480.92
+0.18
511.51
-0.14
7.54
+0.06
-2
Եղանակը Երևանում
Հայ
Վերջին տարիներին Հայաստանում նորածինների մահացության մակարդակը հետծննդյան ժամանակահատվածում 20%-ով կրճատվել է. փորձագետ
16:12
19 Հոկտեմբերի 2010

ԵՐԵՎԱՆ, 19 հոկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Վերջին տարիներին  Հայաստանում հետծննդյան ժամանակահատվածում նորածինների մահացության մակարդակը 50 տոկոսից մինչև 30 տոկոս է կրճատվել, երեքշաբթի լրագրողներին հայտնեց ՀՀ առողջապահության նախարարության մոր և մանկան  առողջության պաշտպանության  բաժնի պետ Կարինե Սարիբեկյանը։

«Եթե նախկինում հետծննդյան ժամանակահատվածում Հայաստանում 100 նորածիններից 50-ը մահանում էր, ապա այժմ այդ ցուցանիշը 30 է կազմում։ Մանկական մահացության անկումը հաստատվում է ոչ միայն պաշտոնական տվյալների համաձայն, այլ նաև ժողովրդագրական ուսումնասիրությունների արդյունքում»,- նշեց փորձագետը։

Ըստ Սարիբեկյանի՝ Հայաստանի նորածինների կեսի մահացության հիմնական պատճառը նախածննդյան է, որն կապված է հղիության ընթացքում առկա խնդիրներով:

«Սա կարող է պտղի ներարգանդային վարակ, թոքերի բորբոքում, զանազան շնչառական խախտումներ, թերզարգացվածություն և հետծննդյան շրջանի այլ բարդություններ  լինել»,- ասաց փորձագետը։

Ըստ նրա՝ բնածին արատների պատճառով մահացության տոկոսը 20-25 տոկոս է կազմում, միաժամանակ երեխաների 10-13 տոկոսը մահանում է շնչառական ուղիների, այդ թվում թոքերի բորբոքման, սուր վիրուսային վարակների պատճառով, իսկ 7-8 տոկոսի դեպքերում մանկական մահացությունն աղիների աշխատանքի խանգարումով է արտահայտված։
 
Ըստ Ազգային վիճակագրության ծառայության՝ այս տարվա առաջին վեց ամիսների ընթացքում Հայաստանում ավելի քան 21 հազար նորածին է լույս աշխարհ եկել, ինչը 7,1 տոկոսով բարձր է 2009թ.-ի միևնույն ժամանակահատվածի ցուցանիշից։  Հազար  մարդու հաշվով ծնելիության ընդհանուր ցուցանիշը 0,8 պրոմիլային կետով աճել է և 13 պրոմիլե է կազմել։
 
2010թ.-ի առաջին կիսամյակի տվյալների համաձայն՝ մահացության ցուցանիշը 8,9 պրոմիլե է կազմել՝ 0,2 պրոմիլե կետով կրճատվելով 2009թ.-ի միևնույն ժամանակահատվածի համեմատ։ Պաշտոնական վիճակագրության տվյալների համաձայն՝ 2010թ.-ին Հայաստանում ավելի քան 14,3 հազար մարդ է մահացել։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
18:23
05 Դեկտեմբերի 2016
Քաղաքագետը պատմել է նախընտրական արշավի ընթացքում ՀՀԿ-ի ռազմավարության մասին
Հայաստանի հանրապետական կուսակցությունն արդեն սկսված նախընտրական արշավում ընդունել է երեք բաղկացուցիչներից կազմված ռազմավարություն:
16:02
05 Դեկտեմբերի 2016
ՀՀ ԱԺ խոսնակը սխալմամբ «կողմ» է քվեարկել ժողովրդի ապստամբության իրավունքին
ՀՀ ԱԺ խոսնակ Գալուստ Սահակյանը սխալմամբ «կողմ» է քվեարկել «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանի «Ժողովրդի ապստամբության իրավունքի մասին» օրենքը ԱԺ քառօրյայի օրակարգում ավելացնելուն։
15:07
05 Դեկտեմբերի 2016
Գագիկ Ծառուկյանը վերադառնում է մեծ քաղաքականություն` որպես ընդդիմադիր գործիչ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանը, հազարավոր քաղաքացիների պահանջով, վերադառնում է ակտիվ քաղաքականություն, երկուշաբթի լրագրողներին ասաց «Բարգավաճ Հայաստան» խորհրդարանական խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը։
15:40
03 Դեկտեմբերի 2016
ԲՀԿ քաղխորհուրդը խնդրում է Ծառուկյանին վերադառնալ ակտիվ քաղաքականություն
Շաբաթ օրը կայացած ԲՀԿ քաղաքական խորհրդի ընդլայնված նիստում քննարկվել է ԲՀԿ հիմնադիր նախագահ Գագիկ Ծառուկյանի ակտիվ քաղաքականություն վերադառնալու հարցը:
12:34
03 Դեկտեմբերի 2016
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ու ԱՄՆ նորընտիր փոխնախագահ Մայք Փենսը հեռախոսազրույց են ունեցել
Հեռախոսազրույցը կայացել է ամերիկյան կողմի նախաձեռնությամբ:
19:55
02 Դեկտեմբերի 2016
Հայ–ռուսական զորախմբի ստեղծումը բխում է Հայաստանի շահերից. պաշտպանության նախկին նախարար
Հայաստանի և Ռուսաստանի Զինված ուժերի միավորված զորախմբի ստեղծումը բխում է Հայաստանի շահերից, ուրբաթ լրագրողներին հայտարարեց ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը։
17:18
02 Դեկտեմբերի 2016
Ադրբեջանի հետ սահմանագծում լարվածություն չկա. ՀՀ ՊՆ
Հայ-ադրբեջանական սահմանագծում և ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում իրավիճակը հանգիստ է, ասաց ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:
11:43
02 Դեկտեմբերի 2016
Րաֆֆի Հովհաննիսյանի որոշումը վտանգում է «Ժառանգություն» կուսակցության գոյությունը
Րաֆֆի Հովհաննիսյանը սպասում է քաղաքական դաշտում կատարվելիք փոփոխություններին:
17:22
01 Դեկտեմբերի 2016
Պուտինի ուղերձը. ի՞նչ օգուտ կարող է քաղել իր համար Հայաստանը
Այս տարի ՌԴ նախագահի` Դաշնային ժողովին ուղղված ուղերձը մի շարք առումներով անսովոր էր:
16:49
01 Դեկտեմբերի 2016
ՀԴԿ ղեկավարը վայր է դրել Համաշխարհային հայկական կոնգրեսի փոխնախագահի լիազորությունները
Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը վայր է դրել Համաշխարհային հայկական կոնգրեսի փոխնախագահի լիազորությունները:
17:20
30 Նոյեմբերի 2016
Ռուսաստան vs Թուրքիա. ե՞րբ բարեկամության պատրանքը կվերածվի ծեծկռտուքի
Ռուսաստանի գործընկերների, հատկապես` Հայաստանի համար շատ զարմանալի է հետևել, թե ինչպես են զարգանում Մոսկվայի և Անկարայի հարաբերությունները:
15:29
28 Նոյեմբերի 2016
Աշոտյանը պարզաբանել է, թե ինչու է շտապել շնորհավորել նախագահին ՀՀԿ-ի նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը պարզաբանել է, թե ինչու է շաբաթ օրը ՀՀԿ-ի համագումարին շտապել շնորհավորել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին կուսակցության նախագահ վերընտրվելու կապակցությամբ: