484.04
+0.53
523.1
+1.64
8.44
+0.03
+14
Եղանակը Երևանում
Հայ
Ղարաբաղի և Ադրբեջանի օմբուդսմենները պետք է համագործակցեն. Հարությունյան
14:30
21 Հոկտեմբերի 2010

Արդյունավետ համագործակցությունը պետք է կառուցվի ԼՂՀ և Ադրբեջանի օմբուդսմենների միջև, կարծում է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը։

«Վերջերս ես համագործակցության կոչով դիմել եմ ԼՂՀ և Ադրբեջանի օմբուդսմեններին։ Իրավունքների պաշտպանի ինստիտուտը քաղաքական չէ...Մենք չենք կարող սպասել, քանի դեռ քաղաքական գործիչները համաձայնության կգան, անհրաժեշտ է կապեր հաստատել և լուծել առկա խնդիրները»,- հինգշաբթի ԱԺ պրոֆիլային հանձնաժողովներում 2011թ.-ի հանրապետության պետբյուջեի նախագծի քննարկման ժամանակ ասաց Հարությունյանը։

ՀՀ օմբուդսմեն Արմեն Հարությունյանը հոկտեմբերի 20-ին կոչ է արել Լեռնային Ղարաբաղի հանրապետության և Ադրբեջանի իր գործընկերներին հանդուրժողականություն ցուցաբերել և հայ-ադրբեջանական սահմանին զոհվածների դիակները վերադարձնելու վերաբերյալ միջոցներ ձեռնարկել։ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը կոչ է արել Ադրբեջանի օմբուդսմեն Էլմիրա Սուլեյմանովային մարդասիրություն ցուցաբերել և պատկան կառույցներից պահանջել, որ նրանք թույլ տան միջազգային փորձագետներին ուսումնասիրել ՀՀ քաղաքացի Մանվել Սարիբեկյանի գերության հանգամանքներն ու մահվան  պատճառները:

Որպես օրինակ Մարդու պաշտպանը նշել է Մոլդովայի և Մերձդնեստրի օմբուդսմենների համագործակցությունը։

Հարությունյանը տեղեկացրեց, որ ԼՂՀ-ի իր գործընկերների հետ մշտական կապի մեջ է գտնվում, և հայկական կողմն ուժերի չափով ԼՂՀ օմբուդսմենին տարբեր միջազգային համաժողովների է հրավիրում։

«Այնտեղ, որտեղ կազմակերպիչները մենք ենք, դա հեշտ է իրականացնել, բայց եթե համաժողովի կազմակերպիչը մեկ այլ երկիր կամ միջազգային կազմակերպություն է , ապա իրավիճակը բարդանում է»,- ավելացրեց նա։

Ըստ Պաշտպանի, վերջերս ԼՂՀ օմբուդսմենը Եվրոպական օմբուդսմենների ասոցիացիայի անդամ է դարձել, ինչպես նաև բանակցություններ են տարվում միջազգային կառույցներում Ղարաբաղի մարդու իրավունքների պաշտպանի մասնակցության ընդլայնման վերաբերյալ։ Ինչպես նշեց նա, եվրոպական կազմակերպությանն անդամակցելու շնորհիվ, ԼՂՀ օմբուդսմենը բազմաթիվ Մարդու իրավունքների պաշտպանների հետ է համագործակցում, օրինակ, Եկանտերինբուրգի օմբուդսմենի հետ կապերի շնորհիվ հաջողվել է վերամիավորել ամուսնուն և կնոջը, ովքեր կորցրել էին միմյանց։

«Այսօր միջազգայնորեն ճանաչված երկրների օմբուդսմենները չեն խուսափում ԼՂՀ մարդու իրավունքների պաշտպանի հետ համագործակցելուց։ ԼՂՀ օմբուդսմենի ինստիտուտը կայացել է և միջազգային հանրության կողմից ավելի մեծ ճանաչում է ստանում»,- հայտնեց Հարությունյանը։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
11:16
16 Մարտի 2017
ՀՀԿ–ի ներսում ամեն ինչ հարթ չէ. դժգոհություն է հասունանում
ՀՀԿ-ում իրավիճակն այնքան պարզ եւ հարթ չէ, ինչպես թվում է կողքից։
18:10
13 Մարտի 2017
Լուկյանով. Ռուսաստան–Թուրքիա–Ադրբեջան միություն երբեք չի կարող լինել
Ռուսաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի միջև միության մասին երբեք խոսք լինել չի կարող, հայտարարեց քաղաքագետ Ֆյոդոր Լուկյանովը։
11:33
10 Մարտի 2017
ՀՀ նախագահը ՌԴ–ում ՀՀ նոր դեսպան է նշանակել
Ավելի վաղ նախագահի հրամանագրով Օլեգ Եսայանն ազատվել էր ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից։
11:14
10 Մարտի 2017
Օլեգ Եսայանն ազատվել է ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ուրբաթ հրամանագիր է ստորագրել Օլեգ Եսայանին ՌԴ–ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից ազատելու մասին։
20:19
07 Մարտի 2017
Մեկնարկել է նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական այցը Ֆրանսիա
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Ֆրանսուա Օլանդի հրավերով այսօր պաշտոնական այցով ժամանել է Ֆրանսիա:
16:48
06 Մարտի 2017
Ռոբերտ Քոչարյան. ընթացիկ քաղաքական գործընթացի մեջ մտնելու ոչ մի ցանկություն չունեմ
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երկուշաբթի հարցազրույց է տվել 2rd.am կայքին:
16:20
06 Մարտի 2017
Ուսումնասիրություն. «Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում
«Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում։
12:55
06 Մարտի 2017
Լևոն Տեր–Պետրոսյանի բացակայությունը իր դաշինքի ակցիաներին կապված չէ առողջական վիճակի հետ
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի բացակայությունը դաշինքի վերջին միջոցառումներին կապված չէ նրա առողջական վիճակի հետ:
12:29
01 Մարտի 2017
ՀՀ նախագահը մեկնում է Ռուսաստան` ամրապնդելու տնտեսական համագործակցությունը
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 14–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Մոսկվա։
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։
16:17
21 Փետրվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 23–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։