487.29
-0.01
568.08
+2.76
8.23
+0.01
+4
Եղանակը Երևանում
Հայ
ԱԺ խոսնակ. Պետք չէ կարծել, թե կոալիցիոն ուժերը չեն ցանկանում ճանաչել ԼՂՀ անկախությունը
11:50
27 Հոկտեմբերի 2010

Թող որևէ մեկը չփորձի տպավորություն ստեղծել, թե կոալիցիոն ուժերը չեն ցանկանում ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը, նախօրեին ասաց Ազգային ժողովի խոսնակ Հովիկ Աբրահամյանը, գրում են հայկական լրատվամիջոցները։

«ԼՂՀ անկախության ճանաչման մասին» «Ժառանգություն» ընդդիմադիր խմբակցության օրինագիծն ընթացիկ քառօրյայում (հոկտեմբերի 25-28-ը) ներկայացվել է ՀՀ ԱԺ-ի քվեարկությանը: Օրինագծով նախատեսված է, որ Հայաստանը իրավական մակարդակով պետք է ճանաչի Ղարաբաղի անկախությունը, և այս փաստաթղթի ընդունումը հիմք կդառնա՝ ճանաչումից բխող բոլոր հարցերի, այդ թվում նաև անվտանգության հարցերի կարգավորման համար: Կոալիցիոն մեծամասնությունը դեմ է հանդես գալիս նման օրինագծի ընդունմանը՝ այն ժամանակավրեպ համարելով, օրինագծին աջակցել է միայն ՀՅ Դաշնակցություն խմբակցությունը։

Ըստ հաղորդագրությունների՝ ԱԺ նախագահը նշել է, որ տվյալ պահին դա չի արվում՝  ԼՂ հարցով բանակցություններին չխանգարելու համար։

«Իսկ որ պահին որ քննարկենք ընդհանուր, երկրի նախագահի գլխավորությամբ որոշենք, որ պետք է ճանաչենք Ղարաբաղի անկախությունը դե յուրե, անպայման շատ արագ կնախաձեռնենք և արտահերթ նիստով կարող ենք դա անել»,- ասել է Աբրահամյանը։

Ըստ ԱԺ խոսնակի՝ եթե Սերժ Սարգսյանը Աստրախանում Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահների հանդիպումից հետո առաջարկի ճանաչել ԼՂ անկախությունը, ապա ԱԺ-ն դա կանի։--0--

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:24
07 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահ. Եվրոպայի խորհրդի հետ համագործակցությունը բխում է Հայաստանի շահերից
ՀՀ նախագահն ընդունել է ԵԽԽՎ մոնիտորինգային հանձնաժողովի Հայաստանի մասով համազեկուցողներին։
19:54
07 Նոյեմբերի 2017
ՀՀ ԱԳ նախարարը Բենիամին Նեթանյահուին է ներկայացրել ղարաբաղյան հիմնախնդիրը (ՎԻԴԵՈ)
Էդվարդ Նալբանդյանն ու Բենիամին Նեթանյահուն քննարկել են նաև հայ-իսրայելական երկկողմ օրակարգին վերաբերող հարցեր։
17:23
06 Նոյեմբերի 2017
Ֆրանսիան հայերի անկեղծ բարեկամն է. Մակրոն
Նա ընդգծել է նաև, որ Ֆրանսիան լիովին հանձնառու է Արցախի խնդրին բանակցությունների միջոցով մնայուն լուծում գտնելու հարցին:
18:09
04 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահն այցելել է Թաջ Մահալ և հանդիպել Հնդկաստանի հայկական համայնքի հետ (ՖՈՏՈ)
Հնդկաստան աշխատանքային այցի շրջանակում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այցելել է Հնդկաստանի տեսարժան վայրերից մեկը՝ Թաջ Մահալ:
14:33
01 Նոյեմբերի 2017
Հայաստանը ու Ռուսաստանը աշխատում են նոր 100 մլն դոլարի պաշտպանական վարկային համաձայնագրի իրականացման ուղղությամբ. ՀՀ նախագահ
Առաջիկայում Ռուսաստանը գործող պայմանագրի շրջանակում Երևան զենքի խմբաքանակ կմատակարարի։
18:05
31 Հոկտեմբերի 2017
Ադրբեջանի մասնակցությունը ԵԶԲ–ում չի նշանակում, որ այն կդառնա ԵՏՄ–ի անդամ
Ադրբեջանի հնարավոր մասնակցությունը Եվրասիական զարգազման բանկում այդ երկիրը Եվրասիական տնտեսական միրության անդամ չի դարձնում, ասաց ԵԶԲ վարչության նախագահ Դմիտրի Պանկինը:
11:43
26 Հոկտեմբերի 2017
Դմիտրի Մեդվեդևը ներկայացրել է հայաստանյան այցի տպավորությունները (ՖՈՏՈ)
ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը ներկայացրել է հայաստանյան այցի տպավորությունները` Instagram–ում  հրապարակելով լուսանկարներ։
16:49
25 Հոկտեմբերի 2017
Հայտնի է Եվրասիական միջկառավարական խորհրդի հաջորդ նիստի անցկացման վայրը
ԵՏՄ անդամ երկրների կառավարության ղեկավարները չորեքշաբթի հավաքվել են Երևանում` մասնակցելու Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին։
19:07
24 Հոկտեմբերի 2017
Ադրբեջանը պատասխան է տալու ամեն մի ռազմական կորստի համար. Սերժ Սարգսյան
«Կամ բանակցում ենք, կամ էլ՝ կրակում: Երկուսին էլ մենք պատրաստ ենք», – նշել է նա։
17:23
24 Հոկտեմբերի 2017
Հայաստան ժամանած ՌԴ վարչապետն ուղևորվել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
«Զվարթնոց» օդանավակայանում գործընկերոջը դիմավորել է վարչապետ Կարեն Կարապետյանը:
13:51
24 Հոկտեմբերի 2017
Հայաստան–ԵՄ գործընկերության համաձայնագիրը կստորագրվի. ԱԳՆ
Հայաստանը նախատեսում է ստորագրել ԵՄ–ի հետ շրջանակային փաստաթուղթը նոյեմբերին կայանալիք «Արևելյան գործընկերության» գագաթնաժողովում։
19:10
19 Հոկտեմբերի 2017
Թուրք հասարակական գործչին ձերբակալել են Ծիծեռնակաբերդ այցելելու համար
Ստամբուլի Աթաթուրքի անվան միջազգային օդանավակայանում ձերբակալվել է հայտնի թուրք գործարարներից մեկը։