484.53
+0.08
528.09
+0.81
8.57
-0.08
+11
Եղանակը Երևանում
Հայ
ՀՀՄՀ-ն և ՀՀ մշակույթի նախարարությունը նախատեսում են ԱՊՀ և Բալթյան երկրների թարգմանական գրականության աջակցության հիմնադրամ ստեղծել
10:41
29 Հոկտեմբերի 2010

ԵՐԵՎԱՆ, 29 հոկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. ԱՊՀ մասնակից-պետությունների Հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամը (ՀՀՄՀ) և ՀՀ մշակույթի նախարարությունը նախատեսում են ԱՊՀ և Բալթյան երկրների թարգմանական գրականության աջակցության հիմնադրամ ստեղծել, ասել է ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը:

«Կարծում եմ, որ մենք, շահագրգիռ բոլոր կառույցները, պետք է քննարկեն հիմնադրամի ստեղծման հարցն ու հասկանան, թե ինչ տեսքով և ձևաչափով պետք է աշխատենք: Համենայնդեպս կարծում եմ, որ մենք դա մոտակա ծրագրերում ենք ներառում և պարտադիր կերպով աշխատում ենք այդ գործընթացի ուղղությամբ», - հինգշաբթի ԱՊՀ և Բալթյան երկրների թարգմանիչների և հրատարակիչների չորրորդ համաժողովի ամփոփիչ մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Պողոսյանը:

Ինչպես տեղեկացրել է Պողոսյանը «Նովոստի-Արմենիա» գործակալությանը, հիմնադրամի ստեղծումն առավել պարզ առաջարկն է, սակայն այն պետք է մինչև վերջ մշակվի:

«Կարծում եմ, որ դա տեղի կունենա: Ես մեծ հույս ունեմ, քանի որ դա իրական ցատկ է: Գործընթացները միանշանակ ընթանում են: Սառույցը տեղից շարժվել է, և այստեղ որևէ հարց չկա: Եթե այդ հարցը չշարունակենք լուծել, ապա կանգ կառնենք, իսկ մեզ կանգ առնել չի կարելի: Մենք պետք է հասցնենք ժամանակի հետևից», - ասել է նախարարը:

ԱՊՀ և Բալթյան երկրների թարգմանիչների և հրատարակիչների չորրորդ համաժողովին, որն անցկացվում է Երևանում հոկտեմբերի 24-29-ը «Թարգմանական գրականության տարածումն ու ֆինանսավորումը» խորագրով, մասնակցում է մոտ 130 պատվիրակ 12 երկրներից։

ԱՊՀ և Բալթյան երկրների 12 ներկայացուցիչներից բացի միջոցառմանը մասնակցել են թարգանիչներ և հրատարակիչներ Վրաստանից, Բելգիայից, Բուլղարիայից, Բոսնիայից, Իսպանիայից, Իտալիայից, Լեհաստանից, Ռումինիայից, Սերբիայից, Ֆրանսիայից:

Համաժողովն անցկացվում է Հայաստանի մշակույթի նախարարության հովանու ներքո՝ ԱՊՀ երկրների հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի (ՀՀՄՀ) և ՅՈՒՆԵՍԿՕ-ի մոսկովյան ներկայացուցչության աջակցությամբ։

Միջոցառման շրջանակներում մասնակիցները կմասնակցեն նաև «Արարատի լանջին» աշնանային դպրոցին, որի ընթացքում տեղի կունենան հանդիպումներ, քննարկումներ և վարպետության դասեր։

Համաժողովում ծրագրված են մի շարք թեմատիկ քննարկումների անցկացում՝ «Թարգմանական գրականության ֆինանսավորման հիմնադրամի ստեղծումը», «Թարգմանիչների կայքը որպես վիրտուալ գրական գործակալ և Ինտերնետում հեղինակային իրավունքի հարցերը», «Գովազդի զարգացման ձևերը և ԶԼՄ-ներում թարգմանական գրականության առաջխաղացումը», «Գրքի տոնավաճառը որպես թարգմանական գրականության տարածման տեղեկատվական տարածք»։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
14:04
26 Ապրիլի 2017
Մոսկվայում կկայանա Հայաստանի, ՌԴ-ի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը
Մոսկվայում կկայանա Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների եռակողմ հանդիպումը։
11:13
26 Ապրիլի 2017
Նախօրեին վիճել են ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն ու ՀՅԴ բյուրոյի պատասխանատուն
Խոսակցության թեման եղել է նոր կառավարության կազմը և ՀՅԴ-ի պորտֆելները:
13:47
15 Ապրիլի 2017
ՌԴ-ում ՀՀ դեսպան. Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում
Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը կարծում է, որ Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում:
14:52
13 Ապրիլի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստանի Հանրապետություն:
17:26
12 Ապրիլի 2017
Թրամփը, հնարավոր է, ապրիլի 24-ին արտասանի «ցեղասպանություն» բառը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ապրիլի 24-ի ելույթում, հնարավոր է, օգտագործի «ցեղասպանություն» եզրը:
12:09
12 Ապրիլի 2017
Դաշնակների ախորժակն էլ ավելի է մեծացել
Խորհրդարանական ընտրություններում ՀՅԴ-ի հաջողություններով պայմանավորված՝ պարզվում է՝ նրանց ախորժակն էլ է մեծացել։
11:14
12 Ապրիլի 2017
Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու ՀՀ դեսպանը Շվեյցարիայում. հայտնի է դեսպանի նոր թեկնածուի անունը
93-ամյա աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանը Շվեյցարիայում և ՄԱԿ-ի Ժնևյան գրասենյակում:
20:17
11 Ապրիլի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանի համար բարեկամ Վրաստանի հետ հարաբերությունները թանկ են
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեքշաբթի ընդունել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեին։
17:10
11 Ապրիլի 2017
Նալբանդյան. Հայաստանի և Վրաստանի միջև խնդիրներ չկան
Երկու երկրների միջև հարաբերությունները զարգանում են փոխշահավետ համագործակցության ոգով, երեքշաբթի լրագրողներին ասաց ՀՀ արտգործնախարարը:
11:14
11 Ապրիլի 2017
Գագիկ Ծառուկյանն անձամբ է գլխավորելու «Ծառուկյան» խմբակցությունը
«ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը որոշել է անձամբ գլխավորել «Ծառուկյան» խմբակցությունը:
20:45
07 Ապրիլի 2017
Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կդիմի ԿԸՀ և ՍԴ ընտրությունները անվավեր ճանաչելու պահանջով
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանի գլխավորած Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կպահանջի անվավեր ճանաչել ապրիլի 2–ին կայացած խորհրդարանական ընտրությունները գրանցված խախտումների պատճառով:
11:15
06 Ապրիլի 2017
Րաֆֆի Հովհաննիսյանն ու Վարդան Օսկանյանը դու՞րս են գալիս քաղաքականությունից
Երկուսն էլ նախկինում ԱՄՆ քաղաքացիներ են եղել։