484.04
+0.53
523.1
+1.64
8.44
+0.03
+11
Եղանակը Երևանում
Հայ
ՀՀ վարչապետը դրական է գնահատել Ղարաբաղում իրականացվող ՌՀՄ ծրագրերը
12:16
21 Հոկտեմբերի 2010

ԵՐԵՎԱՆ, 21 հոկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը դրական է գնահատել Լեռնային Ղարաբաղի հանրապետությունում իրականացվող Ռուսաստանի Հայերի միության ծրագրերը, հաղորդում է հանրապետության կառավարության հասարակության և կապերի հարցերի տեղեկատվության վարչությունը։

Չորեքշաբթի վարչապետ Տիգրան Սարգսյանն Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում մասնակցել է Ռուասաստանի հայերի միության տասնամյակին նվիրված միջոցառմանը։

«Այսօր անհրաժեշտ է անդրադառնալ նաև այն աշխատանքներին, որ Ռուսաստանի հայերի միությունը իրականացնում է Լեռնային Ղարաբաղում։ Դրանք ոչ միայն հումանիտար ծրագրեր են, այլ նաև իրական ներդրումային ծրագրեր, որոնք նույնպես, համոզված եմ, իրենց դրական արդյունքն են թողնելու ոչ միայն այսօրվա սոցիալ-տնտեսական խնդիրների լուծման վրա, այլ նաև լուրջ հիմքեր են դնում ապագա կայուն զարգացման համար»,- չորեքշաբթի Միության 10-ամյակին նվիրված շնորհավորական ելույթում ասաց վարչապետը։

ՌՀՄ աշխատանքի մասին խոսելով՝ հայկական կառավարության ղեկավարն ընդգծել է ողջ հայության ներուժի ամրապնդման և հայկական աշխարհի ձևավորման գործում դրա ազդեցության կարևորությունը։

Սարգսյանը հատուկ ընդգծել է պետական կառույցների ու միության համագործակցության կարևորությունը և նշել, որ դա նպաստում է իրականացվող աշխատանքների արդյունավետության բարձրացմանն, ինչպես նաև Ռուսաստանում բնակվող մեր հայրենակիցների բազմազան խնդիրների լուծմանը

Վարչապետը նաև նորանոր հաջողություններ է մաղթել Միությանը  հայրենանվեր բոլոր ձեռնարկներում։

«Հայ ժողովրդի պատմության մեջ տասնամյակը մի ակնթարթ է։ Հասկանալի է, որ ժամանակ է անհրաժեշտ, որպեսզի պատմությունը գնահատի այն դերակատարությունը, որ ունենալու է Ռուսաստանի հայերի միությունը մեր ժողովրդի համախմբման գործում, բայց միևնույն ժամանակ կարող ենք ասել, որ դիտարկելով այս տասը տարվա գործունեությունը, որը ծավալել է Ռուսաստանի հայերի միությունը` տեսնում ենք, որ իրականացված բազում միջոցառումներն անխուսափելիորեն թողնելու են իրենց հետքը ինչպես նորանկախ պետության կայացման, այնպես էլ սփյուռքահայության համախմբման գործում»,- իր ելույթում ասաց Սարգսյանը՝ ընդգծելով Միության գործունեության կարևորությունը, որն ուղղված է հայության պահպանմանը։

Ռուսաստանի հայերի միությունը ստեղծվել է 2000 թվականի հունիսին՝ որպես համառուսական հասարակական կազմակերպություն։ Ներկայում ՌՀՄ-ն ունի մոտ 640 բաժանմունք Ռուսաստանի ողջ տարածքում։

Ռուսաստանի Հայերի միության ստեղծման նախաձեռնողն ու նախագահը ՅՈՒՆԵՍԿՕ-ի բարի կամքի դեսպան, հայտնի բարեգործ Արա Աբրահամյանն է։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
11:16
16 Մարտի 2017
ՀՀԿ–ի ներսում ամեն ինչ հարթ չէ. դժգոհություն է հասունանում
ՀՀԿ-ում իրավիճակն այնքան պարզ եւ հարթ չէ, ինչպես թվում է կողքից։
18:10
13 Մարտի 2017
Լուկյանով. Ռուսաստան–Թուրքիա–Ադրբեջան միություն երբեք չի կարող լինել
Ռուսաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի միջև միության մասին երբեք խոսք լինել չի կարող, հայտարարեց քաղաքագետ Ֆյոդոր Լուկյանովը։
11:33
10 Մարտի 2017
ՀՀ նախագահը ՌԴ–ում ՀՀ նոր դեսպան է նշանակել
Ավելի վաղ նախագահի հրամանագրով Օլեգ Եսայանն ազատվել էր ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից։
11:14
10 Մարտի 2017
Օլեգ Եսայանն ազատվել է ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ուրբաթ հրամանագիր է ստորագրել Օլեգ Եսայանին ՌԴ–ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից ազատելու մասին։
20:19
07 Մարտի 2017
Մեկնարկել է նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական այցը Ֆրանսիա
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Ֆրանսուա Օլանդի հրավերով այսօր պաշտոնական այցով ժամանել է Ֆրանսիա:
16:48
06 Մարտի 2017
Ռոբերտ Քոչարյան. ընթացիկ քաղաքական գործընթացի մեջ մտնելու ոչ մի ցանկություն չունեմ
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երկուշաբթի հարցազրույց է տվել 2rd.am կայքին:
16:20
06 Մարտի 2017
Ուսումնասիրություն. «Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում
«Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում։
12:55
06 Մարտի 2017
Լևոն Տեր–Պետրոսյանի բացակայությունը իր դաշինքի ակցիաներին կապված չէ առողջական վիճակի հետ
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի բացակայությունը դաշինքի վերջին միջոցառումներին կապված չէ նրա առողջական վիճակի հետ:
12:29
01 Մարտի 2017
ՀՀ նախագահը մեկնում է Ռուսաստան` ամրապնդելու տնտեսական համագործակցությունը
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 14–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Մոսկվա։
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։
16:17
21 Փետրվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 23–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։