481.5
+0.15
565.52
-0.45
8.39
-0.01
+8
Եղանակը Երևանում
Հայ
Ժամանակակից ժողովրդավարությունը բարեփոխման կարիք ունի. ԵԽԽՎ
16:24
19 Հոկտեմբերի 2010

Ժամանակակից ժողովրդավարությունը բարեփոխման կարիք ունի, ասաց Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի փոխնախագահ Ջոն Պրեսկոտը՝ ելույթ ունենալով ԵԽԽՎ նախագահ ՄԵվլութ Չավուշօղլուի անունից, ով չի կարողացել գալ Եվրախորհրդի «Հանուն ժողովրավարության ապագայի» քննարկմանը մասնակցելու:

«Եվրախորհուրդն ընդամենը քաղաքական նախագիծ է, որը կոչված է արժեքների և սկզբունքների շուրջ ժողովուրդներին համախմբել, ինչպես նաև քաղաքական երկխոսության և համագործակցության լայն ֆորում է, սակայն մենք կարևոր խաչմերուկում ենք գտնվում, երբ ժողովրդավարությունը ներսից բարեփոխման կարիք ունի»,- ասաց նա։

Ըստ Պրեսկոտի՝ աշխարհում շատ խնդիրներ և բարդություններ են կուտակվել, և ներկա քննարկումը կարող է լավ ասպարեզ դառնալ այս խնդիրների լուծման համար։

«Եվրախորհուրդը մի կազմակերպություն է, որը համախմբում է արմատապես տարբեր մշակույթներով, ավանդույթներով և լեզուներով երկրների, և մենք պետք է մշտապես ձեռքը մեր հասարակության զարկերակին պահենք, զգանք միտումները և նորարարական լուծումներ փնտրենք»,- ասաց Պրեսկոտը։

Այս առումով նա նշեց, որ այս քննարկումն իր առջև հավակնոտ, բայց անհրաժեշտ խնդիրներ է դնում, մասնավորապես, փորձ անել կանխատեսել, թե ինչ տեսք կունենա ժողովրդավարությունը 10 տարի անց։

Ըստ նրա՝ գլոբալ տնտեսական ճգնաժամից հետո սոցիալական վստահության ամրապնդման անհրաժեշտություն է ծագել։

Նա նաև նշեց, որ ժամանակակից ժողովրդավարության մարտահրավերներից ևս մեկը կլիմայական փոփոխություններն են դարձել, և այս բոլոր խնդիրները նոր մոտեցումների կարիք ունեն։

Եվրոպայի Խորհրդի «Հանուն ժողովրդավարության» եռօրյա ֆորումը անցկացնում է բարձրաստիճան եվրոպացի պաշտոնյաների մասնակցությամբ: Ֆորումի ընթացքում կքննարկվեն Եվրոպայում ժողովրդավարության սկզբունքները և մարտահրավերները: Քննարկումներին կմասնակցեն եվրոպացի և հայ քաղաքական գործիչներ, քաղաքացիական հասարակության, զանգվածային լրատվամիջոցների և գիտական շրջանակների ներկայացուցիչներ:

2005թ. Վարշավայում մեկնարկած Ֆորումն այնուհետև կազմակերպվել է Մոսկվայում (2006թ.), Ստոկհոլմում (2007թ.), Մադրիդում (2008թ.) և Կիևում (2009թ.)՝ անդրադառնալով քաղաքացիական մասնակցությանը, քաղաքական կուսակցությունների դերին, մարդու իրավունքների և ժողովրդավարության փոխկապվածությանը, էլ-ժողովրդավարությանը և ընտրական համակարգերին։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
18:19
18 Հոկտեմբերի 2017
Անիմաստ է խոսել ղարաբաղյան կարգավորման մասին, քանի դեռ Երևանի և Բաքվի միջև չկա վստահություն
Անիմաստ է խոսել ղարաբաղյան հակամարտության կարգավորման մասին, քանի դեռ երկու երկրների հասարակությունների միջև չհայտնվի «վստահության ինչ–որ կետ»:
17:10
16 Հոկտեմբերի 2017
Հրապարակվել են Սարգսյան–Ալիև հանդիպման արդյունքները
Հրապարակվել են այսօր Ժնևում կայացած Սարգսյան–Ալիև հանդիպման արդյունքները:
16:01
16 Հոկտեմբերի 2017
Ավարտվեցին Սարգսյան–Ալիև բանակցությունները. Ալիևը լքեց բանակցությունների վայրը
Ժնևում քիչ առաջ ավարտվեցին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի բանակցությունները։
15:38
16 Հոկտեմբերի 2017
Այս պահին ընթանում է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առանձնազրույցը
Ժնևում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի ու Իլհամ Ալիևի առանձնազրույցը։
14:46
16 Հոկտեմբերի 2017
Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումն է մեկնարկել Ժնևում
Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպումն է մեկնարկել Ժնևում:
13:05
16 Հոկտեմբերի 2017
Սերժ Սարգսյանն արդեն Ժնև է ժամանել` հանդիպելու Ալիևի հետ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ժամանել է Ժնև` իր ադրբեջանցի գործընկեր Իլհամ Ալիևի հետ հանդիպման։
23:51
15 Հոկտեմբերի 2017
ԵՄ-ն պահանջում է փակել հայկական ատոմակայանը
Հրապարակվել է Հայաստանի և Եվրամիության միջև համապարփակ և ընդլայնված համաձայնագրի տեքստը:
13:44
13 Հոկտեմբերի 2017
Հայտնի է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման օրը
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների նախաձեռնությամբ կկայանա Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը։
00:02
13 Հոկտեմբերի 2017
Աշոտյանը հայտնել է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առաջիկա հանդիպման ամսաթիվը
Հայտնի է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առաջիկա հանդիպման ամսաթիվը:
12:15
12 Հոկտեմբերի 2017
Հայաստանը ՌԴ–ից 100 մլն դոլարի պետական արտահանման վարկ կստանա
Վարկը տրամադրվելում է տարեկան 3% տոկոսադրույքով, 15 տարի մարման ժամկետով։
16:27
09 Հոկտեմբերի 2017
Անկարան կարող է հրաժարվել С-400-ի գնումից, եթե Մոսկվան մերժի համատեղ արտադրությունը
Անկարան կարող է հրաժարվել Մոսկվայից զենիթահրթիռային С-400 կամակարգերի գնումից:
13:59
08 Հոկտեմբերի 2017
Համանախագահներ. Հայաստանը և Ադրբեջանը վերահաստատել են բանակցությունները վերսկսելու պատրաստակամությունը
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հաղորդագրություն են տարածել: