480.39
+0.17
536.6
+0.48
8.07
+0.03
+14
Եղանակը Երևանում
Հայ
«Մանկական Եվրատեսիլ-2010»-ը կարող է վերջինը լինել
16:56
18 Հոկտեմբերի 2010

«Մանկական Եվրատեսիլ-2010» միջազգային մրցույթը, որը տեղի կունենա նոյեմբերի 20-ին Մինսկում կարող է վերջինը լինել, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեց ՀՀ հանրային հեռուստատեսության գործադիր տնօրենի խորհրդական, մրցույթի ազգային նախագծի ղեկավար Դիանա Մնացականյանը։ 

 «Եվրոպական երկրների մեծամասնությունը չեն ցանկանում մասնակցել «Մանկական Եվրատեսիլ»-ին՝ տարբեր պատճառաբանություններ բերելով, մասնավորապես նշելով մրցույթի ոչ շահավետ լինելը։ Շատ երկրներ կարծում են, որ չի կարելի ստիպել երեխաներին մրցել միմյանց միջև, քանի որ պարտությունը երբեմն երեխաների համար սթրեսի է վերածվում»,- ասաց Մնացականյանը։

Ըստ նրա, ՀՀՀ –ը դրական է վերաբերվում մրցույթին և չի կիսում եվրոպական գործընկերների մեծամասնության կարծիքը։

«Մեկ ամսվա ընթացքում մրցույթի կազմկոմիտեն որոշում կկայացնի մրցույթի հետագա ճակատագրի մասին։ Հարցն այն է, որ ի տարբերություն մեծահասակների Եվրատեսիլի, որին ավելի քան 40 երկիր է մասնակցում, մանկական մրցույթին այս տարի մասնակցության ցանկություն է հայտնել ընդամենը 14 երկիր։ Երկրներից շատերը, որոնք մրցույթի մեծահասակների տարբերակում առաջատար դիրքեր են զբաղեցնում, չեն ցանկանում մասնակցել մանկականին»,- նշեց նախագծի ղեկավարը։

Մնացականյանը նաև տեղեկացրեց, որ երկրների կարծիքները նաև հեռարձակման ժամանակի հարցում չեն համընկնում՝ շատերը կարծում են, որ մրցույթը պետք է հեռարձակվի ցերեկային ժամին, քանի որ մանկական շոու է։

«Մենք կարծում ենք, որ սա ընտանեկան շոու է, և հեռարձակման ավանդական ժամը՝ շաբաթ երեկոն, մեզ գոհացնում է»,- ասաց նա։

Գործադիր տնօրենի խորհրդականն ընդգծեց, որ հասկանալով նախագծի փակմանը կողմ հանդես եկող երկրների մտավախություններն ու խնդիրները՝ հայկական կողմն, այնուամենայնիվ, կողմ է դրա շարունակմանը՝ համարելով այն որակյալ և գեղեցիկ շոու։

Մնացականյանն ավելացրեց նաև, որ «Մանկական Եվրատեսիլ -2010»-ին Հայաստանի մասնակից 12-ամյա Վլադիմիր Արզումանյանը հանդես կգա 10 համարի ներքո՝ «Մայրիկ» երգով: Հայաստանը մասնակցում է այս մրցույթին 2007 թվականից: Նախորդ տարի Լուարա Հայրապետյանը երկրորդ տեղը կիսեց Ռուսաստանի ներկայացուցչի հետ:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:02
22 Հունիսի 2017
Սերժ Սարգսյանը ԵԺԿ–ի գագաթնաժողովում ներկայացրել է Հայաստանի առաջընթացը
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Բրյուսելում մասնակցել է Եվրոպական ժողովրդական կուսակցության` ընդլայնված կազմով գագաթնաժողովին:
14:01
22 Հունիսի 2017
Նիկոլ Փաշինյանը`Վահրամ Բաղդասարյանին. «Պադեզդի մակարդակ եք ուզում, եկեք գնանք...» (ՎԻԴԵՈ)
«Գիշերը երևի վատ է անդրադարձել, երեկ ավելի օբյեկտիվ ելույթներ էին հնչում»,-ասաց Վահրամ Բաղդասարյանը:  
19:09
21 Հունիսի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր երեկոյան աշխատանքային այցով մեկնել է Բելգիայի Թագավորություն։
15:20
20 Հունիսի 2017
Ֆրանսահայ համայնքի պատմության նոր էջ. 4 հայ պատգամավորներ ընտրվել են Ֆրանսիայի ԱԺ–ում
Էմանուել Մակրոնի «Առաջ, հանրապետություն» կուսակցությունից չորս ֆրանսահայեր անցել են Ֆրանսիայի խորհրդարան:
15:26
19 Հունիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի նախագահները պատրաստ են շարունակել բանակցությունները ԼՂ հիմնահարցի շուրջ. ռուս միջնորդ
Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևը պատրաստ են շարունակել ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված խաղաղ բանակցությունները:
18:54
15 Հունիսի 2017
Մենք կարող ենք ինքներս լուծել և՛ Ղարաբաղում, և՛ Մերձդնեստրում, և՛ Ուկրաինայում առկա խնդիրները. Լուկաշենկո
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն անդրադարձել է ՀԱՊԿ տարածաշրջանի երկրների որոշ խնդիրների։
20:00
14 Հունիսի 2017
Հայաստանն ու Տաջիկստանը, հնարավոր է, ուղիղ ավիահաղորդակցություն գործարկեն. Սարգսյան
Հայաստանն ու Տաջիկստանը դիտարկում են երկու երկրների միջև ուղիղ ավիաչվերթի գործարկման հնարավորությունը:
18:41
14 Հունիսի 2017
Տաջիկստանի նախագահը նշել է Հայաստանի հետ համագործակցության հեռանկարային ոլորտները (ՖՈՏՈ)
ՀՀ նախագահի հրավերով պաշտոնական այցով այսօր Հայաստան է ժամանել Տաջիկստանի Հանրապետության նախագահ Էմոմալի Ռահմոնը:
14:43
13 Հունիսի 2017
Նալբանդյանը նշել է ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագրի ստորագրման ժամկետը
Էստոնիան ԵՄ նախագահությունը կստանձնի հուլիսի 1-ից:
13:43
12 Հունիսի 2017
Հայաստան կայցելի Էստոնիայի արտգործնախարար Սվեն Միկսերը
Էստոնիայի արտգործնախարարին կընդունեն հանրապետության նախագահը, Ազգային ժողովի նախագահը և վարչապետը։
15:38
09 Հունիսի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղազախստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղազախստանի Հանրապետություն:
13:48
08 Հունիսի 2017
Թեհրանի ահաբեկչությունը կհանգեցնի իրանցիների աննախադեպ քաղաքական համախմբման. փորձագետ
Ահաբելիչները սխալ հաշվարկներ են կատարել։