1915թ. հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացին:

«Այսօր (Երևանում) մամուլի ասուլիսի ընթացքում Բեկլևիչը հայտարարություն է արել այն մասին, որ իրենք հատել են սահմանը։ Նա հրավիրվել է ԱԱԾ պարզաբանումներ տալու համար»,- ասաց Բաղրամյանը՝ ավելացնելով, որ մանրամասները կհրապարակվեն ավելի ուշ։

Մի շարք էլեկտրոնային ԶԼՄ-ներ լուսանկարներ են տեղադրել, որոնցում մի խումբ ակտիվիստներ՝ Բեկլևիչի գլխավորությամբ, հատում են Հայաստանի և Թուրքիայի միջև պետական սահմանը նշող բաժանարար գիծը, և Ախուրյան գետով հայկական տարածք են մուտք գործում։ Թուրքական ԶԼՄ-ների հաղորդմամբ, կուսակցության ղեկավարն ավելի վաղ հայտարարել է, որ եթե մինչև 2011 թվականը հայ-թուրքական սահմանը չբացվի, ապա այդ նույն ուղով 1000 հայեր և 1000 թուրքեր կհատեն սահմանը։

Բեկլևիչը Երևանում ուրբաթ օրը տեղի ունեցած մամուլի ասուլիսում ասաց, որ «Հզոր Թուրքիա» կուսակցությունը կողմ է հանդես գալիս հայ-թուրքական սահմանի բացմանը, արդեն երրորդ անգամ է Հայաստան ժամանում և հարաբերությունների բարելավման գործողությունների ծրագիր է մշակել, որը մտադիր է եղել ներկայացնել Հայաստանի ԱԳՆ-ին։ Սակայն հայկական արտաքին քաղաքական գերատեսչությունը հրաժարվել է ընդունել թուրք քաղաքական գործիչներին՝ ասելով, թե Երևանի հետ հարաբերությունների բարելավման օգտին հանդես եկող թուրքական քաղաքական ուժերը պետք է դիմեն թուրքական իշխանություններին։ Կուսակցության ներկայացուցիչները Հայաստանում կմնան մինչև շաբաթ օրը՝ հույս ունենալով, որ հայկական ԱԳ նախարարությունը կվերանայի իր որոշումը։

Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը սկսվել էր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի նախաձեռնությամբ 2008թ.-ի աշնանը: Էդվարդ Նալբանդյանն ու Ահմեդ Դավութօղլուն հոկտեմբերի 10-ին Ցյուրիխի համալսարանում ստորագրեցին «Դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին արձանագրությունը» և «Երկկողմ հարաբերությունների զարգացման մասին արձանագրությունը»: Փաստաթղթերը ստորագրումից հետո պետք է հավանության արժանանային երկու երկրների խորհրդարանների կողմից: Սակայն ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ապրիլի 22-ի իր հրամանագրով կասեցրել է երկրի խորհրդարանում հայ-թուրքական արձանագրությունների վավերացման ընթացակարգը՝ հայտարարելով, որ Թուրքիան պատրաստ չէ շարունակել սկսված գործընթացը: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
21:09
27 Ապրիլի 2017
Շարմազանով. տեսանելի ապագայում ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն համագործակցության նոր փաստաթուղթ կստորագրեն
Տեսանելի ապագայում ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն կստորագրեն համագործակցության նոր փաստաթուղթ:
14:04
26 Ապրիլի 2017
Մոսկվայում կկայանա Հայաստանի, ՌԴ-ի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը
Մոսկվայում կկայանա Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների եռակողմ հանդիպումը։
11:13
26 Ապրիլի 2017
Նախօրեին վիճել են ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն ու ՀՅԴ բյուրոյի պատասխանատուն
Խոսակցության թեման եղել է նոր կառավարության կազմը և ՀՅԴ-ի պորտֆելները:
13:47
15 Ապրիլի 2017
ՌԴ-ում ՀՀ դեսպան. Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում
Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը կարծում է, որ Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում:
14:52
13 Ապրիլի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստանի Հանրապետություն:
17:26
12 Ապրիլի 2017
Թրամփը, հնարավոր է, ապրիլի 24-ին արտասանի «ցեղասպանություն» բառը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ապրիլի 24-ի ելույթում, հնարավոր է, օգտագործի «ցեղասպանություն» եզրը:
12:09
12 Ապրիլի 2017
Դաշնակների ախորժակն էլ ավելի է մեծացել
Խորհրդարանական ընտրություններում ՀՅԴ-ի հաջողություններով պայմանավորված՝ պարզվում է՝ նրանց ախորժակն էլ է մեծացել։
11:14
12 Ապրիլի 2017
Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու ՀՀ դեսպանը Շվեյցարիայում. հայտնի է դեսպանի նոր թեկնածուի անունը
93-ամյա աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանը Շվեյցարիայում և ՄԱԿ-ի Ժնևյան գրասենյակում:
20:17
11 Ապրիլի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանի համար բարեկամ Վրաստանի հետ հարաբերությունները թանկ են
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեքշաբթի ընդունել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեին։
17:10
11 Ապրիլի 2017
Նալբանդյան. Հայաստանի և Վրաստանի միջև խնդիրներ չկան
Երկու երկրների միջև հարաբերությունները զարգանում են փոխշահավետ համագործակցության ոգով, երեքշաբթի լրագրողներին ասաց ՀՀ արտգործնախարարը:
11:14
11 Ապրիլի 2017
Գագիկ Ծառուկյանն անձամբ է գլխավորելու «Ծառուկյան» խմբակցությունը
«ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը որոշել է անձամբ գլխավորել «Ծառուկյան» խմբակցությունը:
20:45
07 Ապրիլի 2017
Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կդիմի ԿԸՀ և ՍԴ ընտրությունները անվավեր ճանաչելու պահանջով
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանի գլխավորած Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կպահանջի անվավեր ճանաչել ապրիլի 2–ին կայացած խորհրդարանական ընտրությունները գրանցված խախտումների պատճառով: