480.39
+0.17
536.6
+0.48
8.07
+0.03
+16
Եղանակը Երևանում
Հայ
Աստրախանի հանդիպման ժամանակ նախագահների կողմից Մայնդորֆյան հռչակագրի հաստատումը հարված է Բաքվին. ՀՀԿ
15:07
28 Հոկտեմբերի 2010

Աստրախանում ՀՀ, ՌԴ և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի, Դմիտրի Մեդվեդևի և Իլհամ Ալիևի  երեկվա հանդիպման ընթացքում Մայնդորֆյան հռչակագրի դրույթների հաստատումը հարված է Բաքվին, հինգշաբթի լրագրողներին ասաց Հայաստանի Հանրապետական կուսակցություն խորհրդարանական խմբակցության քարտուղար Էդուարդ Շարմազանովը։

«Մայնդորֆյան հռչակագրի «մեխը» ուժ չգործադրելու սկզբունքն ու ղարաբաղյան հակամարտության բացառիկ խաղաղ կարգավորումն է՝ հիմնված միջազգային նորմերի վրա»,- ասաց Շարմազանովը։

2008թ. նոյեմբերի 2-ին Մայնդորֆում կայացած եռակողմ հանդիպման ժամանակ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահները ստորագրեցին մի հռչակագիր: Երեք երկրների ղեկավարները պայմանավորվեցին համատեղ աշխատել Կովկասում իրավիճակն առողջացնելու ուղղությամբ, ինչպես նաև հանձնարարեցին արտգործնախարարներին շարունակել աշխատանքները ղարաբաղյան հակամարտությունը կարգավորելու ուղղությամբ:

Աստրախանի հանդիպման դրական արդյունքների մասին խոսելիս՝ քաղաքական գործիչը նաև ընդգծեց հումանիտար ոլորտում Հայաստանի և Ադրբեջանի միջև փոխգործակցության կարևորությունը, ինչը ռազմագերիների փոխանակում է ենթադրում։

Միաժամանակ նա նշեց, որ չափազանց լավատեսորեն չի տրամադրված հանդիպման արդյունքների հանդեպ, քանի որ Ադրբեջանը բազմիցս խախտել է պայմանավորվածությունները, որոնք ձեռք էին բերվել ՀՀ նախագահի հետ ունեցած հանդիպումների ժամանակ։

«Պետերբուրգյան հանդիպումից անմիջապես հետո (2010թ.), ադրբեջանական կողմը, բանակցություններից փախչելով, դիվերսիա կազմակերպեց»,- ասաց Շարմազանովը։

Այդ կապակցությամբ նա ընդգծեց ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևի հայտարարության կարևորությունը, որը վերաբերում է դեկտեմբերի սկզբին Աստանայում մինչև ԵԱՀԿ գագաթնաժողովը կարգավորման հիմնական սկզբունքների համաձայնեցման հնարավորությանը։

Միաժամանակ նա նշեց մի շարք դժվարությունները, որոնք կապված են մինչև դեկտեմբեր սկզբունքների շուրջ որոշում կայացնելու հետ։

Ըստ Շարմազանովի, առաջին հերթին Ադրբեջանը պետք է ապացուցի հիմնական սկզբունքների շուրջ աշխատելու իր պատրաստակամությունը՝ իր տարածքային ամբողջականության մշտական խոսակցությունների փոխարեն։

«Երկրորդ հերթին՝ այդ դեպքում հնարավոր չէ առանց Լեռնային Ղարաբաղի դիրքորոշման»,- ասաց Շարմազանովը՝ ընդգծելով ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրների հայտարարությունների կարևորությունը, ովքեր պատրաստակամություն են հայտնել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունների հետ համագործակցել։

Ղարաբաղյան հակամարտությունը սկսվել է 1988 թվականին, երբ գերազանցապես հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին: 1991թ. դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում հանրաքվե անցկացվեց, որի ժամանակ մասնակիցների 99,89 տոկոսը քվեարկեց Ադրբեջանից լիովին անկախանալու օգտին:

Դրան հետևեցին Ադրբեջանի ձեռնարկած լայնածավալ ռազմական գործողությունները, որոնք հանգեցրին նրան, որ նրանք կորցրեցին վերահսկողությունը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև հարակից յոթ շրջանների նկատմամբ:

1994թ. մայիսի 12-ին զինադադարի վերաբերյալ եռակողմ համաձայնագրի կնքումից  հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները, որոնց արդյունքում երկու կողմից էլ եղավ շուրջ 25-30 հազար զոհ և մոտ մեկ միլիոն մարդ  ստիպված լքեց բնօրրանը:

Հրադադարի ռեժիմ հաստատելու վերաբերյալ համաձայնագիրը մինչև այսօր ուժի մեջ է: 1992 թվականից ի վեր հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ բանակցություններ են տարվում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:02
22 Հունիսի 2017
Սերժ Սարգսյանը ԵԺԿ–ի գագաթնաժողովում ներկայացրել է Հայաստանի առաջընթացը
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Բրյուսելում մասնակցել է Եվրոպական ժողովրդական կուսակցության` ընդլայնված կազմով գագաթնաժողովին:
14:01
22 Հունիսի 2017
Նիկոլ Փաշինյանը`Վահրամ Բաղդասարյանին. «Պադեզդի մակարդակ եք ուզում, եկեք գնանք...» (ՎԻԴԵՈ)
«Գիշերը երևի վատ է անդրադարձել, երեկ ավելի օբյեկտիվ ելույթներ էին հնչում»,-ասաց Վահրամ Բաղդասարյանը:  
19:09
21 Հունիսի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր երեկոյան աշխատանքային այցով մեկնել է Բելգիայի Թագավորություն։
15:20
20 Հունիսի 2017
Ֆրանսահայ համայնքի պատմության նոր էջ. 4 հայ պատգամավորներ ընտրվել են Ֆրանսիայի ԱԺ–ում
Էմանուել Մակրոնի «Առաջ, հանրապետություն» կուսակցությունից չորս ֆրանսահայեր անցել են Ֆրանսիայի խորհրդարան:
15:26
19 Հունիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի նախագահները պատրաստ են շարունակել բանակցությունները ԼՂ հիմնահարցի շուրջ. ռուս միջնորդ
Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևը պատրաստ են շարունակել ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված խաղաղ բանակցությունները:
18:54
15 Հունիսի 2017
Մենք կարող ենք ինքներս լուծել և՛ Ղարաբաղում, և՛ Մերձդնեստրում, և՛ Ուկրաինայում առկա խնդիրները. Լուկաշենկո
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն անդրադարձել է ՀԱՊԿ տարածաշրջանի երկրների որոշ խնդիրների։
20:00
14 Հունիսի 2017
Հայաստանն ու Տաջիկստանը, հնարավոր է, ուղիղ ավիահաղորդակցություն գործարկեն. Սարգսյան
Հայաստանն ու Տաջիկստանը դիտարկում են երկու երկրների միջև ուղիղ ավիաչվերթի գործարկման հնարավորությունը:
18:41
14 Հունիսի 2017
Տաջիկստանի նախագահը նշել է Հայաստանի հետ համագործակցության հեռանկարային ոլորտները (ՖՈՏՈ)
ՀՀ նախագահի հրավերով պաշտոնական այցով այսօր Հայաստան է ժամանել Տաջիկստանի Հանրապետության նախագահ Էմոմալի Ռահմոնը:
14:43
13 Հունիսի 2017
Նալբանդյանը նշել է ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագրի ստորագրման ժամկետը
Էստոնիան ԵՄ նախագահությունը կստանձնի հուլիսի 1-ից:
13:43
12 Հունիսի 2017
Հայաստան կայցելի Էստոնիայի արտգործնախարար Սվեն Միկսերը
Էստոնիայի արտգործնախարարին կընդունեն հանրապետության նախագահը, Ազգային ժողովի նախագահը և վարչապետը։
15:38
09 Հունիսի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղազախստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղազախստանի Հանրապետություն:
13:48
08 Հունիսի 2017
Թեհրանի ահաբեկչությունը կհանգեցնի իրանցիների աննախադեպ քաղաքական համախմբման. փորձագետ
Ահաբելիչները սխալ հաշվարկներ են կատարել։