481.35
+0.03
565.97
-1.55
8.4
-0.01
+3
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի միջազգային համագործակցությունը որակապես նոր մակարդակի է հասել. ԱԳՆ
18:47
20 Հոկտեմբերի 2010

ԵՐԵՎԱՆ, 20 հոկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/.  Հայաստանի միջազգային համագործակցությունը 2010 թվականին որակապես նոր մակարդակի է դուրս եկել, չորեքշաբթի պրոֆիլային հանձնաժողովների նիստի ընթացքում ասաց Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը:

«2010 թվականին Ռուսաստանի հետ մեր ռազմավարական հարաբերությունները նոր մակարդակի են հասել՝ ստորագրվել են պայմանագրեր, և դրանց կարևոր նշանակությունը ներկայացվել է աշխարհին: Միաժամանակ մեր բարեկամական գործընկերությունն ԱՄՆ-ի հետ նոր ազդակ է ստացել»,- նշեց նախարարը:

Նա հիշեցրեց, որ անցկացվել է Հայաստանի և ԱՄՆ-ի նախագահներ հանդիպում, Երևանում է գտնվել ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինտոնը, Հայաստան ժամանեցին այդ երկրի մի շարք պատվիրակություններ, Միացյալ Նահանգների հետ համագործակցությունը նորմալ զարգանում է:

Արտաքին գերատեսչության ղեկավարը նշեց, որ համագործակցության նոր էջ է բացվել նաև ԵՄ-ի հետ՝ բանակցություններ են սկսվել ասոցիացիայի պայմանագրի վերաբերյալ, շուտով կմեկնարկեն վիզայի ռեժիմի պարզեցման, ազատ առևտրի վերաբերյալ բանակցությունները:

Ինչպես ընդգծեց նախարարը, ԵՄ-ի հետ համագործակցությունը Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթ ուղղություններից է, իսկ Եվրամիությունը հանրապետության կարևոր գործընկերն է:

Նալբանդյանը նշեց, որ 2010 թվականին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը 19 այց կատարեց, բազմաթիվ երկրների նախագահներ այցելեցին Հայաստան, չխոսելով արդեն խոսնակների, կառավարությունների ղեկավարների և նախարարների մակարդակով անցկացված այցերի մասին:

Բացի այդ, նախարարի կարծիքով, 2010 թվականին էապես ընդլայնվեց իրավապայմանագրային բազան, համագործակցություն հաստատվեց այն երկրների հետ, որոնց հետ ավելի վաղ շփումներ չեն եղել, յոթ նոր դեսպանություններ բացվեցին: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
17:10
16 Հոկտեմբերի 2017
Հրապարակվել են Սարգսյան–Ալիև հանդիպման արդյունքները
Հրապարակվել են այսօր Ժնևում կայացած Սարգսյան–Ալիև հանդիպման արդյունքները:
16:01
16 Հոկտեմբերի 2017
Ավարտվեցին Սարգսյան–Ալիև բանակցությունները. Ալիևը լքեց բանակցությունների վայրը
Ժնևում քիչ առաջ ավարտվեցին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի բանակցությունները։
15:38
16 Հոկտեմբերի 2017
Այս պահին ընթանում է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առանձնազրույցը
Ժնևում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի ու Իլհամ Ալիևի առանձնազրույցը։
14:46
16 Հոկտեմբերի 2017
Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումն է մեկնարկել Ժնևում
Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպումն է մեկնարկել Ժնևում:
13:05
16 Հոկտեմբերի 2017
Սերժ Սարգսյանն արդեն Ժնև է ժամանել` հանդիպելու Ալիևի հետ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ժամանել է Ժնև` իր ադրբեջանցի գործընկեր Իլհամ Ալիևի հետ հանդիպման։
23:51
15 Հոկտեմբերի 2017
ԵՄ-ն պահանջում է փակել հայկական ատոմակայանը
Հրապարակվել է Հայաստանի և Եվրամիության միջև համապարփակ և ընդլայնված համաձայնագրի տեքստը:
13:44
13 Հոկտեմբերի 2017
Հայտնի է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման օրը
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների նախաձեռնությամբ կկայանա Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը։
00:02
13 Հոկտեմբերի 2017
Աշոտյանը հայտնել է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առաջիկա հանդիպման ամսաթիվը
Հայտնի է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առաջիկա հանդիպման ամսաթիվը:
12:15
12 Հոկտեմբերի 2017
Հայաստանը ՌԴ–ից 100 մլն դոլարի պետական արտահանման վարկ կստանա
Վարկը տրամադրվելում է տարեկան 3% տոկոսադրույքով, 15 տարի մարման ժամկետով։
16:27
09 Հոկտեմբերի 2017
Անկարան կարող է հրաժարվել С-400-ի գնումից, եթե Մոսկվան մերժի համատեղ արտադրությունը
Անկարան կարող է հրաժարվել Մոսկվայից զենիթահրթիռային С-400 կամակարգերի գնումից:
13:59
08 Հոկտեմբերի 2017
Համանախագահներ. Հայաստանը և Ադրբեջանը վերահաստատել են բանակցությունները վերսկսելու պատրաստակամությունը
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հաղորդագրություն են տարածել:
17:20
06 Հոկտեմբերի 2017
ԵԽԽՎ նախագահ Պեդրո Ագրամունտը հրաժարական է տվել
Պեդրո Ագրամունտը հեռանում է ԵԽԽՎ նախագահի պաշտոնից: