478.82
+0.2
557.59
+7.08
8.14
+0.04
+22
Եղանակը Երևանում
Հայ
Հայ երեխաները կարող են պահպանել Մանկական «Նոր ալիք» մրցույթի հաղթողի տիտղոսը
18:30
22 Հոկտեմբերի 2010

ԵՐԵՎԱՆ, 22 հոկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/.  Ղրիմում 2011թ.-ի ամռանը կայանալիք Մանկական «Նոր ալիք» մրցույթի երիտասարդ հայ մասնակիցները հաղթողի տիտղոսը պահպանելու իրական հնարավորություն ունեն։

2010թ.-ին «Ռազմիկը և ընկերները» մանկական քառյակն առաջին տեղը զբաղեցրեց Մանկական «Նոր ալիք» մրցույթում, որն անցկացվել էր «Արտեկ» միջազգային ճամբարում։

Ինչպես ընդգծեց մրցույթի գործադիր տնօրեն Ստելլա Խաչանյանցը, Մանկական «Նոր ալիք» երիտասարդ կատարողների միջազգային մրցույթի ազգային ընտրական փուլի անցկացման վերաբերյալ գովազդը Հայաստանում կսկսվի երկուշաբթի օրվանից։ Մրցույթին մասնակցելու հայտերը ընդունվում են պատանի տաղանդներից՝ առանց սահմանափակումների։

«Ազգային ընտրական փուլը կավարտվի 2011թ.-ի մարտին Երևանում՝ գալա համերգի ժամանակ»,- նշեց նա։

Ըստ «Նոր ալիք» մրցույթի գլխավոր տնօրեն Ալեքսանդր Ռումյանցևի, «Արտեկ»-ում այս ամռանը Մանկական «Նոր ալիք» առաջին մրցույթի անցկացումը վիթխարի շոու է եղել։

«Մենք հուսով ենք հայ մասնակիցներին նաև մյուս տարի տեսնել և նոր անակնկալներ ենք պատրաստում»,- ասաց նա։

Մանկական «Նոր ալիք» մրցույթը, որն անցկացվեց 2010թ.-ին «Արտեկ» մանկական ճամբարում, որը նախկին ԽՍՀՄ տարածքում ամենախոշորն էր համարվում: Մրցույթը «Junior Նոր ալիք»-ի փոխարինողն է դարձել, որն անցկացվել է 2008 և 2009 թվականներին Մոսկվայում։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:37
20 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման Արցախ այցելելու համար
Բաքվի դատարանը 3 տարվա ազատազրկման դատապարտեց բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
20:14
19 Հուլիսի 2017
Սերժ Սարգսյանը շնորհավորել է արցախցի գործընկերոջը` նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին:
12:46
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ։
01:30
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին
ՀՀ նախագահ հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին:
09:00
16 Հուլիսի 2017
Հայտնի գրող և լրագրող Սևան Նիշանյանը փախել է թուրքական բանտից
Հայտնի գրող, լրագրող, լեզվաբան և հրապարակախոս Սևան Նիշանյանը, ով Թուրքիայում դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման, փախել է բանտից և լքել երկիրը:
12:43
12 Հուլիսի 2017
Հայտնի շոումենի եղբայրը նշանակվել է Կանադայում ՀՀ դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Կանադայում գործող դեսպան Արմեն Եգանյանին պաշտոնից ազատելու մասին։
12:30
12 Հուլիսի 2017
ՀՀ նախկին արտգործնախարարը` Դանիայում երկրի դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Հայաստանում Դանիայի գործող դեսպանին պաշտոնից ազատելու մասին։
11:14
11 Հուլիսի 2017
Հաստատվել է Վրաստանում Հայաստանի դեսպանի թեկնածությունը
Վրաստանում Հայաստանի դեսպանությունը նոր ղեկավար ունի։
18:23
10 Հուլիսի 2017
Ռուսաստանն Ադրբեջանին «Սոլնցեպյոկ» ՏՕՍ-1Ա հրթիռներ է մատակարարել
Հուլիսի 10-ին Ադրբեջանի ՊՆ-ն հրապարակել է տեսանյութ:
17:24
06 Հուլիսի 2017
ՌԴ քաղաքացիները կարող են Բաքվի կամայականությունների զոհ դառնալ հայկական արմատների պատճառով. ՌԴ ԱԳՆ
Ադրբեջան ՌԴ քաղաքացիների մուտքի արգելքի վերաբերյալ ՌԴ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել:
13:04
06 Հուլիսի 2017
Ադրբեջանում արգելափակել են Հայաստանի հանրային ռադիոյի կայքը
Ադրբեջանն արգելափակել է Հայաստանի հանրային ռադիոյի կայքի հասանելիությունը։
14:39
05 Հուլիսի 2017
Մոսկվան պահանջում է Բաքվից դադարեցնել հայկական ազգանուններով ՌԴ քացաքացիների խտրականությունը
Ռուսաստանը պահանջում է Ադրբեջանից դադարեցնել երկիր ժամանող հայկական ազգանուններով ՌԴ քաղաքացիների խտրականությունը: