484.68
+0.06
530.14
+2.1
8.5
-0.03
+12
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանում 2012 թ.-ի խորհրդարանական ընտրությունների գլխավոր ինտրիգը կձևավորվի ՀՀԿ-ի և «Բարգավաճ Հայաստանի» շուրջ. փորձագետ
17:31
26 Հոկտեմբերի 2010

Հայաստանում 2012 թ.-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների գլխավոր ինտրիգը կձևավորվի Հայաստանի Հանրապետական և «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունների շուրջ, որոնք այժմ մտնում են իշխող կոալիցիայի մեջ, կարծում է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը:

«Հանրապետականները հայտարարում են, որ «վերահսկիչ փաթեթը» կլինի իրենց մոտ, իսկ «Բարգավաճ Հայաստանն» ասում է, որ չի համակերպվի դրա հետ», - ասաց Բոզոյանը:

«Փորձագետի կարծիքով՝ ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ խորհրդարան կմտնի նաև Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորած ընդդիմադիր «Հայ ազգային կոնգրեսը», չնայած այն կարևոր դեր չի խաղա:

Ամենայն հավանականությամբ խորհրդարան կանցնի նաև Հայ Հեղափոխական Դաշնակցությունը», - նշեց Բոզոյանը:

Գնահատելով «Ժառանգություն» ընդդիմադիր կուսակցության հնարավորությունները, որը ներկա խորհրդարանում սեփական խմբակցությունն ունի՝ փորձագետը դժվարացավ միանշանակ կանխատեսում անել: «Մի կողմից գոյություն ունի Րաֆֆի Հովհաննիսյանի, մյուս կողմից՝ այս կուսակցությունը բավականին թուլացել է 2007 թ.-ի խորհրդարանական ընտրությունների համեմատ», - նշեց փորձագետը:

Բոզոյանի խոսքերով՝ ևս մեկ կոալիցիոն խմբակցության՝ «Օրինաց երկրին» դժվար կլինի հաստատվել նոր խորհրդարանում, քանի որ այն կորցրել է իր հիմնական ընտրողին՝ միջին խավին, «որը նոսրացել է փոքր և միջին բիզնեսին ճնշող Հայաստանի կառավարության քաղաքականության հետևանքով և չի ստացել կուսակցության աջակցությունը»:

«Ինչ վերաբերում է մնացած դասավորությանը, ապա դրա մասին դժվար է միանշանակ դատել, քանի որ խորհրդարանական ընտրությունների ժամանակ միշտ նոր խաղացողներ են հայտնվում, որոնք կարող են ամբողջովին խառնել խաղաքարտերը», - ասաց նա:

Բոզոյանը նաև նշեց, որ այժմ Հայաստանում հասարակության մի շերտ է ձևավորվել, որը գոհ չէ ոչ իշխանություններից, ոչ ընդդիմությունից և նոր քաղաքական ուժերի հայտնվելուն է սպասում: «Եթե չգա նոր քաղաքական ուժ, ապա հինը դատապարտված կլինի հաղթանակի», - ավելացրեց նա:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
21:09
27 Ապրիլի 2017
Շարմազանով. տեսանելի ապագայում ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն համագործակցության նոր փաստաթուղթ կստորագրեն
Տեսանելի ապագայում ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն կստորագրեն համագործակցության նոր փաստաթուղթ:
14:04
26 Ապրիլի 2017
Մոսկվայում կկայանա Հայաստանի, ՌԴ-ի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը
Մոսկվայում կկայանա Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների եռակողմ հանդիպումը։
11:13
26 Ապրիլի 2017
Նախօրեին վիճել են ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն ու ՀՅԴ բյուրոյի պատասխանատուն
Խոսակցության թեման եղել է նոր կառավարության կազմը և ՀՅԴ-ի պորտֆելները:
13:47
15 Ապրիլի 2017
ՌԴ-ում ՀՀ դեսպան. Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում
Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը կարծում է, որ Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում:
14:52
13 Ապրիլի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստանի Հանրապետություն:
17:26
12 Ապրիլի 2017
Թրամփը, հնարավոր է, ապրիլի 24-ին արտասանի «ցեղասպանություն» բառը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ապրիլի 24-ի ելույթում, հնարավոր է, օգտագործի «ցեղասպանություն» եզրը:
12:09
12 Ապրիլի 2017
Դաշնակների ախորժակն էլ ավելի է մեծացել
Խորհրդարանական ընտրություններում ՀՅԴ-ի հաջողություններով պայմանավորված՝ պարզվում է՝ նրանց ախորժակն էլ է մեծացել։
11:14
12 Ապրիլի 2017
Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու ՀՀ դեսպանը Շվեյցարիայում. հայտնի է դեսպանի նոր թեկնածուի անունը
93-ամյա աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանը Շվեյցարիայում և ՄԱԿ-ի Ժնևյան գրասենյակում:
20:17
11 Ապրիլի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանի համար բարեկամ Վրաստանի հետ հարաբերությունները թանկ են
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեքշաբթի ընդունել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեին։
17:10
11 Ապրիլի 2017
Նալբանդյան. Հայաստանի և Վրաստանի միջև խնդիրներ չկան
Երկու երկրների միջև հարաբերությունները զարգանում են փոխշահավետ համագործակցության ոգով, երեքշաբթի լրագրողներին ասաց ՀՀ արտգործնախարարը:
11:14
11 Ապրիլի 2017
Գագիկ Ծառուկյանն անձամբ է գլխավորելու «Ծառուկյան» խմբակցությունը
«ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը որոշել է անձամբ գլխավորել «Ծառուկյան» խմբակցությունը:
20:45
07 Ապրիլի 2017
Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կդիմի ԿԸՀ և ՍԴ ընտրությունները անվավեր ճանաչելու պահանջով
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանի գլխավորած Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կպահանջի անվավեր ճանաչել ապրիլի 2–ին կայացած խորհրդարանական ընտրությունները գրանցված խախտումների պատճառով: