484.37
+0.38
564.15
+0.69
8.28
-0.04
+7
Եղանակը Երևանում
Հայ
Մինչև տարեվերջ «Ամերիաբանկը» 100 անակնկալ կմատուցի բնակչությանը
13:52
26 Հոկտեմբերի 2010

ԵՐԵՎԱՆ, 26 հոկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Մինչև տարեվերջ «Ամերիաբանկը» բնակչությանը 100 անակնկալ կմատուցի, որոնց թվում՝ վարկավորման նոր տեսակ, ասաց «Ամերիաբանկ» ՓԲԸ-ի զարգացման տնօրեն Տիգրան Ջրբաշյանը։  

«Մենք ակնկալում ենք, որ չորրորդ եռամսյակն ավելի ակտիվ կլինի։ Մենք անակնկալներ ենք պատրաստել մեր բաժանորդների, խոշոր ավանդատուների համար կորպորատիվ հաճախորդների աշխատավարձային նախագծերի գծով։ Մենք մտադիր ենք հաճախորդներին մոտ 100 անակնկալ մատուցել»,- երեքշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ ասաց նա։

Մասնավորապես, Ջրբաշյանի խոսքերով, հաջորդ շաբաթ Ամերիաբանկը վարկավորման նոր տեսակ կներկայացնի, որը նախկինում հասանելի չի եղել հայկական շուկայում։

«Մենք կարծում ենք, որ դրանով նոր շուկա կբացենք, վարկավորման այս տեսակը գրավի առանձնահատկությունների հետ է կապված»,- պարզաբանեց նա։

Ջրբաշյանի խոսքերով, Ամերիաբանկը նաև էսսեների մրցույթ կանցկացնի ուսանողների շրջանում Հայաստանի բանկային համակարգի և տնտեսական իրավիճակը 100 տարի անց թեմայով։

Շարունակելով բնակչության համար նախատեսված անակնկալների թեման՝ զարգացման տնօրենը նշեց, որ Ջո Կոկերի այսօրվա համերգն Ամերիաբանկի կողմից վերջին երեք տարիների ընթացքում անցկացվող ավանդույթների շարունակությունն է։

«Երեք տարիների ընթացքում մենք հայ հանդիսատեսին ենք ներկայացնում համաշխարհային աստղերին, նախորդ տարի Ջորջ Բենսոնին, իսկ երկու տարի առաջ՝ Ալ Ջերոյին»,- հիշեցրեց նա։

«Ամերիաբանկ» ՓԲԸ-ն կորպորատիվ, ներդրումային բանկ է, որն իրականացնում է կորպորատիվ և սահմանափակ մանրածախ բանկային ծառայություններ` տրամադրելով բանկային լուծումների ամբողջական փաթեթ: Ամերիաբանկի Տնօրենների խորհրդի նախագահն է Ռուբեն Վարդանյանը, Տնօրինության նախագահ-գլխավոր տնօրենը` Արտակ Հանեսյանը: Ամերիաբանկի ռազմավարական գործընկերն է «ՏրոյկաԴիալոգ» խումբը` Ռուսաստանի ամենամեծ ներդրումային բանկային ընկերություններից մեկը:  -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
18:09
04 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահն այցելել է Թաջ Մահալ և հանդիպել Հնդկաստանի հայկական համայնքի հետ (ՖՈՏՈ)
Հնդկաստան աշխատանքային այցի շրջանակում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այցելել է Հնդկաստանի տեսարժան վայրերից մեկը՝ Թաջ Մահալ:
14:33
01 Նոյեմբերի 2017
Հայաստանը ու Ռուսաստանը աշխատում են նոր 100 մլն դոլարի պաշտպանական վարկային համաձայնագրի իրականացման ուղղությամբ. ՀՀ նախագահ
Առաջիկայում Ռուսաստանը գործող պայմանագրի շրջանակում Երևան զենքի խմբաքանակ կմատակարարի։
18:05
31 Հոկտեմբերի 2017
Ադրբեջանի մասնակցությունը ԵԶԲ–ում չի նշանակում, որ այն կդառնա ԵՏՄ–ի անդամ
Ադրբեջանի հնարավոր մասնակցությունը Եվրասիական զարգազման բանկում այդ երկիրը Եվրասիական տնտեսական միրության անդամ չի դարձնում, ասաց ԵԶԲ վարչության նախագահ Դմիտրի Պանկինը:
11:43
26 Հոկտեմբերի 2017
Դմիտրի Մեդվեդևը ներկայացրել է հայաստանյան այցի տպավորությունները (ՖՈՏՈ)
ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը ներկայացրել է հայաստանյան այցի տպավորությունները` Instagram–ում  հրապարակելով լուսանկարներ։
16:49
25 Հոկտեմբերի 2017
Հայտնի է Եվրասիական միջկառավարական խորհրդի հաջորդ նիստի անցկացման վայրը
ԵՏՄ անդամ երկրների կառավարության ղեկավարները չորեքշաբթի հավաքվել են Երևանում` մասնակցելու Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին։
19:07
24 Հոկտեմբերի 2017
Ադրբեջանը պատասխան է տալու ամեն մի ռազմական կորստի համար. Սերժ Սարգսյան
«Կամ բանակցում ենք, կամ էլ՝ կրակում: Երկուսին էլ մենք պատրաստ ենք», – նշել է նա։
17:23
24 Հոկտեմբերի 2017
Հայաստան ժամանած ՌԴ վարչապետն ուղևորվել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
«Զվարթնոց» օդանավակայանում գործընկերոջը դիմավորել է վարչապետ Կարեն Կարապետյանը:
13:51
24 Հոկտեմբերի 2017
Հայաստան–ԵՄ գործընկերության համաձայնագիրը կստորագրվի. ԱԳՆ
Հայաստանը նախատեսում է ստորագրել ԵՄ–ի հետ շրջանակային փաստաթուղթը նոյեմբերին կայանալիք «Արևելյան գործընկերության» գագաթնաժողովում։
19:10
19 Հոկտեմբերի 2017
Թուրք հասարակական գործչին ձերբակալել են Ծիծեռնակաբերդ այցելելու համար
Ստամբուլի Աթաթուրքի անվան միջազգային օդանավակայանում ձերբակալվել է հայտնի թուրք գործարարներից մեկը։
14:57
19 Հոկտեմբերի 2017
Քսենիա Սոբչակը մտադիր է ՌԴ նախագահ դառնալ
Քսենիա Սոբչակը որոշել է մասնակցել 2018 թ.–ի մարտին կայանալիք ՌԴ նախագահական ընտրություններում։
13:30
19 Հոկտեմբերի 2017
Ադրբեջանցիները հուզվել են Հայաստանի քարտեզում Ղարաբաղի պատկերման պատճառով
Սոչիում անցկացվող Երիտասարդների և ուսանողների փառատոնին ադրբեջանցիները սկանդալ են հրահրել։
18:19
18 Հոկտեմբերի 2017
Անիմաստ է խոսել ղարաբաղյան կարգավորման մասին, քանի դեռ Երևանի և Բաքվի միջև չկա վստահություն
Անիմաստ է խոսել ղարաբաղյան հակամարտության կարգավորման մասին, քանի դեռ երկու երկրների հասարակությունների միջև չհայտնվի «վստահության ինչ–որ կետ»: