487.19
+0.52
519.34
-1.15
8.11
-0.11
-7
Եղանակը Երևանում
Հայ
Վրաց-ադրբեջանական համադաշնության գաղափարը Սահակաշվիլու կողմից օգտագործված հասարակ չափազանցություն է եղել. փորձագետ
18:40
19 Հոկտեմբերի 2010

Վրաստանի և Ադրբեջանի միջև համադաշնության գաղափարը հասարակ չափազանցություն է եղել, որը հնչել է Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլու կողմից՝ առանց գործնական քայլերի, այդ կարծիքին է փորձագետ, ԱՊՀ Ինստիտուտի հայկական մասնաճյուղի տնօրեն Ալեքսանդր Մարկարովը։

«Հնչեցված գաղափարը քաղաքական չափազանցություն է եղել, որը Սահակաշվիլին օգտագործել է, որպեսզի ցույց տա երկու երկրների միջև առկա  փոխհարաբերությունների բնույթը։ Սակայն առնվազն ադրբեջանական կողմից գրեթե քայլեր չի ձեռնարկվել»,- երկուշաբթի «Վրաստան-Ադրբեջան կոնֆեդերացիա. մարտահրավերնե՞ր, թե՞ հնարավորություններ» թեմայով Երևան-Մոսկվա-Թբիլիսի տեսակամուրջի ժամանակ ասաց Մարկարովը։ Նա հիշեցրեց, որ կոնֆեդերացիայի ստեղծման մասին ոչ մի արձանագրություն չի եղել։

«Եթե ելնենք քաղաքագիտական վերլուծությունից, ապա պետք է հաշվի առնել ոչ միայն այն, թե ինչ է խոսում վրացական կողմը, այլ նաև լսել երկրորդ կողմին, որը ենթադրաբար պետք է մասնակցի այդ կոնֆեդերացիային, իսկ Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղարի շուրթերից ասվել է, որ առնվազն նման գաղափարը չի քննարկվում»,- նշեց Մարկարովը։

Քաղաքագետը նշեց, որ Հարավային Կովկասում կոնֆեդերացիայի ստեղծման փորձերը երկու անգամ են իրականացվել և երկու անգամ էլ՝ անհաջող։

Բացի այդ փորձագետն ասաց, որ կոնֆեդերացիայի քաղաքական բաղադրիչ ինչ-որ ընդհանուր արտաքին քաղաքականություն է ենթադրում։ «Հետաքրքիր կլիներ տեսնել, թե ինչ կերպ այդ արտաքին քաղաքականությունը կանցկացվեր Վրաստանում և Ադրբեջանում, օրինակ Ռուսաստանի հանդեպ, երբ Ադրբեջանը փորձում է որոշ առումով Ռուսաստանի հետ մոտեցնել իր հարաբերությունները։ Հետաքրքիր է նաև, թե հակակոռուպցիոն քաղաքականությունն ինչպես կազդեր Ադրբեջանի ներքին կյանքի վրա, որն անցկացվում է Վրաստանի կառավարության կողմից»,- նշեց Մարկարովը։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
19:48
19 Հունվարի 2017
Խաչատուր Սուքիասյանը չի պատրաստվում գլխավորել ԲՀԿ շտաբը
Հայ խոշոր գործարար Խաչատուր Սուքիասյանը չի պատրաստվում գլխավորել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության շտաբն առաջիկա խորհրդարանական ընտրություններում:
10:57
19 Հունվարի 2017
Խաչատուր Սուքիասյանը կլինի Գագիկ Ծառուկյանի դաշինքի շտաբի պետը
Երկար քննարկումներից հետո Խաչատուր Սուքիասյանը որոշել է առաջիկա ընտրություններին մասնակցել Գագիկ Ծառուկյանի դաշինքով։
12:37
18 Հունվարի 2017
Հայաստանի խորհրդարանի աշխատակազմի ղեկավարը ցանկանում է վերադառնալ արդարադատության նախարարի պաշտոնին
Հայաստանի խորհրդարանի աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը ցանկանում է վերադառնալ արդարադատության նախարարի պաշտոնին:
11:43
18 Հունվարի 2017
Գագիկ Ծառուկյանի կողմնակիցների թիվը սրընթաց աճում է
Գագիկ Ծառուկյանի պոտենցիալ կողմնակիցների թիվը սրընթաց աճում է:
17:19
17 Հունվարի 2017
Ծառուկյանի վերադարձը կազդի Հայաստանի խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա. փորձագետ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանի վերադարձը մեծ քաղաքականություն, անկասկած, կազդի առաջիկա խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա։
15:50
17 Հունվարի 2017
Լավրովը` Արցախ այցելած բլոգերի կալանավորման մասին. մենք դեմ ենք այս կամ այն տարածք անհատի այցելության քրեականացմանը
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, մեկնաբանելով Ադրբեջանի պահանջով Մինսկում բլոգեր Ալեքսանդր Լապշինի կալանավորման մասին տեղեկությունը, հայտարարել է, որ Մոսկվան դեմ է այս կամ այն տարածք անհատի այցելության քրեականացմանը։
13:52
17 Հունվարի 2017
Գագիկ Ծառուկյան. բացում եմ քաղաքական գործունեության փակված էջը և մասնակցելու եմ 2017 թ.–ի խորհրդարանական ընտրություններին
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր և նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հայտարարում է քաղաքականություն վերադառնալու և 2017 թ.–ի խորհրդարանական ընտրություններին մասնակցելու մասին։
13:10
17 Հունվարի 2017
Սեյրան Օհանյանն ու Վարդան Օսկանյանը քննարկել են առաջիկա խորհրդարանական ընտրություններին առնչվող հարցեր
ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը երեքշաբթի հանդիպել է նախկին արտգործնախարար, «Համախմբում» կուսակցության նախագահ Վարդան Օսկանյանի հետ:
11:03
17 Հունվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի ՌԴ
Այցի շրջանակում Կարեն Կարապետյանը Մոսկվայում հանդիպում կունենա ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ:
16:32
16 Հունվարի 2017
ՀՀ նոր վարչապետից հարկավոր չէ սպասել լուրջ փոփոխություններ. քաղաքագետ
Իրավիճակի լուրջ բարելավում, որին սպասում է Հայաստանի բնակչությունը նոր վարչապետից և կառավարությունից, սկզբունքորեն չի կարող լինել, հայտարարեց քաղաքագետ, Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը:
13:37
13 Հունվարի 2017
Հայաստանի վարչապետը նշում է, որ կարող է չհայտնվել ՀՀԿ ընտրացուցակներում
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը հավանական է համարում, որ կարող է չհայտնվել Հայաստանի հանրապետական կուսակցության ընտրացուցակներում։
11:42
12 Հունվարի 2017
ԱՄՆ դեսպանատունն ու ԵՄ պատվիրակությունը որոշել են չֆինանսավորել Հայաստանի քաղաքական ուժերից և ոչ մեկին
Արևմուտքը, մասնավորապես ԱՄՆ դեսպանատունը և ԵՄ պատվիրակությունը, որոշել են առավելապես չեզոքություն ցուցաբերել և ուղղակի կամ անուղղակի չֆինանսավորել քաղաքական ուժերից և ոչ մեկին: