478.73
-0.03
561.07
+4.18
8.06
+0.07
+24
Եղանակը Երևանում
Հայ
ՀՀ վարչապետը կմեկնի Եկատերինբուրգ՝ հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի նիստին մասնակցելու նպատակով
12:30
22 Հոկտեմբերի 2010

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը ուրբաթ երկօրյա աշխատանքային այցով կմեկնի Եկատերինբուրգ՝ Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև տնտեսական համագործակցության հարցերով հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի 12-րդ նիստին մասնակցելու նպատակով, հաղորդում է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը:

Այցի շրջանակներում ՀՀ վարչապետը կայցելի Ուրալի դաշնային համալսարան, որտեղ կհանդիպի համալսարանի ուսանողների և պրոֆեսորադասախոսական կազմի հետ: Սարգսյանը կայցելի նաև «Ուրալէլեկտրոմեդ» գործարան, որտեղ կհանդիպի Ուրալի մարզպետ Սերգեյ Մորոզովի հետ, կայցելի Ուրալի հայկական Սուրբ Կարապետ եկեղեցի:

Վարչապետի գլխավորած պատվիրակության կազմում են ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար Դավիթ Սարգսյանը, ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանը, էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը,  էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ Կարինե Մինասյանը, տարածքային կառավարման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը,   գյուղատնտեսության նախարարի առաջին տեղակալ Սամվել Ավետիսյանը,  արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը,  տրանսպորտի և կապի նախարարի տեղակալ Արտաշես Ավետիսյանը, կրթության և գիտության նախարարի տեղակալ Արա Ավետիսյանը, մշակույթի նախարարի տեղակալ Արթուր Պողոսյանը, սփյուռքի նախարարի տեղակալ Ստեփան Պետրոսյանը,  քաղաքաշինության նախարարի տեղակալ Ռուզան Ալավերդյանը, Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը, կառավարության և նախարարությունների աշխատակազմերի ներկայացուցիչներ, պաշտոնատար այլ անձինք։

Հայ-ռուսական տնտեսական միջկառավարական հանձնաժողովի նախորդ՝ 11-րդ նիստը տեղի է ունեցել Յարոսլավում 2009 թ.-ի սեպտեմբերին:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:41
27 Հուլիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են նախագահների հանդիպման ուղղությամբ
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են երկու երկրների նախագահեր Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպման ուղղությամբ:
12:37
20 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման Արցախ այցելելու համար
Բաքվի դատարանը 3 տարվա ազատազրկման դատապարտեց բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
20:14
19 Հուլիսի 2017
Սերժ Սարգսյանը շնորհավորել է արցախցի գործընկերոջը` նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին:
12:46
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ։
01:30
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին
ՀՀ նախագահ հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին:
09:00
16 Հուլիսի 2017
Հայտնի գրող և լրագրող Սևան Նիշանյանը փախել է թուրքական բանտից
Հայտնի գրող, լրագրող, լեզվաբան և հրապարակախոս Սևան Նիշանյանը, ով Թուրքիայում դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման, փախել է բանտից և լքել երկիրը:
12:43
12 Հուլիսի 2017
Հայտնի շոումենի եղբայրը նշանակվել է Կանադայում ՀՀ դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Կանադայում գործող դեսպան Արմեն Եգանյանին պաշտոնից ազատելու մասին։
12:30
12 Հուլիսի 2017
ՀՀ նախկին արտգործնախարարը` Դանիայում երկրի դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Հայաստանում Դանիայի գործող դեսպանին պաշտոնից ազատելու մասին։
11:14
11 Հուլիսի 2017
Հաստատվել է Վրաստանում Հայաստանի դեսպանի թեկնածությունը
Վրաստանում Հայաստանի դեսպանությունը նոր ղեկավար ունի։
18:23
10 Հուլիսի 2017
Ռուսաստանն Ադրբեջանին «Սոլնցեպյոկ» ՏՕՍ-1Ա հրթիռներ է մատակարարել
Հուլիսի 10-ին Ադրբեջանի ՊՆ-ն հրապարակել է տեսանյութ:
17:24
06 Հուլիսի 2017
ՌԴ քաղաքացիները կարող են Բաքվի կամայականությունների զոհ դառնալ հայկական արմատների պատճառով. ՌԴ ԱԳՆ
Ադրբեջան ՌԴ քաղաքացիների մուտքի արգելքի վերաբերյալ ՌԴ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել:
13:04
06 Հուլիսի 2017
Ադրբեջանում արգելափակել են Հայաստանի հանրային ռադիոյի կայքը
Ադրբեջանն արգելափակել է Հայաստանի հանրային ռադիոյի կայքի հասանելիությունը։