478.55
+0.13
562.3
+0.63
8.1
+0.05
+23
Եղանակը Երևանում
Հայ
Աղասի Այվազյանի դրամատուրգիայի վերաբերյալ առաջին փառատոնը կբացվի Երևանում «Աչքը ծոծրակին» ներկայացումով
19:45
18 Հոկտեմբերի 2010

ԵՐԵՎԱՆ, 18 հոկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Հայ գրող և ռեժիսոր Աղասի Այվազյանի դրամատուրգիայի վերաբերյալ առաջին փառատոնը կբացվի Երևանում «Աչքը ծոծրակին» ներկայացումով, ասաց փառատոնի նախագահ և նախագծի հեղինակ, գրողի այրի Գրետա Վերդյան-Այվազյանը։

Պիեսի բեմադրիչն է Աբովյան քաղաքի (Կոտայքի մարզ) Աղասի Այվազյանի անվան թատրոնի ռեժիսոր Գառնիկ Պողոսյանը։

«Սա մի թուրք ընտանիքի պատմություն է, որի անդամներից մեկը հանկարծ հասկանում է, որ նրանք բոլորը ծագումով հայ են։ Պատմությունն ավարտվում է նրանով, որ գեները գեներ են մնում, և արյան կանչը միշտ ուժեղ է»,- երկուշաբթի լրագրողներին ասաց Վերդյան-Այվազյանը փառատոնի բացման ընթացքում։

Դրամատուրգ, նկարիչ, ռեժիսոր, Երևանի պատվավոր քաղաքացի Աղասի Այվազյանի դրամատուրգիայի փառատոնը կշարունակվի մինչև հոկտեմբերի 24-ը։ Դրամատուրգը 2010 թվականին 85 տարեկան կդառնար։

Փառատոնի նախագահը նշեց, որ միջոցառման շրջանակներում թատերական տարբեր հարթակներում կցուցադրվի ականավոր դրամատուրգի պիեսներով դրված 12 ներկայացում ոչ միայն Երևանի, այլ նաև Հայաստանի մարզերի՝ մասնավորապես, Գավառի (Գեղարքունիքի մարզ), Աբովյանի (Կոտայքի մարզ) և Էջմիածնի (Արմավիրի մարզ) թատերախմբերի դերասանների կատարմամբ։

«Այվազյանի ստեղծագործությունը դասական թատրոնի վառ օրինակ է, և այս փառատոնը միայն հաստատում է, որ ազգային թատրոնն ապրել է, ապրում է և կապրի»,- հայտարարեց Վերդյան-Այվազյանը։

Փառատոնի կազմակերպիչն Աղասի Այվազյանի անվան հումանիտար-կրթական համալիր-հիմնադրամն է՝ Հայաստանի մշակույթի նախարարության աջակցությամբ։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
18:00
22 Օգոստոսի 2017
ՀՀ բնապահպանության նախարարը խոսել է իր հրաժարականի հավանականության մասին
ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը խոսել  է իր հրաժարականի հավանականության մասին Խոսրովի արգելոցում գրանցված հրդեհի համատեքստում։
11:27
21 Օգոստոսի 2017
ՀՀ ԱԳՆ–ն մեկնաբանել է ԵՏՄ մաքսային գոտուն միանալու Թուրքիայի մտադրությունը
ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը ԱԳՆ–ի Twitter–յան էջում մեկնաբանել է ԵՏՄ մաքսային գոտի մուտք գործելու Թուրքիայի ցանկությունը։
21:01
16 Օգոստոսի 2017
Միջնորդները Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների հանդիպման հույս ունեն
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն աշխատում են Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպման կազմակերպման ուղղությամբ:
20:55
09 Օգոստոսի 2017
Նալբանդյանը հնչեցրել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների ծրագրվող հանդիպման վայրը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը լրագրողներին հայտնել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների կայանալիք հանդիպման մասին։

15:41
27 Հուլիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են նախագահների հանդիպման ուղղությամբ
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են երկու երկրների նախագահեր Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպման ուղղությամբ:
12:37
20 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման Արցախ այցելելու համար
Բաքվի դատարանը 3 տարվա ազատազրկման դատապարտեց բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
20:14
19 Հուլիսի 2017
Սերժ Սարգսյանը շնորհավորել է արցախցի գործընկերոջը` նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին:
12:46
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ։
01:30
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին
ՀՀ նախագահ հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին:
09:00
16 Հուլիսի 2017
Հայտնի գրող և լրագրող Սևան Նիշանյանը փախել է թուրքական բանտից
Հայտնի գրող, լրագրող, լեզվաբան և հրապարակախոս Սևան Նիշանյանը, ով Թուրքիայում դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման, փախել է բանտից և լքել երկիրը:
12:43
12 Հուլիսի 2017
Հայտնի շոումենի եղբայրը նշանակվել է Կանադայում ՀՀ դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Կանադայում գործող դեսպան Արմեն Եգանյանին պաշտոնից ազատելու մասին։
12:30
12 Հուլիսի 2017
ՀՀ նախկին արտգործնախարարը` Դանիայում երկրի դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Հայաստանում Դանիայի գործող դեսպանին պաշտոնից ազատելու մասին։