483.58
+0.74
513.85
-7.76
7.67
+0.05
+2
Եղանակը Երևանում
Հայ
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրենն ադրբեջանցի պատմաբաններին ծովահենների հետ է համեմատում
15:50
20 Հոկտեմբերի 2010

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայ Դեմոյանն ադրբեջանցի պատմաբաններին ծովահենների հետ է համեմատում:

«Ծովահենները նույնպես գանձեր են սիրում, և ադրբեջանական պատմածովահենները նույնպես իրենց գանձերն ու գոհարներն ունեն, որոնք նրանք, ի տարբերություն իսկական ծովահենների, չեն թաքցնում, այլ ներկայացնում են աշխարհին թերթերի և, այսպես կոչված, «ակադեմիական» աշխատությունների էջերին»,- չորեքշաբթի ասաց Դեմոյանը:

Թանգարանի տնօրենը հիշեցրեց, որ Ադրբեջանը հակահայկական քարոզչության համար էական նյութական ռեսուրսներ ունի, իսկ հակահայկական քաղաքականությունը, ֆաշիզմի քաղաքականությունը տարվում է պետական մակարդակով, կարգավորվում բարձրաստիճան պաշտոնյաների կողմից:

Դեմոյանը նշեց, որ հակահայկական «բուրգի» գագաթին Ալիևների ընտանիքն է, որն իր հակահայկական հայտարարություններով, պատմագրական ծովահենությամբ վախեցնում է ոչ միայն հայկական լսարանին, այլ նաև հենց ադրբեջանցիներին՝ չհասկանալով, որ Ղարաբաղյան պատերազմի վերսկսումը ոչ միայն հայերի կորուստների կհանգեցնի, այլ նաև բացասաբար կանդրադառնա ադրբեջանցիների երիտասարդ սերնդի վրա:

Նա նշեց, որ Ադրբեջանի առաջին տիկինը հակահայկական տրամադրությունների տարածման և ադրբեջանական դրական վարկանիշի ձևավորման նպատակով օգտագործում է հենց իր ստեղծած Հեյդար Ալիևի Հիմնադրամը՝ միաժամանակ ՅՈՒՆԵՍԿՕ-ի բարի կամքի դեսպան լինելով:

Թանգարանի տնօրենը նշեց, որ նույնքան ակտիվ հակահայկական քաղաքականություն է վարում նաև Ալիևների դուստրը՝ Լեյլան, ով պետական միջոցների օգնությամբ Ռուսաստանի մայրաքաղաքում հակահայկական տրամադրություններ է տարածում:

«Պատմագրական ծովահենության քաղաքականությանը զուգընթաց Ադրբեջանի կողմից ստեղծվել է ադրբեջանցիների «ողբերգությունների» և «կորուստների» օրացույց... Ֆինանսների առկայությունը թույլ է տալիս հրապարակել ոչ միայն ադրբեջանցի հեղինակների «գիտական» աշխատությունները, այլ նաև ուրիշ ազգությունների հեղինակների պատվերով գրված գրքեր»,- ասաց նա:

Միաժամանակ Դեմոյանը նշեց, որ Ադրբեջանն իր հակահայկական քաղաքականության մեջ կիրառում է նորագույն այնպիսի տեխնոլոգիաներ, ինչպիսին է, օրինակ, ֆոտոմոնտաժը: Ինչպես նա հիշեցրեց, վերջերս ադրբեջանցիները, պատշաճ մակարդակով ռետուշավորելով Գոշավանքի հայկական խաչքարը, փորձել են այն ներկայացնել որպես Ադրբեջանի գերեզմանի տապանաքար:

Դեմոյանը նկատեց, որ փորձը ձախողվել է այն պատճառով, որ ադրբեջանցիները չեն նկատել և մոռացել են մոնտաժի ժամանակ հեռացնել քարի վրա փորագրված հայերեն գրությունները:

«Այս բոլոր գործողություններն ընդհանուր ոչինչ չունեն իսկական ակադեմիական գիտության հետ, սակայն ինչ-որ տեղ ադրբեջանական դիրքորոշումն ըմբռնում է գտնում»,- ասաց նա:

Դեմոյանը հիշեցրեց նաև Գուբայում հայտնաբերված 200 աճյունները որպես հայերի ձեռքով սպանված ադրբեջանցիների գերեզման ներկայացնելու Ադրբեջանի վերջին փորձը:

«Հակահայկական վիրուսն օդի և ջրի պես անհրաժեշտ է Հայաստանին, քանի որ այն թույլ է տալիս ադրբեջանցիների հոգեկան համապատասխան վիճակ ստեղծել: Քանի դեռ այն գոյություն ունի, ազգային միաբանությունն ու գիտակցությունն ապահովված կլինի»,- ընդգծեց փորձագետը՝ հիշեցնելով, որ որպես նման գաղափար Ադրբեջանը փորձեց օգտագործել նաև ղարաբաղյան հակամարտությունը: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:43
09 Դեկտեմբերի 2016
Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպման հնարավորությունը չի բացառվում. Նալբանդյան
Հայաստանի և Ադրբեջանի նախագահների Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը չի բացառվում:
16:43
09 Դեկտեմբերի 2016
Նախագահ Սարգսյանը կգլխավորի ՀՀԿ նախընտրական ցուցակը
ՀՀ նախագահ, Հայաստանի իշխող կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանը կգլխավորի կուսակցության ցուցակը 2017 թ.-ի ապրիլին կայանալիք խորհրդարանական ընտրություններում:
16:32
09 Դեկտեմբերի 2016
Հայաստանի առաջին նախագահը կգլխավորի ՀԱԿ–ի ցուցակը 2017թ.–ի ընտրություններում. խմբակցության ղեկավար
Հայ ազգային կոնգրես կուսակցության նախագահ, ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը կգլխավորի կուսակցության ցուցակը 2017 թ.-ի ապրիլին կայանալիք խորհրդարանական ընտրություններում:
12:39
09 Դեկտեմբերի 2016
ՀՀԿ-ում բոլորը «փշերի» վրա են
Այսօր մամուլն արդեն գրում է, թե ովքեր են լինելու ՀՀԿ ցուցակում, և ովքեր են դուրս մնալու:
11:22
08 Դեկտեմբերի 2016
Գագիկ Ծառուկյանը մերժել է Սերժ Սարգսյանի առաջարկը
Սերժ Սարգսյան-Գագիկ Ծառուկյան հանդիպման ժամանակ Սերժ Սարգսյանը Գագիկ Ծառուկյանի հետ քննարկել է նախընտրական և հետընտրական զարգացումների հնարավոր բոլոր սցենարները:
16:51
07 Դեկտեմբերի 2016
Ֆրանսիայի ՆԳՆ նոր ղեկավարն Արցախի բարեկամն է և ընդգրկված է Ադրբեջանի «սև ցուցակներում»
Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Բրունո Լը Ռուն ներառված է ադրբեջանական արտաքին գերատեսչության «սև ցուցակում»:
11:52
07 Դեկտեմբերի 2016
«Դաշնակցությունը» ընտրություններից հետո հնարավոր է միանա իշխող ՀՀԿ-ին
ՀՅԴ-ն չի բացառում, որ ևս մաս կազմի իշխանական դաշինքին:
11:37
06 Դեկտեմբերի 2016
Չի բացառվում Դալլաքյան–Ծառուկյան քաղաքական տանդեմը
Չի բացառվում, որ Վիկտոր Դալլաքյանը միանալ Գագիկ Ծառուկյանի ստեղծելիք դաշինքին:
18:23
05 Դեկտեմբերի 2016
Քաղաքագետը պատմել է նախընտրական արշավի ընթացքում ՀՀԿ-ի ռազմավարության մասին
Հայաստանի հանրապետական կուսակցությունն արդեն սկսված նախընտրական արշավում ընդունել է երեք բաղկացուցիչներից կազմված ռազմավարություն:
16:02
05 Դեկտեմբերի 2016
ՀՀ ԱԺ խոսնակը սխալմամբ «կողմ» է քվեարկել ժողովրդի ապստամբության իրավունքին
ՀՀ ԱԺ խոսնակ Գալուստ Սահակյանը սխալմամբ «կողմ» է քվեարկել «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանի «Ժողովրդի ապստամբության իրավունքի մասին» օրենքը ԱԺ քառօրյայի օրակարգում ավելացնելուն։
15:07
05 Դեկտեմբերի 2016
Գագիկ Ծառուկյանը վերադառնում է մեծ քաղաքականություն` որպես ընդդիմադիր գործիչ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանը, հազարավոր քաղաքացիների պահանջով, վերադառնում է ակտիվ քաղաքականություն, երկուշաբթի լրագրողներին ասաց «Բարգավաճ Հայաստան» խորհրդարանական խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը։
15:40
03 Դեկտեմբերի 2016
ԲՀԿ քաղխորհուրդը խնդրում է Ծառուկյանին վերադառնալ ակտիվ քաղաքականություն
Շաբաթ օրը կայացած ԲՀԿ քաղաքական խորհրդի ընդլայնված նիստում քննարկվել է ԲՀԿ հիմնադիր նախագահ Գագիկ Ծառուկյանի ակտիվ քաղաքականություն վերադառնալու հարցը: