478.83
-0.02
557.93
-0.17
7.98
-0.01
+28
Եղանակը Երևանում
Հայ
Ռուբեն Գալչյանի «Հորինված պատմություն» գիրքը հակահարված է ադրբեջանական քարոզչությանը
16:58
28 Հոկտեմբերի 2010

«Հորինված պատմություն. Ադրբեջան և Հայաստան, կեղծիքներ ու փաստեր» գիրքը հակահարված է Ադրբեջանի հակահայկական քարոզչությանը, հինգշաբթի լրագրողներին ասաց գրքի հեղինակ, Լոնդոնում Հայաստանի նախկին Պատվո հյուպատոս, քարտեզագետ Ռուբեն Գալչյանը:

Գրքի հայերեն և ռուսերեն տարբերակների շնորհանդեսը տեղի է ունեցել հինգշաբթի Երևանում: Գրքի անգլերեն տարբերակը լույս է տեսել 2009 թ.-ին: Գիրքը գրված է որպես պատասխան անցյալ 50 տարիների ադրբեջանական գիտական հրատարակություններում առկա հակահայ հերյուրանքների ու կեղծիքների:

«Նմանատիպ ադրբեջանական գրքերը լույս են տեսնում եվրոպական տարբեր լեզուներով և անվճար տրամադրվում են ողջ աշխարհի գրադարաններին, համալսարաններին ու քաղաքական կառույցներին», - ասաց Գալչյանն՝ ավելացնելով, որ այս ամենին ի պատասխան՝ հայկական կողմն այս տարիների ընթացքում կարողացել է միայն մի քանի հոդված ներկայացնել:

«Եթե մենք հետագայում ևս շարունակենք լռել, ապա մի քանի սերունդ անց Հայաստանի մասին ոչինչ չիմացող երիտասարդությունը աշխարհի գրադարաններում կգտնի միայն ադրբեջանական աշխատություններ, որոնք կհավաստիացնեն, որ հայերը Հայկական լեռնաշխարհի տարածքում եկվորներ են», - ասաց նա:

Քարտեզագետի խոսքերով՝ այս գրքում հին և նոր քարտեզների, տարբեր նյութերի հիման վրա արտացոլված է 1918 թ.-ին «Ադրբեջանի Հանրապետություն» անունը կրող երկրի առաջացման պատմությունը:

«Գրքում ներկայացված փաստաթղթային նյութը հաստատում է 20-րդ դարում Ադրբեջանի ծագման ճշմարտությունը՝ ադրբեջանցիների այն պնդումներին ի հակառակ, թե նրանք Կովկասի ալբանացիների հետնորդներն են», - ասաց Գալչյանը:

Այս համատեքստում գրքի հեղինակն իր տարակուսանքը հայտնեց այն բանի կապակցությամբ, որ ադրբեջանցիները ևս հայտարարում են թուրքերի հետ իրենց ազգակցության մասին:

«Սա պարզապես պարադոքս է, թուրքերի և Կովկասի ալբանացիների միջև որևէ ընդհանուր բան չկա, և հետո ինչու՞ են ադրբեջանցիներն իրենց ձեռքով ոչնչացնում Նախիջևանում գտնվող քրիստոնեական ժառանգության բոլոր հուշարձանները, որոնք, նրանց խոսքերով, «ալբանացիների» ժառանգությունն են», - ասաց քարտեզագետը:

Ադրբեջանցիների այն հայտարարությունների համատեքստում, որ հայերը Հայկական լեռնաշխարհում հայտնվել են 1810-ականներին, Գալչյանն ընդգծեց, որ 2500 տարվա բոլոր օտարերկրյա քարտեզների վրա տարածաշրջանի գոյություն ունեցող երկրներից նշված են միայն Հայաստանն ու Իրանը, Թուրքիան քարտեզների վրա հայտնվել է 13-րդ դարում, Վրաստանը՝ 12-րդ դարում, իսկ Ադրբեջանը՝ միայն 1918 թ.-ին:

Վերջում քարտեզագետը կարևորեց մեծ քանակությամբ նման գրքերի ստեղծումը:

2004 թ.-ին անգլերենով լույս է տեսել Գալչյանի առաջին ուսումնասիրությունը՝ «Հայաստանի պատմական քարտեզները», որտեղ հավաքված են աշխարհի տարբեր գրադարաններում և թանգարաններում գտնվող քարտեզները, որոնց վրա Հայաստանը պատկերացված է մ.թ.ա 6-րդ դարից սկսած մինչև մեր օրերը:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:37
20 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման Արցախ այցելելու համար
Բաքվի դատարանը 3 տարվա ազատազրկման դատապարտեց բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
20:14
19 Հուլիսի 2017
Սերժ Սարգսյանը շնորհավորել է արցախցի գործընկերոջը` նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին:
12:46
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ։
01:30
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին
ՀՀ նախագահ հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին:
09:00
16 Հուլիսի 2017
Հայտնի գրող և լրագրող Սևան Նիշանյանը փախել է թուրքական բանտից
Հայտնի գրող, լրագրող, լեզվաբան և հրապարակախոս Սևան Նիշանյանը, ով Թուրքիայում դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման, փախել է բանտից և լքել երկիրը:
12:43
12 Հուլիսի 2017
Հայտնի շոումենի եղբայրը նշանակվել է Կանադայում ՀՀ դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Կանադայում գործող դեսպան Արմեն Եգանյանին պաշտոնից ազատելու մասին։
12:30
12 Հուլիսի 2017
ՀՀ նախկին արտգործնախարարը` Դանիայում երկրի դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Հայաստանում Դանիայի գործող դեսպանին պաշտոնից ազատելու մասին։
11:14
11 Հուլիսի 2017
Հաստատվել է Վրաստանում Հայաստանի դեսպանի թեկնածությունը
Վրաստանում Հայաստանի դեսպանությունը նոր ղեկավար ունի։
18:23
10 Հուլիսի 2017
Ռուսաստանն Ադրբեջանին «Սոլնցեպյոկ» ՏՕՍ-1Ա հրթիռներ է մատակարարել
Հուլիսի 10-ին Ադրբեջանի ՊՆ-ն հրապարակել է տեսանյութ:
17:24
06 Հուլիսի 2017
ՌԴ քաղաքացիները կարող են Բաքվի կամայականությունների զոհ դառնալ հայկական արմատների պատճառով. ՌԴ ԱԳՆ
Ադրբեջան ՌԴ քաղաքացիների մուտքի արգելքի վերաբերյալ ՌԴ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել:
13:04
06 Հուլիսի 2017
Ադրբեջանում արգելափակել են Հայաստանի հանրային ռադիոյի կայքը
Ադրբեջանն արգելափակել է Հայաստանի հանրային ռադիոյի կայքի հասանելիությունը։
14:39
05 Հուլիսի 2017
Մոսկվան պահանջում է Բաքվից դադարեցնել հայկական ազգանուններով ՌԴ քացաքացիների խտրականությունը
Ռուսաստանը պահանջում է Ադրբեջանից դադարեցնել երկիր ժամանող հայկական ազգանուններով ՌԴ քաղաքացիների խտրականությունը: