486.33
+0.12
521.78
+4.16
8.19
+0.04
-3
Եղանակը Երևանում
Հայ
Հայկական հեռուստատեսությունը չի համապատասխանում հայկական սփյուռքի հոգևոր պահանջներին
15:28
18 Հոկտեմբերի 2010

ԵՐԵՎԱՆ, 18 հոկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Հայկական հեռուստատեսությունը չի համապատասխանում հայկական սփյուռքի հոգևոր պահանջներին, կարծում է Պրահայում հրատարակվող «Օրեր» ամսագրի խմբագիր Հակոբ Ասատրյանը։

«Հայկական սփյուռքի ժամանակակից ներկայացուցիչն առավել հոգևոր հեռուստածրագրերի կարիք ունի, այլ ոչ սերիալների և զվարճալի ծրագրերի, որոնք շատ հաճախ է հեռարձակում հայկական հեռուստատեսությունը»,- երկուշաբթի լրագրողներին ասաց նա։

Ասատրյանն ընդգծեց նաև հայկական հեռուստաալիքներում մանկապատանեկան ծրագրերի գրեթե բացարձակ բացակայությունը, որոնք մեծ կրթական նշանակություն ունեն։

Ըստ նրա, նորաստեղծ հայկական համայնքներում, այդ թվում նաև Չեխիայում, հեռուստատեսության դերը կարևոր է, քանի որ հայերը  հեռուստատեսությունը նախընտրում են թերթից։

«Հայաստանից հիմնականում վերջին 20 տարիների ընթացքում գաղթած մարդիկ մեծ նշանակություն չեն տալիս տպագիր խոսքին՝ նոր միջավայրում որպես հայկական մշակույթի և սովորույթների պահպանման հիմնական միջոց»,- ասաց Ասատրյանը։

Ըստ նրա, 1999թ.-ից Պրահայում հրատարակվող «Օրեր» թերթի հիմնական նպատակը հայկական մշակույթի, պատմության, ինչպես նաև քաղաքական տեսությունների մասին ոչ միայն Չեխիայի, այլ նաև ողջ Եվրոպայի հայ ընթերցողների համար որակյալ տեղեկատվություն ապահովելն է։

Հոկտեմբերի 16-ին Ղարաբաղում Լրագրողների համահայկական հինգերորդ համաժողովի աշխատանքներն ավարտելու մասին խոսելիս, Ասատրյանն ընդգծեց Հայաստանի և սփյուռքի ԶԼՄ-ների փոխադարձ ծանոթության կարևորությունը։

«Հայաստանում հաճախ են դժգոհություն հայտնում հայկական իշխանությունների գրեթե բոլոր նախաձեռնությունների հանդեպ  հայկական սփյուռքի ԶԼՄ-ների համընդհանուր աջակցության կապակցությամբ, բայց Հայաստանում ապրող մարդիկ պետք է հասկանան, որ սա ոչ այդքան մեր քաղաքական տեսակետների արտահայտությունն է, որքան Հայաստանի միջազգային վարկանիշը բարձր մակարդակի բարձրացնելու ձգտում»,- ասաց նա։

Լոս Անջելեսում լույս տեսնող «Ասպարեզ» հայկական օրաթերթի խմբագիր Աբո Պողիկյանն այս համատեքստում ավելացրեց, որ հայկական սփյուռքի ԶԼՄ-ները ձգտում են շատ զուսպ արտահայտվել Հայաստանի ապրելակերպի անվայել կողմերի մասին։

«Մեր ընթերցողների շրջանում շատ մարդիկ կան, ովքեր երբեք չեն եղել Հայաստանում, և մենք պետք է փորձենք նրանց չվանել իրենց պատմական հայրենիքից»,- ասաց նա։

Ըստ Պողիկյանի, Լոս Անջելեսում այսօր հայկական թերթերի հիմնական խնդիրներից մեկը, բացի ֆինանսականից, Լոս Անջելեսի սփյուռքի երիտասարդների հայոց լեզուն չիմանալն է։

«Մեր հիմնական ընթերցողները 35-ից բարձր մարդիկ են, իսկ երիտասարդների համար մենք երկու լեզվով՝ անգլերեն և հայերեն, հատուկ շաբաթօրյա համար ենք թողարկում»,- ասաց Պողիկյանը։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
13:33
24 Հունվարի 2017
Հովիկ Աբրահամյանը հաստատել է ՀՀԿ–ի շարքերը լքելու մտադրությունը
Հայաստանի նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը հաստատեց, որ հեռանում է ՀՀԿ–ից:
12:44
24 Հունվարի 2017
Հայաստանի և Ռուսաստանի վարչապետները կքննարկեն ինտեգրացիոն համագործակցությունը ԵՏՄ-ի շրջանակում
Հայաստանի և Ռուսաստանի վարչապետներ Կարեն Կարապետյանը և Դմիտրի Մեդվեդևը երեքշաբթի կհանդիպեն Մոսկվայում:
01:14
24 Հունվարի 2017
ԱՄՆ–ն դուրս է գալիս Անդրխաղաղօվկիանոսյան գործընկերությունից
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրամանագիր է ստորագրել Անդրխաղաղօվկիանոսյան գործընկերության (ԱԽԳ) համաձայնագրից ԱՄՆ–ի դուրս գալու մասին:
20:51
23 Հունվարի 2017
ՀՀ վարչապետը շնորհավորել է Գլեդիս Բերեջիկլյանին ավստրալական նահանգի կառավարության ղեկավարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը շնորհավորել է հայազգի Գլեդիս Բերեջիկլյանին ավստրալական խոշորագույն նահանգի կառավարության ղեկավարի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ:
00:01
22 Հունվարի 2017
ԱՄՆ նախագահի անցումային վարչակազմը գլխավորել է Քեն Նահիգյանը
ԱՄՆ նախագահի վարչակազմի անցումային վարչակազմը նոր ղեկավար ունի:
16:57
20 Հունվարի 2017
Իշխան Զաքարյանը դարձել է Գագիկ Ծառուկյանի դաշինքի շտաբի պետը
Հայաստանի ՀՀ վերահսկիչ պալատի ղեկավար Իշխան Զաքարյանը գլխավորել է Գագիկ Ծառուկյանի դաշինքի նախընտրական շտաբը։
15:30
20 Հունվարի 2017
Մինսկն արտահանձնում է բլոգեր Լապշինին Ադրբեջանին
Բելառուսի Հանրապետությունը որոշել է արտահանձնել Ռուսաստանի Դաշնության և Իսրայելի պետության քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
19:48
19 Հունվարի 2017
Խաչատուր Սուքիասյանը չի պատրաստվում գլխավորել ԲՀԿ շտաբը
Հայ խոշոր գործարար Խաչատուր Սուքիասյանը չի պատրաստվում գլխավորել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության շտաբն առաջիկա խորհրդարանական ընտրություններում:
10:57
19 Հունվարի 2017
Խաչատուր Սուքիասյանը կլինի Գագիկ Ծառուկյանի դաշինքի շտաբի պետը
Երկար քննարկումներից հետո Խաչատուր Սուքիասյանը որոշել է առաջիկա ընտրություններին մասնակցել Գագիկ Ծառուկյանի դաշինքով։
12:37
18 Հունվարի 2017
Հայաստանի խորհրդարանի աշխատակազմի ղեկավարը ցանկանում է վերադառնալ արդարադատության նախարարի պաշտոնին
Հայաստանի խորհրդարանի աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը ցանկանում է վերադառնալ արդարադատության նախարարի պաշտոնին:
11:43
18 Հունվարի 2017
Գագիկ Ծառուկյանի կողմնակիցների թիվը սրընթաց աճում է
Գագիկ Ծառուկյանի պոտենցիալ կողմնակիցների թիվը սրընթաց աճում է:
17:19
17 Հունվարի 2017
Ծառուկյանի վերադարձը կազդի Հայաստանի խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա. փորձագետ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանի վերադարձը մեծ քաղաքականություն, անկասկած, կազդի առաջիկա խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա։