478.42
-0.15
561.67
-0.12
8.1
+0.05
+29
Եղանակը Երևանում
Հայ
Եվրոպայի հետ Հայաստանի մերձեցման գործընթացը նորմալ հունով է ընթանում. ԱԳՆ
18:52
21 Հոկտեմբերի 2010

Եվրոպայի հետ Հայաստանի մերձեցման գործընթացը նորմալ հունով է ընթանում, Երևանում կայացած Եվրոպայի խորհրդի «Ժողովրդավարության ապագայի համար» եռօրյա ֆորումից հետո կազմակերպված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը:

«Հայաստանի և Եվրոպայի հարաբերություններն այնքան դարավոր են, որքան երկրագնդի այդ հատվածը: Եվրոպական ընտանիքի հետ Հայաստանի մերձեցման գործընթացը նորմալ է ընթանում, քանի որ արժեքների տեսակետից մենք հավատարիմ ենք մեր ակունքներին, որոնք պատկանում են նաև Եվրոպային», - ասել է նախարարը:

Նալբանդյանը նշել է, որ շուտով Հայաստանը նշելու է անկախության 20-ամյակը՝ ավելացնելով, որ ինչպես Եվրոպայի, այնպես էլ Հայաստանի համար այդ քսան տարիները զգալի փոփոխությունների շրջան էին, «որը մենք ձեռք-ձեռքի տված անցանք»:

«Ժողովրդավարությունը կենդանի օրգանիզմ է ազգային, կրոնական առանձնահատկություններով, որը ձևավորվում և հետևողականորեն զարգանում է: Ժողովրդավարությունը պետք է շարունակական լինի, հակառակ դեպքում այն կդադարի ժողովրդավարություն լինել», - ավելացրել է ՀՀ ԱԳ նախարարը:

Նրա խոսքերով՝ միամիտ կլիներ ենթադրել, թե ֆորումի անցկացման երեք օրվա ընթացքում Երևանում կարելի կլիներ գտնել բոլոր հարցերի պատասխաններն ու բոլոր խնդիրների լուծումները:

«Այս գործընթացի արժեքն այն է, որ ժողովրդավարության խնդիրների վերաբերյալ քննարկումները կրեն շարունակական բնույթ: Մեր ընդհանուր ջանքերից է կախված, թե Եվրոպայի խորհուրդը որքան արդյունավետ քաղաքական հարթակ կարող է լինել համաեվրոպական բանավեճերի համար», - ավելացրել է Նալբանդյանը:

Հինգշաբթի աշխատանքն է ավարտել Երևանում մեկնարկած Եվրոպայի խորհրդի «Ժողովրդավարության ապագայի համար» եռօրյա ֆորումը, որին մասնակցել են եվրոպացի բարձրաստիճան պաշտոնյաներ:

Միջոցառման ընթացքում քննարկվել են Եվրոպայում ժողովրդավարության սկզբունքներն ու մարտահրավերները: Քննարկումներին մասնակցել են եվրոպացի և հայ քաղաքական գործիչներ, քաղաքացիական հասարակության, զանգվածային լրատվամիջոցների և գիտական շրջանակների ներկայացուցիչներ:

ԵԽ-ն նմանատիպ ֆորում է կազմակերպել 2005 թ.-ին Վաշինգտոնում, 2006 թ.-ին՝ Մոսկվայում, 2007 թ.-ին՝ Ստոկհոլմում, 2008 թ.-ին՝ Մադրիդում և 2009 թ.-ին՝ Կիևում մարդու իրավունքների պաշտպանության, քաղաքական կուսակցությունների դերի, ընտրական համակարգերի թեմաներով:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:27
21 Օգոստոսի 2017
ՀՀ ԱԳՆ–ն մեկնաբանել է ԵՏՄ մաքսային գոտուն միանալու Թուրքիայի մտադրությունը
ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը ԱԳՆ–ի Twitter–յան էջում մեկնաբանել է ԵՏՄ մաքսային գոտի մուտք գործելու Թուրքիայի ցանկությունը։
21:01
16 Օգոստոսի 2017
Միջնորդները Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների հանդիպման հույս ունեն
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն աշխատում են Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպման կազմակերպման ուղղությամբ:
20:55
09 Օգոստոսի 2017
Նալբանդյանը հնչեցրել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների ծրագրվող հանդիպման վայրը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը լրագրողներին հայտնել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների կայանալիք հանդիպման մասին։

15:41
27 Հուլիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են նախագահների հանդիպման ուղղությամբ
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են երկու երկրների նախագահեր Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպման ուղղությամբ:
12:37
20 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման Արցախ այցելելու համար
Բաքվի դատարանը 3 տարվա ազատազրկման դատապարտեց բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
20:14
19 Հուլիսի 2017
Սերժ Սարգսյանը շնորհավորել է արցախցի գործընկերոջը` նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին:
12:46
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ։
01:30
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին
ՀՀ նախագահ հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին:
09:00
16 Հուլիսի 2017
Հայտնի գրող և լրագրող Սևան Նիշանյանը փախել է թուրքական բանտից
Հայտնի գրող, լրագրող, լեզվաբան և հրապարակախոս Սևան Նիշանյանը, ով Թուրքիայում դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման, փախել է բանտից և լքել երկիրը:
12:43
12 Հուլիսի 2017
Հայտնի շոումենի եղբայրը նշանակվել է Կանադայում ՀՀ դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Կանադայում գործող դեսպան Արմեն Եգանյանին պաշտոնից ազատելու մասին։
12:30
12 Հուլիսի 2017
ՀՀ նախկին արտգործնախարարը` Դանիայում երկրի դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Հայաստանում Դանիայի գործող դեսպանին պաշտոնից ազատելու մասին։
11:14
11 Հուլիսի 2017
Հաստատվել է Վրաստանում Հայաստանի դեսպանի թեկնածությունը
Վրաստանում Հայաստանի դեսպանությունը նոր ղեկավար ունի։