480.39
+0.17
536.6
+0.48
8.07
+0.03
+26
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի ժուռնալիստների միությունը հայ լրագրողներին «Ազդարար» մրցանակն է շնորհել
16:17
20 Հոկտեմբերի 2010

ԵՐԵՎԱՆ, 20 հոկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/.  Հայաստանի ժուռնալիստների միությունը չորեքշաբթի հայ լրագրողներին է շնորհել ամենամյա «Ազդարար» մրցանակը։

2004թ.-ին ՀՀ կառավարությունը հոկտեմբերի 16-ը Հայկական մամուլի օր է հայտարարել, և մինչ օրս ամեն տարի Հայաստանի ժուռնալիստների միությունը հայկական լրագրության զարգացման մեջ ունեցած ներդրման համար «Ազդարար» մրցանակ է շնորհում։

«Տպագիր ԶԼՄ-ներ» անվանակարգում «Ազդարար» մրցանակի արժանացավ «Կանչ» թերթի խմբագրությունը, որի 86 տարին կլրանա հոկտեմբերի 26-ին։ Ժյուրին նշեց, որ բոլոր հայտնի լրագրողներն իրենց ստեղծագործական ուղին այս թերթից են սկսել։

«Հեռուստալրագրող» անվանակարգում մրցանակ ստացավ «Երկիր Մեդիա» հեռուստաընկերության «Այսօր» ծրագիրը՝ Հայաստանի պատմությունն անաչառ ներկայացնելու  համար։

«Ռադիոեթեր» անվանակարգում մրցանակ շնորհվեց «Վան» ռադիոկայանին՝ որպես համեմատաբար երիտասարդ, բայց ռադիոեթերում արագ դրսևորված ռադիոկայանի։

«Մարզային լրատվամիջոցներ» անվանակարգում մրցանակ շնորհվեց «Արարատ» մարզային թերթի գլխավոր խմբագիր Նելլի Բեգլարյանին՝ մարզային  մամուլում երկար տարիների նվիրված աշխատանքի համար։

«Սփյուռքահայ մամուլ» անվանակարգում մրցանակ շնորհվեց Կալինինգրադի «Նաիրի» թերթին, որը լուսաբանում է Հայաստանում առկա իրավիճակները ոչ միայն հայերեն, այլ նաև օտար լեզուներով։

Լուսանկարիչներից մրցանակ ստացավ ծագումով հայ կանադացի լուսանկարիչ Հրայր Բազեն՝ համաշխարհային հանրությանն Արևմտյան Հայաստանի մասին լուսանկարչական նյութեր տրամադրելու համար։

Ինչպես նշեց ժյուրիի նախագահ Ջուլիետա Մարտիրոսյանը, թեկնածուների ընտրության ժամանակ հիմնական չափորոշիչները վերջին տարվա ընթացքում նրանց գործունեության ուսումնասիրությունն ու հասարակության շրջանում ունեցած վարկանիշն է եղել։  -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:02
22 Հունիսի 2017
Սերժ Սարգսյանը ԵԺԿ–ի գագաթնաժողովում ներկայացրել է Հայաստանի առաջընթացը
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Բրյուսելում մասնակցել է Եվրոպական ժողովրդական կուսակցության` ընդլայնված կազմով գագաթնաժողովին:
14:01
22 Հունիսի 2017
Նիկոլ Փաշինյանը`Վահրամ Բաղդասարյանին. «Պադեզդի մակարդակ եք ուզում, եկեք գնանք...» (ՎԻԴԵՈ)
«Գիշերը երևի վատ է անդրադարձել, երեկ ավելի օբյեկտիվ ելույթներ էին հնչում»,-ասաց Վահրամ Բաղդասարյանը:  
19:09
21 Հունիսի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր երեկոյան աշխատանքային այցով մեկնել է Բելգիայի Թագավորություն։
15:20
20 Հունիսի 2017
Ֆրանսահայ համայնքի պատմության նոր էջ. 4 հայ պատգամավորներ ընտրվել են Ֆրանսիայի ԱԺ–ում
Էմանուել Մակրոնի «Առաջ, հանրապետություն» կուսակցությունից չորս ֆրանսահայեր անցել են Ֆրանսիայի խորհրդարան:
15:26
19 Հունիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի նախագահները պատրաստ են շարունակել բանակցությունները ԼՂ հիմնահարցի շուրջ. ռուս միջնորդ
Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևը պատրաստ են շարունակել ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված խաղաղ բանակցությունները:
18:54
15 Հունիսի 2017
Մենք կարող ենք ինքներս լուծել և՛ Ղարաբաղում, և՛ Մերձդնեստրում, և՛ Ուկրաինայում առկա խնդիրները. Լուկաշենկո
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն անդրադարձել է ՀԱՊԿ տարածաշրջանի երկրների որոշ խնդիրների։
20:00
14 Հունիսի 2017
Հայաստանն ու Տաջիկստանը, հնարավոր է, ուղիղ ավիահաղորդակցություն գործարկեն. Սարգսյան
Հայաստանն ու Տաջիկստանը դիտարկում են երկու երկրների միջև ուղիղ ավիաչվերթի գործարկման հնարավորությունը:
18:41
14 Հունիսի 2017
Տաջիկստանի նախագահը նշել է Հայաստանի հետ համագործակցության հեռանկարային ոլորտները (ՖՈՏՈ)
ՀՀ նախագահի հրավերով պաշտոնական այցով այսօր Հայաստան է ժամանել Տաջիկստանի Հանրապետության նախագահ Էմոմալի Ռահմոնը:
14:43
13 Հունիսի 2017
Նալբանդյանը նշել է ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագրի ստորագրման ժամկետը
Էստոնիան ԵՄ նախագահությունը կստանձնի հուլիսի 1-ից:
13:43
12 Հունիսի 2017
Հայաստան կայցելի Էստոնիայի արտգործնախարար Սվեն Միկսերը
Էստոնիայի արտգործնախարարին կընդունեն հանրապետության նախագահը, Ազգային ժողովի նախագահը և վարչապետը։
15:38
09 Հունիսի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղազախստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղազախստանի Հանրապետություն:
13:48
08 Հունիսի 2017
Թեհրանի ահաբեկչությունը կհանգեցնի իրանցիների աննախադեպ քաղաքական համախմբման. փորձագետ
Ահաբելիչները սխալ հաշվարկներ են կատարել։