482.36
-0.38
568.99
-1.66
8.19
-0.05
-1
Եղանակը Երևանում
Հայ
Օտարալեզու դպրոցների բացման դեմ բողոքի ակցիա է կազմակերպվել ՀՀ խորհրդարանի դիմաց
16:11
25 Հոկտեմբերի 2010

«Մենք դեմ ենք օտարալեզու դպրոցների բացմանը» նախաձեռնող խումբը երկուշաբթի բողոքի ակցիա է կազմակերպել ՀՀ Ազգային ժողովի մոտ, որն ընթացիկ  քառօրյա նիստի ժամանակ կքննարկի օտարալեզու ուսուցմամբ դպրոցների բացում ենթադրող «Լեզվի մասին» և «Հանրակրթության մասին» օրենքներում փոփոխությունները  և լրացումները։

 «Մեր խումբը կոչ է անում պատգամավորներին չքվեարկել տվյալ օրինագծի օգտին... Մենք մտադիր ենք անել հնարավորինը, որպեսզի Հայաստանում այդ (օտարալեզու) դպրոցները չգործեն»,- «Նովոստի-Արմենիա» գործակալության թղթակցին հայտնեց նախաձեռնող խմբի անդամ Արմեն Հովհաննիսյանը՝  հայտնելով, որ պատրաստ է  մինչև վերջ պայքարել այդ օրինագծի հաստատման դեմ։

Երևանի Մանկավարժական ինստիտուտի դասախոս, բանասեր Հովհաննես Զաքարյանն իր հերթին ազգային դավաճանություն անվանեց օտարալեզու դպրոցների ներմուծման ծրագիրը։ «Սա կհանգեցնի նրան, որ կրթության ոլորտում հայերենի գործառական ոլորտները կնվազեն: Այդ դպրոցների շրջանավարտները օտար լեզուն կգերադասեն մայրենի լեզվից։ Երկրում կիշխի անգլերենը»,- ասաց բանասերը։

Նախաձեռնող խումբը պատրաստվում է երեքշաբթի կրկին բողոքի ակցիա անցկացնել խորհրդարանի մոտ։

Խմբի կողմնակիցներն առաջարկում են օտարալեզու դպրոցների ներմուծման համար նախատեսվող ծախսերն ուղղել երկրում կրթության ոլորտի բարձրացմանը, բարելավել բոլոր առարկաների, ինչպես նաև օտար լեզվի ուսուցումը։

Օրինագծի ներմուծման դեմ են արտահայտվել նաև ՀՀ Ազգային ժողովի մի շարք պատգամավորներ։

«Դաշնակցություն» ընդդիմադիր կուսակցության խորհրդարանական խմբակցության անդամ Լիլիթ Գալստյանը հաստատել է այդ հարցի շուրջ իր կուսակցության բացասական դիրքորոշումը։ «Հայաստանում հանրակրթական լեզուն պետք է հայերենը լինի։ Մեր կուսակցության պատգամավորները դեմ հանդես կգան այդ օրինագծին։ Մեզ համար քաղաքական նպատակ է ազգային դպրոցի ամրապնդումը»,- ասաց նա։

ԱԺ անկախ պատգամավոր Վիկտոր Դալլաքյանը նույնպես դեմ է տվյալ օրինագծին՝ ասելով, որ մտադիր է դեմ քվեարկել։

Ավելի վաղ հանրապետության կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը հայտարարել էր, որ օտարալեզու ուսուցմամբ առաջին դպրոցները երկրում կսկսեն գործել 2012-2013թթ.-ին։ Նա ավելացրել էր, որ օտարալեզու ուսուցմամբ դպրոցների ներմուծումը թույլ չի տա միանգամից կտրուկ բարձրացնել կրթության որակը, սակայն կհաջողվի բարձրացնել կրթության համակարգի մրցունակությունը, նոր մեթոդաբանության ներմուծման հնարավորության ապահովումը, արտասահմանյան մասնագետների հետ փորձի փոխանակումը։ -0

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
16:47
16 Դեկտեմբերի 2017
Արձանագրությունների ստորագրումից հետո էլ, այսօր էլ գնդակը թուրքական կիսադաշտում է. ՀՀ ԱԳՆ
ՀՀ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածելցյուրիխյան արձանագրությունների վերաբերյալ Թուրքիայի վերջին հայտարարության վերաբերյալ:
17:36
15 Դեկտեմբերի 2017
Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավարը խոսել է ԵՄ–ի հետ ստորագրված համաձայնագրի դրական կողմերի մասին
Նա ընդգծեց նաև, որ հայկական իշխանությունները գործադրում են անհրաժեշտ բոլոր ջանքերը, որպեսզի երկրի քաղաքացիները ավելի շուտ զգան համաձայնագրի դրական ազդեցությունը:
13:09
15 Դեկտեմբերի 2017
Թուրք լրագրողը հարձակվել է հայ քաղաքագետի վրա «Զվեզդա» հեռուստաալիքի եթերում (ՎԻԴԵՈ)
Թուրք լրագրողը «Զվեզդա» հեռուստաալիքի «Process» (Процесс) հաղորդման ժամանակ հարձակվել է հայ քաղաքագետ Սարգիս Ծատուրյանի վրա:
20:09
14 Դեկտեմբերի 2017
Հայաստանի դիրքորոշումը հայ–թուրքական արձանագրությունների հարցում անփոփոխ է. ԱԳՆ
Հայաստանի դիրքորոշումը Թուրքիայի հետ հարաբերությունների բարելավման արձանագրությունների հարցում անփոփոխ է մնում:
19:21
14 Դեկտեմբերի 2017
Թուրքիան հայտարարել է, որ հավատարիմ է Հայաստանի հետ հարաբերությունների բարելավմանն ուղղված արձանագրություններին
Թուրքիան պահպանում է Հայաստանի հետ հարաբերությունների բարելավմանն ուղղված արձանագրությունների նկատմամբ իր հավատարմությունը:
15:29
13 Դեկտեմբերի 2017
Հայաստանը 2018–ը գարունը կդիմավորի առանց հայ-թուրքական արձանագրությունների. ԱԳՆ
Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների կարգավորման գործընթացը 2008 թ.–ի աշնանը նախաձեռնել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը։
18:19
12 Դեկտեմբերի 2017
ՄԻԵԴ–ը պարտավորեցրել է Ադրբեջանին 35000 եվրո վճարել հայ փախստականի ընտանիքին
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հրապարակել է «Սարգսյանն ընդդեմ Ադրբեջանի» գործով փոխհատուցման որոշումը։
11:09
12 Դեկտեմբերի 2017
Հայաստանի ԱԳՆ ղեկավարը կմեկնի Հունաստան
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը դեկտեմբերի 12-13–ին պաշտոնական այցով կմեկնի Հունաստան։
11:07
08 Դեկտեմբերի 2017
Հայաստանի նախագահի պաշտոնում կարող է միասնական թեկնածու առաջադրվել
Սահմանադրության բարեփոխված 125–րդ հոդվածի համաձայն, «հանրապետության նախագահի պաշտոնում թեկնածության առաջադրման իրավունք ունի պատգամավորների ընդհանուր թվի առնվազն ¼–ը»։
21:28
07 Դեկտեմբերի 2017
Կոչ ենք անում կենտրոնանալ ղարաբաղյան հակամարտության փոխզիջումային լուծումների վրա. ՄԽ համանախագահ երկրների ներկայացուցիչներ
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանխագահ երկրների պատվիրակությունների ղեկավարները Վիեննայում ԵԱՀԿ նախարարների խորհրդի նիստի ավարտին հանդես են եկել համատեղ հայտարարությամբ։
21:20
06 Դեկտեմբերի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպումն է մեկնարկել Վիեննայում
Վիեննայում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը։
21:07
06 Դեկտեմբերի 2017
Հայտնի են Հայաստանի ԱԳ նախարարի և համանախագահների հանդիպման թեմաները (ՎԻԴԵՈ)
Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին։