486.7
-0.08
515.12
-0.38
8.43
+0.02
-2
Եղանակը Երևանում
Հայ
ԱՊՀ և Բալթյան երկրների թարգմանիչների համաժողովը խթանում է այդ ճյուղի զարգացումը. նախարար
13:32
27 Հոկտեմբերի 2010

ԱՊՀ և Բալթյան երկրների թարգմանիչների համաժողովը լավ խթան է այդ բնագավառի զարգացման համար, երեքշաբթի հայտարարեց Հայաստանի մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը Երևանում միջոցառման բացման արարողության ժամանակ։

ԱՊՀ և Բալթյան երկրների թարգմանիչների և հրատարակիչների չորրորդ համաժողովին, որն անցկացվում է հոկտեմբերի 24-29-ը «Թարգմանական գրականության տարածումն ու ֆինանսավորումը» խորագրով, մասնակցում է մոտ 130 պատվիրակ 12 երկրներից։

«Համաժողովն անկացվում է արդեն չորրորդ տարին, և կարելի է ասել, որ այն կայացել է։ Դրա ապացույցն այն է, որ համաժողովն արդեն ունի իր կայքը, և ԱՊՀ երկրների թարգմանիչներն արդեն ձևավորել են իրենց միությունը»,- ընդգծեց նախարարը։

Ըստ նրա՝ երևանյան համաժողովի թեման թարգմանական գործունեության ֆինանսավորման կոնկրետ ձևերի որոնումն է, ինչն այդ ճյուղի առանցքային խնդիրներից մեկն է։

«Հայաստանում թարգմանական և հրատարակչական գործը խորն արմատներ ունեն և կայացած ավանդույթներ։ Եվ մենք պահպանում և զարգացնում ենք այդ ավանդույթները»,- ավելացրեց Պողոսյանը։

Իր հերթին Հայաստանի արտաքին  գործերի նախարար Շավարշ Քոչարյանն ընդգծեց, որ Հայաստանում համաժողովի արդեն չորրորդ անգամ անցկացումը վկայում է այն մասին, որ կազմակերպիչները կարևորում են այն դերը, որը հանրապետությունը խաղացել է թարգմանական գործի զարգացման մեջ։

«Ժամանակակից աշխարհում ազգային արմատների, լեզվի, ավանդույթների պահպանումը կարևորագույն խնդիրներից մեկն է գլոբալիզացման գործընթացներում ընդգրկվելուն զուգընթաց, քանի որ մեկն առանց մյուսի գոյություն ունենալ չի կարող։ Եվ այդ հարցում մեծ է թարգմանիչների դերը, քանի որ աշխարհը կարելի է ճանաչել միայն լեզուների և մշակույթների իմացությամբ»,- նշեց փոխնախարարը։

Քոչարյանի խոսքերով, համաժողովն ԱՊՀ և Բալթյան երկրների թարգմանիչների և հրատարակիչների միջև համագործակցության շատ արդյունավետ գործիք է։ 

Համաժողովն անցկացվում է Հայաստանի մշակույթի նախարարության հովանու ներքո՝ ԱՊՀ երկրների հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի (ՄՀՄՀ) և ՅՈՒՆԵՍԿՕ-ի մոսկովյան ներկայացուցչության աջակցությամբ։ Միջոցառման շրջանակներում մասնակիցները կմասնակցեն «Արարատի ստորոտին» աշնանային դպրոցին, որի ընթացքում տեղի կունենան հանդիպումներ, քննարկումներ և վարպետության դասեր։

Համաժողովում ծրագրվում է նաև մի շարք թեմատիկ քննարկումների անցկացում՝ «Թարգմանական գրականության ֆինանսավորման հիմնադրամի ստեղծումը», «Թարգմանիչների կայքը որպես վիրտուալ գրական գործակալ և Ինտերնետում հեղինակային իրավունքի հարցերը», «Գովազդի զարգացման ձևերը և ԶԼՄ-ներում թարգմանական գրականության առաջխաղացումը», «Գրքի տոնավաճառը որպես թարգմանական գրականության տարածման տեղեկատվական տարածք»։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։
16:17
21 Փետրվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 23–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։
13:25
21 Փետրվարի 2017
Ալիևն իր կնոջը հանրապետության առաջին փոխնախագահ է նշանակել
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երկրի առաջին տիկին Մեհրիբան Ալիևային նշանակել է հանրապետության առաջին փոխնախագահ:
21:36
20 Փետրվարի 2017
Մահացել է ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը
ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը մահացել է Նյու Յորքում իր 65–ամյակից մեկ օր առաջ:
11:09
20 Փետրվարի 2017
Զարուհի Փոստանջյան. դադարեցնում եմ իմ անդամակցությունը «Ժառանգություն» կուսակցությանը
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հայտարարել է, որ դադարեցնում է իր անդամակցությունը կուսակցությանը։
18:20
17 Փետրվարի 2017
Օսկանյան. Հայաստանը արտաքին քաղաքականության հետընթաց է ապրում
Հայաստանը հետընթաց է ապրում արտաքին քաղաքականությունում, մասնավորապես, ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում, հայտարարել է Վարդան Օսկանյանը։
14:51
15 Փետրվարի 2017
Էդվարդ Նալբանդյանը կայցելի Ռուսաստան` Լավրովի հետ բանակցելու
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 21-22-ը կայցելի Ռուսաստան` ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններ վարելու նպատակով:
12:02
15 Փետրվարի 2017
ՀՀ ԱԳ նախարարը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին։
21:00
14 Փետրվարի 2017
Շարմազանով. վարչապետը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի քարոզչությամբ
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի նախընտրական քարոզչությամբ։
19:41
14 Փետրվարի 2017
ՀՀԿ–ն հրապարակեց համամասնական ցուցակի առաջին հնգյակը
Հայտնի է, թե ով կգլխավորի ՀՀԿ–ի ընտրական ցուցակը։
10:15
13 Փետրվարի 2017
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվելու
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվել ապրիլի 2–ին նախատեսված խորհրդարանական ընտրությունների նախաշեմին։