481.77
-0.24
540.26
-0.7
8.5
-0.06
+22
Եղանակը Երևանում
Հայ
ՀՀ նախագահը մարդկության զարգացման մեջ անգնահատելի է համարում ՄԱԿ-ի դերը
14:04
25 Հոկտեմբերի 2010

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն անգնահատելի է համարում Միացյալ Ազգերի Կազմակերպության դերը մարդկության զարգացման մեջ։

«Այս 65 տարիները ցույց տվեցին, որ ՄԱԿ-ի դերակատարությունը մարդկության զարգացման գործում ուղղակի անփոխարինելի է: Ուրախ եմ, որ  Հայաստանը, 1992թ. դառնալով ՄԱԿ-ի անդամ, որդեգրելով համամարդկային արժեքների և մարդու իրավունքների պաշտպանությունը, ժողովրդավորություն հաստատելու սկզբունքները` որպես պետական գաղափարախոսության անբաժանելի մաս, ակտիվորեն ներգրավվեց ՄԱԿ-ի մարմիններում և հնարավորության սահմաններում կարողացավ իր աշխատանքով նպաստել ընդհանուր գործին»,-երկուշաբթի ասաց Սարգսյանը՝ Կազմակերպության 65-ամյակի կապակցությամբ այցելելով Միացյալ Ազգերի Կազմակեպություն, հաղորդում է պետության ղեկավարի մամուլի ծառայությունը։

Նախագահն ընդգծեց, որ Հայաստանը հետագայում նույնպես պատրաստ է մասնակցել կազմակերպության աշխատանքներին՝ ընդհանուր հաջողության մեջ իր ներդրումը կատարելով։

Սերժ Սարգսյանը բարձր է գնահատել 1992 թվականից ի վեր Հայաստանում ՄԱԿ-ի գործունեությունը, որը, նախագահի խոսքով` ուղղված է եղել Հայաստանի զարգացմանն ու քաղաքացիների բարեկեցության բարձրացմանը: Հանրապետության ղեկավարը շնորհակալություն է հայտնել գրասենյակի անձնակազմին` տարբեր ոլորտներում Հայաստանի առջև ծառացած խնդիրների լուծման գործում  ունեցած մեծ ներդրման համար և մաղթել հաջողություններ:

Սերժ Սարգսյանը ՄԱԿ-ի օրվա առթիվ շնորհավորել է գրասենյակի մշտական համակարգող Դաֆինա Գերչևային և կազմակերպության գործակալությունների ու հիմնադրամների բոլոր աշխատակիցներին:

ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի մշտական համակարգող Գերչևան նշել է, որ կազմակերպության հայաստանյան գրասենյակի գործունեությունն անհնար կլիներ` առանց ՀՀ կառավարության հետ ռազմավարական համագործակցության:

Նա վստահեցրել է, որ համատեղ ուժերով հնարավոր է հասնել գրասենյակի առջև դրված խնդրիների լուծմանը` տարեցտարի ավելի ու ավելի բարձրացնելով Հայաստանի քաղաքացիների բարեկեցությունը:

Նախօրեին՝ հոկտեմբերի 24-ին, Միացյալ Ազգերի Կազմակերպությունը (ՄԱԿ) նշել է իր 65-ամյակը։

1945թ.-ի հոկտեմբերի 24-ին ուժի մեջ է մտել այս կազմակեպտության կանոնադրությունը, որը ստորագրվել է այն ժամանակ 51 պետությւոնների ներկայացուցիչների կողմից։ Դրանից ի վեր ողջ աշխարհում այդ տարեթիվը նշում են որպես ՄԱԿ-ի օր։

Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո ստեղծված և հետագայում նման ողբերգությունը կանխելու կոչված այս կազմակերպությունը նպաստում է աշխարհի ամրապնդմանն ու միջազգային համագործակցությանը։ ՄԱԿ-ի կազմում են ավելի քան 190 պետություններ։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:29
27 Մայիսի 2017
Արդարադատության նախարարությունում լարված մթնոլորտ է
Նոր կառավարության միակ «սյուրպրիզը» արդարադատության նախարարի պաշտոնում Դավիթ Հարությունյանի նշանակումն էր:
15:08
24 Մայիսի 2017
ՀՀ վարչապետն աշխատանքային այցով կմեկնի Կազան
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը մայիսի 25–ին աշխատանքային այցով կմեկնի ՌԴ։
18:34
19 Մայիսի 2017
ՀՀ ԱԺ–ն կրճատեց հանձնաժողովների թիվը
ԱԺ պատգամավորներն ուրբաթ նիստի ժամանակ որոշեցին կրճատել մշտական հանձնաժողովների թիվը։
16:58
19 Մայիսի 2017
Կարեն Քոչարյանը ներկայացրել է ԱԺ խոսնակի պաշտոնում Բաբլոյանի ընտրվելու պատճառները
6–րդ գումարման ԱԺ–ի խոսնակ Արա Բաբլոյանը փոխզիջումային ֆիգուր է։
20:55
17 Մայիսի 2017
ՀՀԿ–ն կողմնորոշվել է, թե ում է առաջադրելու Հայաստանի ԱԺ խոսնակի պաշտոնում
Հայաստանի հանրապետական կուսակցությունն իր թեկնածուներին է առաջադրել նորընտիր Ազգային ժողովի խոսնակի, փոխխոսնակների և հանձնաժողովների ղեկավարների պաշտոնում։
18:13
11 Մայիսի 2017
Ադրբեջանի «սև ցուցակը» ֆարսի է վերածվում
Ադրբեջանի «սև ցուցակն» ավելի շատ սկսում է ֆարս հիշեցնել:
16:21
11 Մայիսի 2017
ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ն կոալիցիոն հուշագիր ստորագրեցին
Նախագահական նստավայրում ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ին կոալիցիոն հուշագիր ստորագրեցին։
11:41
10 Մայիսի 2017
ՀՅԴ-ին հաջողվել է ավելին «պոկել» ՀՀԿ–ից
Առաջիկայում ստորագրվելիք ՀՅԴ-ՀՀԿ կոալիցիոն հուշագրով կպահպանվեն դաշնակցական երեք նախարարների պորտֆելները։
11:16
10 Մայիսի 2017
Հովիկ Աբրահամյան. քաղաքականությունից չեմ հեռացել, շարունակելու եմ հայանպաստ գործունեությունս
Հովիկ Աբրահամյանը նշել է, որ քաղաքականությունից չի հեռացել։
11:04
10 Մայիսի 2017
«Ծառուկյան» դաշինքում իսկական խառնաշփոթ է
«Ծառուկյան» դաշինքի շուրջ ստեղծված ինքնաբացարկների աղմուկը մոտենում է իր տրամաբանական հանգուցալուծմանը։
10:51
06 Մայիսի 2017
Հայտնի է արդարադատության նոր նախարարի անունը
Ըն¬դամենը մի քանի օր առաջ հայտնի դարձավ, որ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին, այնուամենայնիվ, խորհրդարան են տանում
11:43
03 Մայիսի 2017
Աշոտյանին բարձր պաշտոն է սպասվում ԱԺ–ում
Ըստ կուսակիցների` նա ավելի խելացի է, կազմակերպչական առումով ավելի գործունյա: