483.82
-0.09
522.04
-3.39
8.49
+0.01
+1
Եղանակը Երևանում
Հայ
«Կուլտուրա» հեռուստաալիքը Հայաստանի մշակույթի նախարարությանը բացառիկ ֆիլմեր է նվիրել
16:33
29 Հոկտեմբերի 2010

«Կուլտուրա» ռուսական հեռուստաալիքի փոխտնօրեն Արկադի Բեդերովն ուրբաթ Հայաստանի մշակույթի նախարարությանը հեռուստաալիքի հավաքածուից ականավոր հայերին և Հայաստանին նվիրված ֆիլմեր է նվիրաբերել։

Ֆիլմերի փոխանցումը տեղի է ունեցել ԱՊՀ և Բալթյան երկրների թարգմանիչների և հրատարակիչների չորրորդ համաժողովի շրջանակներում։

«Ինձ մեծ հաճույք է պատճառում կատարել մեր ալիքի տնօրեն Սերգեյ Շումակովի անձնական հանձնարարությունը, առհասարակ ՊՏՌԸ ղեկավարության հանձնարարությունը և ձեզ, ձեր նախարարությանը և Հայաստանի հեռուստամտավորականությանը նվիրաբերել հատուկ պատրաստած DVD-ները՝ մեր ալիքի՝ 13 տարիների ընթացքում կուտակած հսկայական հավաքածուի լավագույն ծրագրերի և ֆիլմերի տարբերակներ»,- ասաց Բեդերովը։

Նա նշեց, որ ընդհանուր առմամբ Նախարարությունը 30-ժամանոց հեռարձակման թվայնացված տարբերակներ կստանա, իսկ առաջին փաթեթում ութժամանոց հեռարձակման ֆիլմեր են։

Մասնավորապես, Նախարարությանը նվիրաբերվող թվայնացված տարբերակների թվում ընդգրկված են հետևյալ ֆիլմերն ու հաղորդումները՝ «Երեք տարիք» հայ մեծանուն նկարիչ Մարտիրոս Սարյանի մասին, «Ճակատագրի նիզակը» «Քրիստոնեական աշխարհի սրբատեղիները», «Զրույց իմաստունների հետ։ Սոս Սարգսյան», «Երևանը և նրա ճերմակահեր պատմությունը», «Հայկական էպոսը և Սասունցի Դավիթը» շարքից, ֆիլմեր «Կղզիներ» շարքից ռեժիսոր Ֆրունզե Դովլաթյանի և հայտնի դերասան Մհեր Մկրտչյանի մասին, «Երեսունվեց զինվորներ» ֆիլմը հայկական այբուբենի մասին։

Բեդերովն ընդգծեց, որ հաջորդ շաբաթ Նախարարությունը կստանա ֆիլմերի և հաղորդումների երկրորդ փաթեթը ավելի քան 20-ժամանոց հեռարձակման տևողությամբ։

Նա ավելացրեց, որ Հայաստանին և հայկական մշակույթին նվիրված հավաքածուն կազմում է մոտ 100 հաղորդումներ և վավերագրական ֆիլմեր։

Իր հերթին Հայաստանի մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, շնորհակալություն հայտնելով «Մշակույթ» ալիքին հետաքրքիր և օգտակար գործունեության համար, նշեց, որ ֆիլմերի առաջին փաթեթը կփոխանցվի Հայաստանի Հանրային Հեռուստաընկերությանը։

Պողոսյանի խոսքերով, յուրաքանչյուր ֆիլմի մեկ ցուցադրության իրավունք կստանան նաև հայկական բոլոր հեռուստաալիքները։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
19:40
27 Մարտի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարները բարձր մակարդակով հանդիպում են նախապատրաստում. Հոգլանդ
Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները բարձր մակարդակով հանդիպում են նախապատրաստում:
11:16
16 Մարտի 2017
ՀՀԿ–ի ներսում ամեն ինչ հարթ չէ. դժգոհություն է հասունանում
ՀՀԿ-ում իրավիճակն այնքան պարզ եւ հարթ չէ, ինչպես թվում է կողքից։
18:10
13 Մարտի 2017
Լուկյանով. Ռուսաստան–Թուրքիա–Ադրբեջան միություն երբեք չի կարող լինել
Ռուսաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի միջև միության մասին երբեք խոսք լինել չի կարող, հայտարարեց քաղաքագետ Ֆյոդոր Լուկյանովը։
11:33
10 Մարտի 2017
ՀՀ նախագահը ՌԴ–ում ՀՀ նոր դեսպան է նշանակել
Ավելի վաղ նախագահի հրամանագրով Օլեգ Եսայանն ազատվել էր ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից։
11:14
10 Մարտի 2017
Օլեգ Եսայանն ազատվել է ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ուրբաթ հրամանագիր է ստորագրել Օլեգ Եսայանին ՌԴ–ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից ազատելու մասին։
20:19
07 Մարտի 2017
Մեկնարկել է նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական այցը Ֆրանսիա
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Ֆրանսուա Օլանդի հրավերով այսօր պաշտոնական այցով ժամանել է Ֆրանսիա:
16:48
06 Մարտի 2017
Ռոբերտ Քոչարյան. ընթացիկ քաղաքական գործընթացի մեջ մտնելու ոչ մի ցանկություն չունեմ
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երկուշաբթի հարցազրույց է տվել 2rd.am կայքին:
16:20
06 Մարտի 2017
Ուսումնասիրություն. «Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում
«Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում։
12:55
06 Մարտի 2017
Լևոն Տեր–Պետրոսյանի բացակայությունը իր դաշինքի ակցիաներին կապված չէ առողջական վիճակի հետ
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի բացակայությունը դաշինքի վերջին միջոցառումներին կապված չէ նրա առողջական վիճակի հետ:
12:29
01 Մարտի 2017
ՀՀ նախագահը մեկնում է Ռուսաստան` ամրապնդելու տնտեսական համագործակցությունը
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 14–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Մոսկվա։
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։