481.93
+0.2
569.16
+0.19
8.37
-0.02
+9
Եղանակը Երևանում
Հայ
ԱՊՀ և Բալթյան երկրների թարգմանիչների համաժողովը կարող է նոր նախագծերի խթան դառնալ. նախագահ Սարգսյան
13:48
27 Հոկտեմբերի 2010

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հույս է հայտնել, որ չորեքշաբթի Երևանում մեկնարկած թարգմանիչների և հրատարակիչների համաժողովը խթան կհանդիսանա համատեղ նոր նախագծերի իրականացման համար։ Այս մասին ասվում է պետության ղեկավարի ողջույնի խոսքում, որն ընթերցել է Հայաստանի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ  Վիգեն Սարգսյանը համաժողովի բացմանը։

ԱՊՀ և Բալթյան երկրների թարգմանիչների և հրատարակիչների չորրորդ համաժողովին, որն անցկացվում է հոկտեմբերի 24-29-ը «Թարգմանական գրականության տարածումն ու ֆինանսավորումը» խորագրով, մասնակցում է մոտ 130 պատվիրակ 12 երկրներից։

«Հատկանշական է, որ ԱՊՀ և Բալթիայի թարգմանիչների և հրատարակիչների համաժողովն անցկացվում է հենց Հայաստանում, որտeղ թարգմանչական գործի բազմադարյա ավանդույթներ կան։ 2012 թվականին Հայաստանը կնշի գրատպագրության 500-ամյակը»,- ասվում է նախագահի ուղերձում։

Պետության ղեկավարի կարծիքով` համաժողովը ոչ միայն ապացուցել է իր կենսունակությունը, այլև լուրջ խթան է դարձել Համագործակցության երկրների թարգմանիչների և հրատարակիչների միջև համագործակցության համար։

«Համաժողովը հետխորհրդային տարածքում թարգմանիչների և հրատարակիչների միջև նոր կապերի հաստատման հնարավորություն է տալիս, երիտասարդ թարգմանիչների շրջանում նոր ծրագրերի ստեղծման խթան կդառնա»,- ասել է նա։

Համաժողովն անցկացվում է Հայաստանի մշակույթի նախարարության հովանու ներքո՝ ԱՊՀ երկրների հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի (ՄՀՄՀ) և ՅՈՒՆԵՍԿՕ-ի մոսկովյան ներկայացուցչության աջակցությամբ։ Միջոցառման շրջանակներում մասնակիցները կմասնակցեն «Արարատի ստորոտին» աշնանային դպրոցին, որի ընթացքում տեղի կունենան հանդիպումներ, քննարկումներ և վարպետության դասեր։

Համաժողովում ծրագրվում է նաև մի շարք թեմատիկ քննարկումների անցկացում՝ «Թարգմանական գրականության ֆինանսավորման հիմնադրամի ստեղծումը», «Թարգմանիչների կայքը որպես վիրտուալ գրական գործակալ և Ինտերնետում հեղինակային իրավունքի հարցերը», «Գովազդի զարգացման ձևերը և ԶԼՄ-ներում թարգմանական գրականության առաջխաղացումը», «Գրքի տոնավաճառը որպես թարգմանական գրականության տարածման տեղեկատվական տարածք»։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
19:10
19 Հոկտեմբերի 2017
Թուրք հասարակական գործչին ձերբակալել են Ծիծեռնակաբերդ այցելելու համար
Ստամբուլի Աթաթուրքի անվան միջազգային օդանավակայանում ձերբակալվել է հայտնի թուրք գործարարներից մեկը։
14:57
19 Հոկտեմբերի 2017
Քսենիա Սոբչակը մտադիր է ՌԴ նախագահ դառնալ
Քսենիա Սոբչակը որոշել է մասնակցել 2018 թ.–ի մարտին կայանալիք ՌԴ նախագահական ընտրություններում։
13:30
19 Հոկտեմբերի 2017
Ադրբեջանցիները հուզվել են Հայաստանի քարտեզում Ղարաբաղի պատկերման պատճառով
Սոչիում անցկացվող Երիտասարդների և ուսանողների փառատոնին ադրբեջանցիները սկանդալ են հրահրել։
18:19
18 Հոկտեմբերի 2017
Անիմաստ է խոսել ղարաբաղյան կարգավորման մասին, քանի դեռ Երևանի և Բաքվի միջև չկա վստահություն
Անիմաստ է խոսել ղարաբաղյան հակամարտության կարգավորման մասին, քանի դեռ երկու երկրների հասարակությունների միջև չհայտնվի «վստահության ինչ–որ կետ»:
17:10
16 Հոկտեմբերի 2017
Հրապարակվել են Սարգսյան–Ալիև հանդիպման արդյունքները
Հրապարակվել են այսօր Ժնևում կայացած Սարգսյան–Ալիև հանդիպման արդյունքները:
16:01
16 Հոկտեմբերի 2017
Ավարտվեցին Սարգսյան–Ալիև բանակցությունները. Ալիևը լքեց բանակցությունների վայրը
Ժնևում քիչ առաջ ավարտվեցին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի բանակցությունները։
15:38
16 Հոկտեմբերի 2017
Այս պահին ընթանում է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առանձնազրույցը
Ժնևում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի ու Իլհամ Ալիևի առանձնազրույցը։
14:46
16 Հոկտեմբերի 2017
Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումն է մեկնարկել Ժնևում
Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպումն է մեկնարկել Ժնևում:
13:05
16 Հոկտեմբերի 2017
Սերժ Սարգսյանն արդեն Ժնև է ժամանել` հանդիպելու Ալիևի հետ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ժամանել է Ժնև` իր ադրբեջանցի գործընկեր Իլհամ Ալիևի հետ հանդիպման։
23:51
15 Հոկտեմբերի 2017
ԵՄ-ն պահանջում է փակել հայկական ատոմակայանը
Հրապարակվել է Հայաստանի և Եվրամիության միջև համապարփակ և ընդլայնված համաձայնագրի տեքստը:
13:44
13 Հոկտեմբերի 2017
Հայտնի է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման օրը
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների նախաձեռնությամբ կկայանա Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը։
00:02
13 Հոկտեմբերի 2017
Աշոտյանը հայտնել է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առաջիկա հանդիպման ամսաթիվը
Հայտնի է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առաջիկա հանդիպման ամսաթիվը: