478.62
+0.08
550.51
-1.2
8.1
+0.01
+26
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի և Ռուսաստանի շրջանների միջև կապերի ակտիվացումը շատ կարևոր է. վարչապետ
13:36
20 Հոկտեմբերի 2010

Երկու երկրների շրջանների միջև կապերի կայունացման վերաբերյալ Հայաստանի և Ռուսաստանի նախագահների նախաձեռնությունը ժամանակին էր և շատ կարևոր, ռուսական ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։

«Սկզբունքորեն բարձր մակարդակով արդեն հիմնական համաձայնագրերը ձեռք են բերվել, իրավական բազան կառուցվել է, այժմ անհրաժեշտ է այս ամենին հստակություն հաղորդել»,- ասաց կառավարության ղեկավարը՝ ավելացնելով, որ այդ հստակությունը հայտնվում է այն ժամանակ, երբ իրենց հստակ հարցերով ժամանում են մարզպետները, և նման կոնկրետ աշխատանքը շատ լուրջ արդյունք է տալիս։

«Մենք ավելի լավ ենք հասկանում, թե ինչպիսի հնարավորություններ ունեն մեր ռուս գործընկերները, նրանք ավելի լավ են հասկանում, թե մենք ինչ պահանջներ ունենք, ինչ գյուղատնտեսական ապրանք կարող ենք նրաց մատակարարել, ինչ գնով, ինչ լոգիստիկայով։ Այս ամենը պետք է ռուսներին հասցնել, նրանք ավելի իրատեսական  են պատկերացնում, թե ինչ ունենք այստեղ և ինչպիսի համատեղ նախագծեր կարող ենք իրականացնել։ Եվ ռեգիոնալ մակարդակում նման խորը փոխըմբռնումը շատ օգտակար է»,- ասաց վարչապետը։

Նա հիշեցրեց, որ հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի նիստերն արդեն անցկացվում են ոչ թե Մոսկվայում, այլ Ռուսաստանի ռեգիոններում, մասնավորապես, շաբաթվա վերջին նիստ կանցկացվի Եկատերինբուրգում, իսկ նախկին հանդիպումը կայացել էր Յարոսլավի շրջանում։

«Այս նիստերն ուղեկցվում են հայկական Սփյուռքի ներկայացուցիչների հանդիպումներով։ Սա շատ հետաքրքիր և կարևոր շփում է։ Մենք բացահայտում ենք, թե ինչով են նրանք ապրում, ինչպիսի խնդիրներ են նրանց անհանգստացնում, ինչպես են մեզ տեսնում կողքից, ինչպես ենք գնահատում նրանց գործունեությունը, ինչպիսի հաջողություններ ունեն, ինչ հարցում են նրանք հաջողության հասել, ինչում են զիջում, ինչպես են ռուսական հանրություն ինտեգրվել, քննարկում ենք եկեղեցու, լեզվի, դպրոցի հարցերը, այդ ամենը շատ հետաքրքիր է»,- ասաց վարչապետը։

Ըստ նրա՝ Ռուսաստանի ռեգիոններն այս առումով իրենց առանձնահատկություններն ունեն։ «Մեր համայնքները տարբերվում են մեկը մյուսից՝ մոսկովյան համայնքը շատ է տարբերվում Յարոսլավի համայնքից, Յարոսլավինը՝ ռոստովյանից։ Յուրաքանչյուր համայնք իր առաձնահատկությունն ունի, և մենք պարտավոր ենք իմանալ այդ առանձնահատկությունը, և այդ կապերը կարևոր են ինչպես մեզ, այնպես էլ մեր հայրենակիցների համար»,- ասաց վարչապետը։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:37
20 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման Արցախ այցելելու համար
Բաքվի դատարանը 3 տարվա ազատազրկման դատապարտեց բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
20:14
19 Հուլիսի 2017
Սերժ Սարգսյանը շնորհավորել է արցախցի գործընկերոջը` նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին:
12:46
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ։
01:30
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին
ՀՀ նախագահ հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին:
09:00
16 Հուլիսի 2017
Հայտնի գրող և լրագրող Սևան Նիշանյանը փախել է թուրքական բանտից
Հայտնի գրող, լրագրող, լեզվաբան և հրապարակախոս Սևան Նիշանյանը, ով Թուրքիայում դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման, փախել է բանտից և լքել երկիրը:
12:43
12 Հուլիսի 2017
Հայտնի շոումենի եղբայրը նշանակվել է Կանադայում ՀՀ դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Կանադայում գործող դեսպան Արմեն Եգանյանին պաշտոնից ազատելու մասին։
12:30
12 Հուլիսի 2017
ՀՀ նախկին արտգործնախարարը` Դանիայում երկրի դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Հայաստանում Դանիայի գործող դեսպանին պաշտոնից ազատելու մասին։
11:14
11 Հուլիսի 2017
Հաստատվել է Վրաստանում Հայաստանի դեսպանի թեկնածությունը
Վրաստանում Հայաստանի դեսպանությունը նոր ղեկավար ունի։
18:23
10 Հուլիսի 2017
Ռուսաստանն Ադրբեջանին «Սոլնցեպյոկ» ՏՕՍ-1Ա հրթիռներ է մատակարարել
Հուլիսի 10-ին Ադրբեջանի ՊՆ-ն հրապարակել է տեսանյութ:
17:24
06 Հուլիսի 2017
ՌԴ քաղաքացիները կարող են Բաքվի կամայականությունների զոհ դառնալ հայկական արմատների պատճառով. ՌԴ ԱԳՆ
Ադրբեջան ՌԴ քաղաքացիների մուտքի արգելքի վերաբերյալ ՌԴ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել:
13:04
06 Հուլիսի 2017
Ադրբեջանում արգելափակել են Հայաստանի հանրային ռադիոյի կայքը
Ադրբեջանն արգելափակել է Հայաստանի հանրային ռադիոյի կայքի հասանելիությունը։
14:39
05 Հուլիսի 2017
Մոսկվան պահանջում է Բաքվից դադարեցնել հայկական ազգանուններով ՌԴ քացաքացիների խտրականությունը
Ռուսաստանը պահանջում է Ադրբեջանից դադարեցնել երկիր ժամանող հայկական ազգանուններով ՌԴ քաղաքացիների խտրականությունը: