486.78
+0.12
515.5
+2.27
8.41
+0.01
-2
Եղանակը Երևանում
Հայ
Հայկական դպրոցներում բռնության տեսանյութերի հայտնվելը վկայում է քաղաքացիական հասարակության ստեղծման մասին. պատգամավոր
17:17
19 Հոկտեմբերի 2010

Ինտերնետում տեղադրված տեսանյութերում ուսուցիչների կողմից հայ աշակերտների ծեծի կադրերը վկայում են հասարակության առողջացման մասին, այդ կարծիքին է ՀՀ խորհրդարանի պատգամավոր, «Ժառանգություն» ընդդիմադիր խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը։

«Մեր դպրոցականները սկսել են պաշտպանել իրենց արժանապատվությունը, և ըստ էության՝ այս դեպքերը ժողովրդավարական քաղաքացիական հասարակության առաջին սաղմերն են»,- երեքշաբթի լրագրողներին ասաց նա։

Ուսուցչուհու կողմից մի քանի դպրոցականներին ծեծի ենթարկելու կադրերով տեսանյութն օրերս տեղադրվել է Youtube կայքում։ Սա արդեն ամսվա սկզբից երկրորդ համանման դեպքն է։ Նախօրեին ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը հայտնեց, որ ցավալի միջադեպի «հերոսուհին» Երևանի Արաբկիր համայնքի դպրոցներից մեկի ուսուցչուհին է, մեկ շաբաթ առաջ ազատվել է իր զբաղեցրած պաշտոնից՝ սեփական դիմումի համաձայն։

Ըստ Բախշյանի՝ դպրոցներում պետք է աշխատեն այն ուսուցիչները, ովքեր առաջին հերթին հարգում են երեխայի արժանապատվության զգացումը։

«Խորհրդային և ժամանակակից մանկավարժությունը հակասում են միմյանց, իսկ ներկա հայ ուսուցիչների մեծամասնությունը հին խորհրդային դպրոցի ներկայացուցիչներ են, իսկ այդ համակարգը, մասնավորապես, ավտորիտարիզմ էր ենթադրում, և եթե Youtube-ը 15-20 տարի առաջ լիներ, այս տեսանյութերն ավելի շատ կլինեին»,- ասաց նա՝ ընդգծելով նոր կադրերի պատրաստման կարևորությունը։

«Նոր կադրերի պատրաստմամբ պետք է զբաղվի Հայկական պետական մանկավարժական համալսարանը, բայց տեսնելով, թե ինչպիսի կադրեր են այսօր այնտեղից դուրս գալիս, ակամա ցանկություն է առաջանում ընդհանրապես փակել այս համալսարանը»,- ասաց Բախշյանը։

«Այգ» հոգեբանական ծառայությունների կենտրոնի գլխավոր մասնագետ, Հայկական պետական մանկավարժական համալսարանի դասախոս Ռուբեն Պողոսյանն իր հերթին նշեց, որ ուսուցիչն առաջին հերթին պետք է ուսուցչի կոչում ունենա և կարողանա հարգել երեխային։

«Մեր ուսուցիչները շատ վատ են ծանոթ աշակերտների տարիքային յուրահատկություններին, ինչը նման միջադեպերի է հանգեցնում»,- ասաց հոգեբանը՝ ավելացնելով, որ պետք է փնտրել ոչ թե մեղավորներին, այլ խնդրի լուծման ճանապարհը։

«Իմ համոզմամբ՝ պետք է անձնական որակների թեստավորման համակարգ ստեղծել այն ուսանողների համար, ովքեր ցանկանում են ուսուցիչ դառնալ, և այնուհետև այդ թեստերի արդյունքների հիման վրա որոշել, թե մանկավարժության մասնագիտական պահանջներին համապատասխանում է այս կամ այն մարդը»,- եզրափակեց նա։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։
16:17
21 Փետրվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 23–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։
13:25
21 Փետրվարի 2017
Ալիևն իր կնոջը հանրապետության առաջին փոխնախագահ է նշանակել
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երկրի առաջին տիկին Մեհրիբան Ալիևային նշանակել է հանրապետության առաջին փոխնախագահ:
21:36
20 Փետրվարի 2017
Մահացել է ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը
ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը մահացել է Նյու Յորքում իր 65–ամյակից մեկ օր առաջ:
11:09
20 Փետրվարի 2017
Զարուհի Փոստանջյան. դադարեցնում եմ իմ անդամակցությունը «Ժառանգություն» կուսակցությանը
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հայտարարել է, որ դադարեցնում է իր անդամակցությունը կուսակցությանը։
18:20
17 Փետրվարի 2017
Օսկանյան. Հայաստանը արտաքին քաղաքականության հետընթաց է ապրում
Հայաստանը հետընթաց է ապրում արտաքին քաղաքականությունում, մասնավորապես, ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում, հայտարարել է Վարդան Օսկանյանը։
14:51
15 Փետրվարի 2017
Էդվարդ Նալբանդյանը կայցելի Ռուսաստան` Լավրովի հետ բանակցելու
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 21-22-ը կայցելի Ռուսաստան` ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններ վարելու նպատակով:
12:02
15 Փետրվարի 2017
ՀՀ ԱԳ նախարարը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին։
21:00
14 Փետրվարի 2017
Շարմազանով. վարչապետը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի քարոզչությամբ
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի նախընտրական քարոզչությամբ։
19:41
14 Փետրվարի 2017
ՀՀԿ–ն հրապարակեց համամասնական ցուցակի առաջին հնգյակը
Հայտնի է, թե ով կգլխավորի ՀՀԿ–ի ընտրական ցուցակը։
10:15
13 Փետրվարի 2017
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվելու
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվել ապրիլի 2–ին նախատեսված խորհրդարանական ընտրությունների նախաշեմին։