481.7
-0.09
537.87
-1.06
8.52
-0.01
+27
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանը ձմեռային ժամանակի կանցնի հոկտեմբերի 31-ին
12:01
28 Հոկտեմբերի 2010

Հոկտեմբերի վերջին կիրակի օրը՝ ամսի 31-ին, Հայաստանը կանցնի ձմեռային ժամանակին, հաղորդում է հանրապետության էկոնոմիկայի նախարարությունը:

«ՀՀ տարածքում ժամանակի հաշվարկման կարգի մասին» օրենքի համաձայն, հոկտեմբերի վերջին կիրակի օրը՝ գիշերվա ժամը 3-ին պետք է ժամացույցի սլաքները մեկ ժամ հետ տանել:

Էներգետիկ ռեսուրսների տնտեսման նպատակով առաջին անգամ ժամացույցի սլաքները ամառը մեկ ժամ առաջ և ձմեռը մեկ ժամ հետ են տարվել Մեծ Բրիտանիայում 1908թ.-ին: Ժամացույցի սլաքների տեղափոխման միջոցով էներգետիկ ռեսուրսների տնտեսման գաղափարի հեղինակն է ամերիկացի պետական գործիչ Բենջամին Ֆրանկլինը՝ ԱՄՆ Անկախության հռչակագրի հեղինակներից մեկը: Միացյալ Նահանգներում «ամառային» և «ձմեռային» ժամանակի անցումը կատարվում է 1918թ.-ից:

Այժմ սլաքների սեզոնային տեղափոխումը կատարվում է աշխարհի 192 պետությունից 110-ում: Ժամացույցների սլաքների տեղափոխման ռեժիմը կիրառվում է Կանադայից մինչև Ավստրալիա ընկած բոլոր տարածքներում և Եվրոպայի բոլոր պետություններում:

«Ամառային» և «ձմեռային» ժամանակին անցնելու կողմնակիցները համոզված են, որ այն ունի տնտեսական հիմնավորում, նրանց հիմնական փաստարկը էլեկտրաէներգիայի և էլեկտրակիրների տնտեսումն է:

Ժամանակի տեղափոխման հակառակորդները կարծում են, որ գործող համակարգը «արթուն վիճակ-քնած վիճակ» կենսական կարևորություն ունեցող և գենետիկ ռիթմի խանգարման է հանգեցնում:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:29
27 Մայիսի 2017
Արդարադատության նախարարությունում լարված մթնոլորտ է
Նոր կառավարության միակ «սյուրպրիզը» արդարադատության նախարարի պաշտոնում Դավիթ Հարությունյանի նշանակումն էր:
15:08
24 Մայիսի 2017
ՀՀ վարչապետն աշխատանքային այցով կմեկնի Կազան
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը մայիսի 25–ին աշխատանքային այցով կմեկնի ՌԴ։
18:34
19 Մայիսի 2017
ՀՀ ԱԺ–ն կրճատեց հանձնաժողովների թիվը
ԱԺ պատգամավորներն ուրբաթ նիստի ժամանակ որոշեցին կրճատել մշտական հանձնաժողովների թիվը։
16:58
19 Մայիսի 2017
Կարեն Քոչարյանը ներկայացրել է ԱԺ խոսնակի պաշտոնում Բաբլոյանի ընտրվելու պատճառները
6–րդ գումարման ԱԺ–ի խոսնակ Արա Բաբլոյանը փոխզիջումային ֆիգուր է։
20:55
17 Մայիսի 2017
ՀՀԿ–ն կողմնորոշվել է, թե ում է առաջադրելու Հայաստանի ԱԺ խոսնակի պաշտոնում
Հայաստանի հանրապետական կուսակցությունն իր թեկնածուներին է առաջադրել նորընտիր Ազգային ժողովի խոսնակի, փոխխոսնակների և հանձնաժողովների ղեկավարների պաշտոնում։
18:13
11 Մայիսի 2017
Ադրբեջանի «սև ցուցակը» ֆարսի է վերածվում
Ադրբեջանի «սև ցուցակն» ավելի շատ սկսում է ֆարս հիշեցնել:
16:21
11 Մայիսի 2017
ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ն կոալիցիոն հուշագիր ստորագրեցին
Նախագահական նստավայրում ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ին կոալիցիոն հուշագիր ստորագրեցին։
11:41
10 Մայիսի 2017
ՀՅԴ-ին հաջողվել է ավելին «պոկել» ՀՀԿ–ից
Առաջիկայում ստորագրվելիք ՀՅԴ-ՀՀԿ կոալիցիոն հուշագրով կպահպանվեն դաշնակցական երեք նախարարների պորտֆելները։
11:16
10 Մայիսի 2017
Հովիկ Աբրահամյան. քաղաքականությունից չեմ հեռացել, շարունակելու եմ հայանպաստ գործունեությունս
Հովիկ Աբրահամյանը նշել է, որ քաղաքականությունից չի հեռացել։
11:04
10 Մայիսի 2017
«Ծառուկյան» դաշինքում իսկական խառնաշփոթ է
«Ծառուկյան» դաշինքի շուրջ ստեղծված ինքնաբացարկների աղմուկը մոտենում է իր տրամաբանական հանգուցալուծմանը։
10:51
06 Մայիսի 2017
Հայտնի է արդարադատության նոր նախարարի անունը
Ըն¬դամենը մի քանի օր առաջ հայտնի դարձավ, որ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին, այնուամենայնիվ, խորհրդարան են տանում
11:43
03 Մայիսի 2017
Աշոտյանին բարձր պաշտոն է սպասվում ԱԺ–ում
Ըստ կուսակիցների` նա ավելի խելացի է, կազմակերպչական առումով ավելի գործունյա: