478.65
-0.08
560.79
-0.28
8.05
-0.01
+29
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի բնակիչները միանգամայն լոյալ են ռուսաց լեզվի նկատմամբ. «Վան» ռադիոկայանի տնօրեն
14:54
27 Հոկտեմբերի 2010

Ռուսաց լեզվի նկատմամբ Հայաստանի բնակիչների վերաբերմունքը միանգամայն լոյալ է, չորեքշաբթի «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում ասաց «Վան» ռուսալեզու ռադիոկայանի տնօրեն Շուշանիկ Արևշատյանը:

«Մենք այսօր գտնվում ենք զարգացման այն փուլում, երբ «Հեռուստատեսության և ռադիոյի մասին օրենքը» դե-յուրե արգելում է հեռարձակում իրականացնել օտար լեզվով, սակայն դե-ֆակտո այդ օրենքը դադարել է գործել: Հատկապես երբ իշխանության ղեկին կանգնեց ներկայիս նախագահը, վերջին երկու-երեք տարվա ընթացքում մեզ մոտ ռուսաց լեզվի նկատմամբ բացարձակ լոյալություն է տիրում», - ասաց Արևշատյանը «Ռուսաց լեզուն ԱՊՀ երկրներում. խնդիրներ և հեռանկարներ» թեմայով Երևան-Մոսկվա-Կիև-Քիշնև տեսակամուրջի ընթացքում:

Նրա խոսքերով՝ Հայաստանում ռուսաց լեզուն աջակցություն է վայելում, երկրում ռուսաց լեզվի գիտական և մշակութային կենտրոններ, լրատվական գործակալություններ են բացվում:

Ինչ վերաբերում է Արևշատյանի ղեկավարած «Վան» ռադիոկայանին, ապա նա ընդգծեց Ռադիոյի և հեռուստատեսության ազգային հանձնաժողովի լոյալությունը, որը չի արգելում ռուսերենով հաղորդումներ վարել:

Նա նշեց, որ այսօրվա դրությամբ հանրապետությունում քննարկվում է ռուսական դպրոցների բացման հարցը, ինչպես նաև գոյություն ունեն մի շարք ռուսալեզու բուհեր:

Այս կապակցությամբ տեսակամուրջին մասնակցող «Էռա» ռուսալեզու լրատվական ռադիոկայանի նախագահ Իգոր Լոտաշևսկին Ուկրաինայում ռուսերենով հեռարձակում կազմակերպելու հետ կապված մի շարք խնդիրներ նշեց:

Լոտաշևսկին կարծում է, որ Ուկրաինայում Ռուսաստանի նկատմամբ կանխակալ վերաբերմունք կա՝ ավելացնելով, որ 20 րոպեից ավել տևող հաղորդման՝ օրինակ հարցազրույցի հեռարձակման համար հատուկ արտոնագրեր են հարկավոր:

Նրա խոսքերով` օրենքի համաձայն՝ պետական լեզվով հեռարձակվող հաղորդումները պետք է կազմեն ընդհանուր եթերի 75 տոկոսը, սակայն այս պահին Գերագույն ռադայում նախագիծ է պատրաստվում, որով ռադիոյին և հեռուստատեսությանը թույլատրվում է ռուսերենով 50 տոկոսանոց հեռարձակում կազմակերպել:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:41
27 Հուլիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են նախագահների հանդիպման ուղղությամբ
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են երկու երկրների նախագահեր Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպման ուղղությամբ:
12:37
20 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման Արցախ այցելելու համար
Բաքվի դատարանը 3 տարվա ազատազրկման դատապարտեց բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
20:14
19 Հուլիսի 2017
Սերժ Սարգսյանը շնորհավորել է արցախցի գործընկերոջը` նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին:
12:46
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ։
01:30
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին
ՀՀ նախագահ հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին:
09:00
16 Հուլիսի 2017
Հայտնի գրող և լրագրող Սևան Նիշանյանը փախել է թուրքական բանտից
Հայտնի գրող, լրագրող, լեզվաբան և հրապարակախոս Սևան Նիշանյանը, ով Թուրքիայում դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման, փախել է բանտից և լքել երկիրը:
12:43
12 Հուլիսի 2017
Հայտնի շոումենի եղբայրը նշանակվել է Կանադայում ՀՀ դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Կանադայում գործող դեսպան Արմեն Եգանյանին պաշտոնից ազատելու մասին։
12:30
12 Հուլիսի 2017
ՀՀ նախկին արտգործնախարարը` Դանիայում երկրի դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Հայաստանում Դանիայի գործող դեսպանին պաշտոնից ազատելու մասին։
11:14
11 Հուլիսի 2017
Հաստատվել է Վրաստանում Հայաստանի դեսպանի թեկնածությունը
Վրաստանում Հայաստանի դեսպանությունը նոր ղեկավար ունի։
18:23
10 Հուլիսի 2017
Ռուսաստանն Ադրբեջանին «Սոլնցեպյոկ» ՏՕՍ-1Ա հրթիռներ է մատակարարել
Հուլիսի 10-ին Ադրբեջանի ՊՆ-ն հրապարակել է տեսանյութ:
17:24
06 Հուլիսի 2017
ՌԴ քաղաքացիները կարող են Բաքվի կամայականությունների զոհ դառնալ հայկական արմատների պատճառով. ՌԴ ԱԳՆ
Ադրբեջան ՌԴ քաղաքացիների մուտքի արգելքի վերաբերյալ ՌԴ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել:
13:04
06 Հուլիսի 2017
Ադրբեջանում արգելափակել են Հայաստանի հանրային ռադիոյի կայքը
Ադրբեջանն արգելափակել է Հայաստանի հանրային ռադիոյի կայքի հասանելիությունը։