484.62
+0.09
528.04
-0.05
8.53
-0.04
+9
Եղանակը Երևանում
Հայ
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը խորհրդարանում ներկայացրել է 2009 թ.-ի տարեկան զեկույցը
18:54
28 Հոկտեմբերի 2010

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը հինգշաբթի խորհրդարանում ներկայացրել է «2009 թ. ընթացքում ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գործունեության և երկրում մարդու իրավունքների ու հիմնարար ազատությունների խախտման մասին» տարեկան զեկույցը:

Ինչպես նիստի ընթացքում նշել է Հարությունյանը, 2009 թ.-ի ընթացքում գրասենյակ է դիմել շուրջ 4,7 հազար մարդ, ովքեր ավելի քան 3700 դիմում-բողոք են ներկայացրել, որոնցից 61.4 տոկոսը՝ Երևանից:

«Ներկայացված դիմում-բողոքներով 378 մարդ կարողացել է վերականգնել իր խախտված իրավունքները», - ասել է Հարությանյանը:

Միաժամանակ նա նշել է, որ 2009 թ.-ին քաղաքացիների բողոքների մեծ մասը վերաբերել են ոստիկանությանը, Երևանի քաղաքապետարանին, ՀՀ կրթության և գիտության նախարարությանը, դատարաններին և աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարարությանը:

«Աշխատանքի այսքան տարիների ընթացքում առաջին անգամ մենք այսքան քանակությամբ բողոք ենք արձանագրել կրթության և գիտության նախարարության նկատմամբ, որը, սակայն, ավելի շատ կապված է համակարգում անցկացվող բարեփոխումների կապակցությամբ քաղաքացիների դժգոհության հետ, քան նրանց իրավունքների անմիջական խախտման փաստերի հետ», - ասել է Հարությունյանը:

Միաժամանակ նա նշել է, որ այսօրվա դրությամբ Հայաստանում չկա պետական կառույց, որի հետ աշխատելիս Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը բախվեր դժվարությունների հետ շփման կամ տեղեկատվություն ստանալու գործում:

«Այս հարցում դրական առաջընթաց կա, որը մեզ ուրախացնում է», - ասել է Մարդու իրավունքների պաշտպանը:

Ինչպես զեկույցի ներկայացումից հետո նշել է ՀՀ ԱԺ պատգամավոր, Հայաստանի առաջին օմբուդսմեն Լարիսա Ալավերդյանը, «զեկույցը խորհրդարանի քննարկմանն է ներկայացվում խախտումներով, քանի որ այն պետք է ընթերցվի ոչ թե աշնանային, այլ գարնանային նստաշրջանի ժամանակ»:

«Զեկույցը ներկայացվում է՝ բացթողումներն ու ուղղությունները բացահայտելու նպատակով, որոնց ուղղությամբ Մարդու իրավունքների պաշտպանը ընթացիկ տարում պետք է ավելի ակտիվ աշխատի, իսկ 2009 թ.-ի զեկույցի քննարկումն այսօր կորցնում է իր հրատապությունը», - ասել է Ալավերդյանը:

Ինչպես այս կապակցությամբ նշել է ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Ռաֆիկ Պետրոսյանը, մարդու իրավունքների պաշտպանը հսկայական և լուրջ աշխատանք է կատարել, սակայն տեխնիկական պատճառներով զեկույցը չի ներկայացվել գարնանային նստաշրջանի ժամանակ:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
21:09
27 Ապրիլի 2017
Շարմազանով. տեսանելի ապագայում ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն համագործակցության նոր փաստաթուղթ կստորագրեն
Տեսանելի ապագայում ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն կստորագրեն համագործակցության նոր փաստաթուղթ:
14:04
26 Ապրիլի 2017
Մոսկվայում կկայանա Հայաստանի, ՌԴ-ի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը
Մոսկվայում կկայանա Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների եռակողմ հանդիպումը։
11:13
26 Ապրիլի 2017
Նախօրեին վիճել են ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն ու ՀՅԴ բյուրոյի պատասխանատուն
Խոսակցության թեման եղել է նոր կառավարության կազմը և ՀՅԴ-ի պորտֆելները:
13:47
15 Ապրիլի 2017
ՌԴ-ում ՀՀ դեսպան. Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում
Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը կարծում է, որ Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում:
14:52
13 Ապրիլի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստանի Հանրապետություն:
17:26
12 Ապրիլի 2017
Թրամփը, հնարավոր է, ապրիլի 24-ին արտասանի «ցեղասպանություն» բառը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ապրիլի 24-ի ելույթում, հնարավոր է, օգտագործի «ցեղասպանություն» եզրը:
12:09
12 Ապրիլի 2017
Դաշնակների ախորժակն էլ ավելի է մեծացել
Խորհրդարանական ընտրություններում ՀՅԴ-ի հաջողություններով պայմանավորված՝ պարզվում է՝ նրանց ախորժակն էլ է մեծացել։
11:14
12 Ապրիլի 2017
Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու ՀՀ դեսպանը Շվեյցարիայում. հայտնի է դեսպանի նոր թեկնածուի անունը
93-ամյա աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանը Շվեյցարիայում և ՄԱԿ-ի Ժնևյան գրասենյակում:
20:17
11 Ապրիլի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանի համար բարեկամ Վրաստանի հետ հարաբերությունները թանկ են
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեքշաբթի ընդունել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեին։
17:10
11 Ապրիլի 2017
Նալբանդյան. Հայաստանի և Վրաստանի միջև խնդիրներ չկան
Երկու երկրների միջև հարաբերությունները զարգանում են փոխշահավետ համագործակցության ոգով, երեքշաբթի լրագրողներին ասաց ՀՀ արտգործնախարարը:
11:14
11 Ապրիլի 2017
Գագիկ Ծառուկյանն անձամբ է գլխավորելու «Ծառուկյան» խմբակցությունը
«ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը որոշել է անձամբ գլխավորել «Ծառուկյան» խմբակցությունը:
20:45
07 Ապրիլի 2017
Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կդիմի ԿԸՀ և ՍԴ ընտրությունները անվավեր ճանաչելու պահանջով
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանի գլխավորած Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կպահանջի անվավեր ճանաչել ապրիլի 2–ին կայացած խորհրդարանական ընտրությունները գրանցված խախտումների պատճառով: