486.74
+0.05
517.99
+0.2
8.43
-0.08
-6
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի իրաբանները վերապատրաստում կանցնեն կառավարման գերմանական դպրոցում
13:35
29 Հոկտեմբերի 2010

ԵՐԵՎԱՆ, 29 հոկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Ադրբեջանից, Հայաստանից և Վրաստանից իրավաբանները  2010թ. հոկտեմբերի 25-ից մինչև նոյեմբերի 13-ը վերապատրաստում կանցնեն Hertie School of Governance կառավարման դպրոցում Transformation Lawyers ձմեռային ակադեմիայի շրջանակներում, ուրբաթ «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին Տեխնիկական համագործակցության գերմանական ընկերությունից (GTZ)։

Ակադեմիայի անցկացման պատվիրատուն Գերմանական Տեխնիկական համագործակցության ընկերության (GTZ) «Հարավային Կովկասում իրավական և դատական բարեփոխումների համար խորհրդատվություն» ռեգիոնալ ծրագիրն է, որը և կատարել է մասնակիցների ընտրությունը իրավական պետության հարցերով ռեգիոնալ երկխոսության իր գործընկեր կազմակերպություններից:

Երեք շաբաթ տևող սեմինարի ընթացքում մասնակիցներին գիտագործնական մթնոլորթում մասնագիտական երկխոսության և հագեցած փորձի փոխանակման առիթ կընձեռվի: GTZ և Hertie School այսպիսով խթանում են Հարավային Կովկասի երեք երկրների միջև երկխոսությունը և համագործակցությունը:

Երիտասարդ մասնագետները հնարավորություն կունենան գործնականորեն զարգացնելու իրենց ունակություններն իրավունքի և իրավակիրառման ոլորտներում ու նոր ձեռք բերած գիտելիքները ծառայեցնելու իրավունքի տրանսֆորմացիային:

GTZ-ի անգլերեն լեզվով անցկացվող Transformation Lawyers ակադեմիայի կենտրոնական թեմաներն են  գերմանական իրավունքի իրավական մեթոդոլոգիան ու իրավական պետության ասպեկտները միջազգային համեմատության մեջ: Խոսքն այնպիսի հիմնարար սկզբունքների մասին է, ինչպիսիք են մարդու իրավունքները հարգելը, իշխանությունների բաժանման  և վերհասկողության համակարգը, վարչարարության համաչափությունը, անկախ և գործուն դատական համակարգը, ինչպես նաև քաղաքացիների հավասարությունը օրենքի առջև:

Բացի այդ, երիտասարդ իրավաբանները կզարգացնեն հաղորդակցվելու, բանակցելու և ղեկավար դերում հանդես գալու իրենց ունակությունները:

Այս տարվա մասնակիցները նաև ցանցի միջոցով կապ կհաստատեն 2009թ. տեղի ունեցած առաջին ձմեռային ակադեմիայի մասնակիցների հետ: Անձնական շփումները կնպաստեն երկարաժամկետ մասնագիտական համագործակցային հարաբերությունների ստեղծմանը:

Դրանով հիմք կդրվի ձմեռային ակադեմիաների մասնակիցների ցանցի ստեղծմանը, որը կմիավորի դատաիրավական ոլորտում տրասֆորմացիոն գործընթացների կարևոր դերակատարներին` նրանց ազգային սահմաններից դուրս:

Hertie School of Governance ժամանակակից կառավարման միջազգային բարձրագույն դպրոց է Բեռլինում: Այն պատրաստում է բարձր մասնագիտական որակավորում ունեցող երիտասարդների` ղեկավար դերեր ստանձնելու հանրային սեկտորի, տնեսության և քաղաքացիական հասարակության ոլորտների հանգուցակետերում:

Դպրոցի առջև հանրային քննարկումների խթանման խնդիր է դրված, դպրոցում դասավանդում և գիտահետազոտական աշխատանքներ են իրականացնում տնտեսության, հասարակական գիտությունների և իրավագիտության ոլորտների միջազգային մակարդակի մասնագետներ։

Դպրոցը հիմնվել է 2003 թվականին Herti ոչ առևտրային հիմնադրամի կողմից, որն առայսօր նրա ֆինանսավորման հիմնական աղբյուրն է։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
18:20
17 Փետրվարի 2017
Օսկանյան. Հայաստանը արտաքին քաղաքականության հետընթաց է ապրում
Հայաստանը հետընթաց է ապրում արտաքին քաղաքականությունում, մասնավորապես, ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում, հայտարարել է Վարդան Օսկանյանը։
14:51
15 Փետրվարի 2017
Էդվարդ Նալբանդյանը կայցելի Ռուսաստան` Լավրովի հետ բանակցելու
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 21-22-ը կայցելի Ռուսաստան` ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններ վարելու նպատակով:
12:02
15 Փետրվարի 2017
ՀՀ ԱԳ նախարարը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին։
21:00
14 Փետրվարի 2017
Շարմազանով. վարչապետը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի քարոզչությամբ
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի նախընտրական քարոզչությամբ։
19:41
14 Փետրվարի 2017
ՀՀԿ–ն հրապարակեց համամասնական ցուցակի առաջին հնգյակը
Հայտնի է, թե ով կգլխավորի ՀՀԿ–ի ընտրական ցուցակը։
10:15
13 Փետրվարի 2017
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվելու
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվել ապրիլի 2–ին նախատեսված խորհրդարանական ընտրությունների նախաշեմին։
21:05
12 Փետրվարի 2017
Հայաստանի ԱԳ նախարարը շնորհավորել է Շթայնմայերին
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը սրտանց շնորհավորել է Ֆրանկ Վալտեր Շթայնմայերին Գերմանիայի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ:
20:58
12 Փետրվարի 2017
Ընտրվել է Գերմանիայի 12-րդ նախագահը
Գերմանիայի արտաքին գործերի նախկին նախարար Ֆրանկ Վալտեր Շթայնմայերը դարձել է երկրի 12-րդ նախագահը:
20:16
10 Փետրվարի 2017
Արտահոսք Օհանյան–Օսկանյան դաշինքից
Խորհրդարանական ընտրությունների նախաշեմին պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի և ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանի ձևավորած դաշինքից արտահոսքը շարունակվում է։
18:53
10 Փետրվարի 2017
Ֆրանսիայի նախագահը հրավիրել է հայ գործընկերոջը պաշտոնական այցով այցելել Փարիզ
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հրավիրել է իր հայ գործընկեր Սերժ Սարգսյանին պաշտոնական այցով այցելել Փարիզ:
17:20
10 Փետրվարի 2017
Հովիկ Աբրահամյանի որդին չի բացառել, որ կմասնակցի ընտրություններին` ներկայացնելով «Ծառուկյան դաշինքը»
Հովիկ Աբրահամյանի որդին` Արտաշատի քաղաքապետ Արգամ Աբրահամյանը, չի բացառել, որ ապրիլի 2–ին նախատեսված խորհրդարանական ընտրություններին կառաջադրի իր թեկնածությունը` ներկայացնելով «Ծառուկյան դաշինքը»։
15:42
10 Փետրվարի 2017
Լապշինը չի հետախուզվել Ինտերպոլի կողմից. կազմակերպության քարտուղարություն
Բելառուսում ձերբակալված և Բաքվին արտահանձնված ռուս-իսրայելցի բլոգեր Ալեքսանդր Լապշինը չի հետախուզվել Ինտերպոլի կողմից: