486.33
+0.12
521.78
+4.16
8.19
+0.04
-11
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանում անհրաժեշտ է ազգային բանակի հեղինակության բարձրացմանն ուղղված միջոցառումներ ձեռնարկել. Մարդու իրավունքների պաշտպան
18:09
28 Հոկտեմբերի 2010

ԵՐԵՎԱՆ, 28 հոկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանում անհրաժեշտ է ազգային բանակի հեղինակության և նրա նկատմամբ վստահության բարձրացմանն ուղղված միջոցներ ձեռնարկել, հինգշաբթի լրագրողներին տեղեկացրեց ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը՝ ներկայացնելով Զինված ուժերում իրավիճակի ուսումնասիրության արդյունքները:

«Մենք այս ուսումնասիրությունը սկսել ենք «Հանդուրժողականության կենտրոն» հասարակական կազմակերպության հետ համատեղ և ԵԱՀԿ-ի աջակցությամբ: Հարկավոր է նշել, որ մեր ներկայացուցիչներն աշխատանքի ընթացքում տեղեկատվության ստացման հետ կապված խոչընդոտների չեն բախվել, ինչը նշանակում է, որ մեր բանակում թափանցիկությունը զգալիորեն ավելացել է», - նշեց Մարդու իրավունքների պաշտպանը:

Նա տեղեկացրեց, որ ուսումնասիրությունն իրականացվել է Հայաստանի տարբեր մարզերում գտնվող յոթ զորամասերում անցկացված անանուն հարցման հիման վրա:

«Մենք առաջարկում ենք բանակի հեղինակության բարձրացմանն ուղղված ավելի արդյունավետ քայլեր ձեռնարկել, քանի որ նշանաբաններն ու սոցիալական գովազդն արդեն այնքան էլ արդյունավետ չեն», - ասաց Մարդու իրավունքների պաշտպանը:

Արմեն Հարությունյանի խոսքերով՝ ուսումնասիրության մեջ կարևոր տեղ են զբաղեցնում բանակում հոգեբանական կողմը, կրթական տարրը:

Նա նշեց, որ ուսումնասիրության արդյունքում մի շարք առաջարկներ են մշակվել:

«Անհրաժեշտ է ինչպես զինվորների, այնպես էլ սպայական կազմի շրջանում ծառայության նկատմամբ մոտիվացիայի բարձրացմանն ուղղված միջոցառումներ անցկացնել: Հարկավոր է նաև ավելի լուրջ մոտեցում դրսևորել ԶՈւ-ի համակարգում աշխատելու համար կադրերի ընտրության նկատմամբ», - ասաց Մարդու իրավունքների պաշտպանը:

Նա ընդգծեց, որ չափազանց կարևոր է Զինված ուժերի համակարգում մանկավարժական կադրերի առկայությունը, ինչպես նաև իրավաբանական անկյունների ստեղծումը, որտեղ սպաներն ու զինվորները կարող են ծանոթանալ իրենց իրավունքների հետ:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:51
23 Հունվարի 2017
ՀՀ վարչապետը շնորհավորել է Գլեդիս Բերեջիկլյանին ավստրալական նահանգի կառավարության ղեկավարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը շնորհավորել է հայազգի Գլեդիս Բերեջիկլյանին ավստրալական խոշորագույն նահանգի կառավարության ղեկավարի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ:
00:01
22 Հունվարի 2017
ԱՄՆ նախագահի անցումային վարչակազմը գլխավորել է Քեն Նահիգյանը
ԱՄՆ նախագահի վարչակազմի անցումային վարչակազմը նոր ղեկավար ունի:
16:57
20 Հունվարի 2017
Իշխան Զաքարյանը դարձել է Գագիկ Ծառուկյանի դաշինքի շտաբի պետը
Հայաստանի ՀՀ վերահսկիչ պալատի ղեկավար Իշխան Զաքարյանը գլխավորել է Գագիկ Ծառուկյանի դաշինքի նախընտրական շտաբը։
15:30
20 Հունվարի 2017
Մինսկն արտահանձնում է բլոգեր Լապշինին Ադրբեջանին
Բելառուսի Հանրապետությունը որոշել է արտահանձնել Ռուսաստանի Դաշնության և Իսրայելի պետության քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
19:48
19 Հունվարի 2017
Խաչատուր Սուքիասյանը չի պատրաստվում գլխավորել ԲՀԿ շտաբը
Հայ խոշոր գործարար Խաչատուր Սուքիասյանը չի պատրաստվում գլխավորել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության շտաբն առաջիկա խորհրդարանական ընտրություններում:
10:57
19 Հունվարի 2017
Խաչատուր Սուքիասյանը կլինի Գագիկ Ծառուկյանի դաշինքի շտաբի պետը
Երկար քննարկումներից հետո Խաչատուր Սուքիասյանը որոշել է առաջիկա ընտրություններին մասնակցել Գագիկ Ծառուկյանի դաշինքով։
12:37
18 Հունվարի 2017
Հայաստանի խորհրդարանի աշխատակազմի ղեկավարը ցանկանում է վերադառնալ արդարադատության նախարարի պաշտոնին
Հայաստանի խորհրդարանի աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը ցանկանում է վերադառնալ արդարադատության նախարարի պաշտոնին:
11:43
18 Հունվարի 2017
Գագիկ Ծառուկյանի կողմնակիցների թիվը սրընթաց աճում է
Գագիկ Ծառուկյանի պոտենցիալ կողմնակիցների թիվը սրընթաց աճում է:
17:19
17 Հունվարի 2017
Ծառուկյանի վերադարձը կազդի Հայաստանի խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա. փորձագետ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանի վերադարձը մեծ քաղաքականություն, անկասկած, կազդի առաջիկա խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա։
15:50
17 Հունվարի 2017
Լավրովը` Արցախ այցելած բլոգերի կալանավորման մասին. մենք դեմ ենք այս կամ այն տարածք անհատի այցելության քրեականացմանը
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, մեկնաբանելով Ադրբեջանի պահանջով Մինսկում բլոգեր Ալեքսանդր Լապշինի կալանավորման մասին տեղեկությունը, հայտարարել է, որ Մոսկվան դեմ է այս կամ այն տարածք անհատի այցելության քրեականացմանը։
13:52
17 Հունվարի 2017
Գագիկ Ծառուկյան. բացում եմ քաղաքական գործունեության փակված էջը և մասնակցելու եմ 2017 թ.–ի խորհրդարանական ընտրություններին
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր և նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հայտարարում է քաղաքականություն վերադառնալու և 2017 թ.–ի խորհրդարանական ընտրություններին մասնակցելու մասին։
13:10
17 Հունվարի 2017
Սեյրան Օհանյանն ու Վարդան Օսկանյանը քննարկել են առաջիկա խորհրդարանական ընտրություններին առնչվող հարցեր
ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը երեքշաբթի հանդիպել է նախկին արտգործնախարար, «Համախմբում» կուսակցության նախագահ Վարդան Օսկանյանի հետ: