478.57
+0.37
561.79
+1.96
8.05
+0.02
+32
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի նախագահը դատապարտում է բանակի հաշվին քաղաքական դիվիդենտներ ստանալու փորձերը
10:55
25 Հոկտեմբերի 2010

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը դատապարտել է քաղաքական դիվիդենտներ ստանալու նպատակով բանակն օգտագործելու ձգտումը:

Վերջերս հայկական զորամասերում մի քանի միջադեպեր էին արձանագրվել, որոնք կապված էին զինծառայողների սպանությունների, ինքնասպանությունների, ինչպես նաև դժբախտ պատահարների հետ: Բանակում տեղի ունեցած միջադեպերի հետևանքով մի շարք զինծառայողներ ձերբակալվել են, մյուսների նկատմամբ պատասխանատվության տարբեր միջոցներ են կիրառվել:

«Ես շատ վատ եմ վերաբերում ոչ թե այն երևույթին, որ բանակի մասին շատ է գրվում, շատ է խոսվում, այլ այն երևույթին, որ կոչվում է բանակի պախարակում` ելնելով զուտ քաղաքական, նեղ անձնական, կուսակցական շահերից»,- մեջբերեցին Սարգսյանի խոսքերը երկրի ղեկավարի մամուլի ծառայությունից:

Նրա խոսքերով՝ Զինված ուժերում պատահարներ նախկինում էլ են եղել:

«Մեր բանակը հսկայական կառույց է, մեր բանակը գործող բանակ է, և, վերջապես, յուրաքանչյուր բանակ հանդիսանում է հասարակության անբաժան մասը: Բանակը հասարկության հայելին է, և այն թերությունները, այն խնդիրները, որ գոյություն ունեն հասարակության մեջ` այս կամ այն չափով, իհարկե,  միշտ գոյություն են ունենալու բանակում` լինի դա Հայաստանում, Միացյալ Նահանգներում, Հնդկաստանում, թե այլուր»,- ասել է նախագահը:

Նրա խոսքերով՝ իհարկե, բանակը շատ ավելի կազմակերպված, շատ ավելի կարգապահ, շատ ավելի կատարելագործված կառույց է, քան այլ կառույցները, և «մեր պահանջները բանակի նկատմամբ շատ ավելի բարձր են, քան այլ կառույցների նկատմամբ»:

«Այս տեսանկյունից նայելով, իհարկե, ես մտահոգված եմ բոլոր այն դեպքերով, որ տեղի են ունենում մեր զինված ուժերում, բայց մի վայրկյան անգամ չեմ կասկածում, որ ամեն օր, ամեն ժամ մեր բանակը դառնում է ավելի մարտունակ, մեր բանակն ավելի է կատարելագործվում, և վստահ եմ, որ յուրաքանչյուր հայ ուղղակի պետք է հպարտանա մեր զինված ուժերով», - ասել է Սարգսյանը:

«Ես ողջունում եմ բոլոր այն մարդկանց, ովքեր համարում են հայկական բանակը մեր աչքի լույսը, մեր հպարտության առարկան, մեր պատիվն ու արժանապատվությունը պաշտպանողը: Նաև ողջունում եմ բոլոր այն մարդկանց, ովքեր խոսում են բանակում եղած թերությունների մասին, բայց խոսում են սրտի ցավով, խոսում են նրա համար, որպեսզի վաղն ավելի լավ բանակ ունենանք, որպեսզի ավելի քիչ երիտասարդ զոհվի կամ սպանվի բանակում», - նշել է նախագահը:

Մյուս կողմից ՀՀ նախագահը, նշելով, որ ընդհանրապես կտրուկ բառեր քիչ է օգտագործում, ասել է, որ զզվում է բոլոր այն մարդկանցից, ովքեր փորձում են բանակի հաշվին քաղաքական դիվիդենտներ շահել և, առաջին հերթին, այն մարդկանցից, ովքեր փորձել են բանակում ծառայել ու չի ստացվել, բոլոր այն մարդկանցից, ովքեր փորձել են դերակատարություն ունենալ զինված ուժերի կայացման գործում, բայց միայն վնասել են:

«Պետք է հեռու լինել բոլոր նրանցից, ովքեր ժամանակին շատ բարձր պաշտոններ են զբաղեցրել մեր զինված ուժերի կառավարման համակարգում, բայց այդպես էլ չեն կարողացել հասկանալ, թե ինչ է հայկական բանակը և ինչ են, ընդհանրապես, մեր զինված ուժերն իրենցից ներկայացնում», - ասել է ՀՀ նախագահը:

«Ես կոչ եմ անում բոլոր առողջ դատողություն ունեցող մարդկանց, կոչ եմ անում բոլոր հայրենասեր ուժերին, ի վերջո, կոչ եմ անում մեր քաղաքացիներին, որպեսզի մեր բանակին վերաբերեն ջերմությամբ, չեմ բացառում` նաև խստությամբ, բայց մեր բանակը, նորից եմ կրկնում, մեր հպարտության առարկան է: Ես հպարտանո՛ւմ եմ մեր բանակով: Փառք Աստծո, դեռևս խաղաղություն է: Ընդամենը մեկ անգամ է անհրաժեշտ եղել ապացուցելու, որ այս բանակն իր առաքելությունը կարող է կատարել, և այդ ապացույցն այսօր բոլորը կարող են տեսնել, շոշափել: Ապերախտ են այն մարդիկ, ովքեր օգտվում են բանակի կատարած սխրագործության արդյունքից, բայց փնովում են այդ բանակը: Այդպիսի մարդիկ ո՞ւմ են պետք ընդհանրապես», - նշել է ՀՀ նախագահը:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:01
16 Օգոստոսի 2017
Միջնորդները Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների հանդիպման հույս ունեն
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն աշխատում են Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպման կազմակերպման ուղղությամբ:
20:55
09 Օգոստոսի 2017
Նալբանդյանը հնչեցրել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների ծրագրվող հանդիպման վայրը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը լրագրողներին հայտնել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների կայանալիք հանդիպման մասին։

15:41
27 Հուլիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են նախագահների հանդիպման ուղղությամբ
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են երկու երկրների նախագահեր Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպման ուղղությամբ:
12:37
20 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման Արցախ այցելելու համար
Բաքվի դատարանը 3 տարվա ազատազրկման դատապարտեց բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
20:14
19 Հուլիսի 2017
Սերժ Սարգսյանը շնորհավորել է արցախցի գործընկերոջը` նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին:
12:46
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ։
01:30
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին
ՀՀ նախագահ հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին:
09:00
16 Հուլիսի 2017
Հայտնի գրող և լրագրող Սևան Նիշանյանը փախել է թուրքական բանտից
Հայտնի գրող, լրագրող, լեզվաբան և հրապարակախոս Սևան Նիշանյանը, ով Թուրքիայում դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման, փախել է բանտից և լքել երկիրը:
12:43
12 Հուլիսի 2017
Հայտնի շոումենի եղբայրը նշանակվել է Կանադայում ՀՀ դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Կանադայում գործող դեսպան Արմեն Եգանյանին պաշտոնից ազատելու մասին։
12:30
12 Հուլիսի 2017
ՀՀ նախկին արտգործնախարարը` Դանիայում երկրի դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Հայաստանում Դանիայի գործող դեսպանին պաշտոնից ազատելու մասին։
11:14
11 Հուլիսի 2017
Հաստատվել է Վրաստանում Հայաստանի դեսպանի թեկնածությունը
Վրաստանում Հայաստանի դեսպանությունը նոր ղեկավար ունի։
18:23
10 Հուլիսի 2017
Ռուսաստանն Ադրբեջանին «Սոլնցեպյոկ» ՏՕՍ-1Ա հրթիռներ է մատակարարել
Հուլիսի 10-ին Ադրբեջանի ՊՆ-ն հրապարակել է տեսանյութ: