484.75
-0.5
571.76
+2.32
8.19
+0.01
-1
Եղանակը Երևանում
Հայ
Լիտվայի Սեյմի փոխնախագահը պարգևատրվել է ՀՀ ԱԺ Պատվո մեդալով
15:01
18 Հոկտեմբերի 2010

Լիտվայի Սեյմի (խորհրդարանի) փոխնախագահ, Լիտվա- Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Ալգիս Կաշետան Լիտվայի Սեյմի կողմից Հայոց ցեղասպանության բանաձևի ընդունման և հաստատման գործընթացին աջակցելու համար (2005 թ.) պարգևատրվել է ՀՀ ԱԺ Պատվո մեդալով, հաղորդում է ՀՀ ԱԺ մամուլի ծառայությունը:

Երկուշաբթի Կաշետային հանձնելով մեդալը՝ ՀՀ ԱԺ խոսնակ Հովիկ Աբրահամյանը բարձր է գնահատել Ալգիս Կաշետայի ներդրումը Լիտվայի Սեյմի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացում և նշել, որ նրա այցը կնպաստի Հայաստանի և Լիտվայի միջև երկկողմ հարաբերությունների ակտիվացմանն ու զարգացմանը:

Աբրահամյանի խոսքերով՝ հաշվի առնելով, որ Ալգիս Կաշետան Լիտվա- Հայաստան բարեկամության խմբի ղեկավարն է, նրա այցը լուրջ ազդակ կլինի նաև միջխորհրդարանական  կապերի աշխուժացման առումով:

Լիտվայի Սեյմի փոխնախագահն իր հերթին շնորհակալություն է հայտնել բարձր պարգևի համար՝ նշելով, որ սա Լիտվայի Սեյմի ու այն պատգամավորների պարգևն է, ովքեր աշխատում են հանուն երկու երկրների կապերի ամրապնդման:

«Մարդկության դեմ հանցագործությունները պետք է դատապարտվեն», - ասել է Կաշետան՝ ավելացնելով, որ 2005 թվականի դեկտեմբերի 15-ին Լիտվայի Հանրապետության Սեյմը ընդունել է Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ բանաձև որում, դատապարտելով 1915 թ. Օսմանյան Թուրքիայի կայսրությունում իրականացված հայ ժողովրդի ցեղասպանությունը, կոչ է արել Թուրքիային ճանաչել այդ պատմական իրողությունը:

Լիտվայի Սեյմի փոխնախագահը վստահություն է հայտնել, որ երկու երկրների ու ժողովուրդների միջև բարեկամական կապերն ու համագործակցությունը կշարունակվեն ու կզարգանան:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:07
08 Դեկտեմբերի 2017
Հայաստանի նախագահի պաշտոնում կարող է միասնական թեկնածու առաջադրվել
Սահմանադրության բարեփոխված 125–րդ հոդվածի համաձայն, «հանրապետության նախագահի պաշտոնում թեկնածության առաջադրման իրավունք ունի պատգամավորների ընդհանուր թվի առնվազն ¼–ը»։
21:28
07 Դեկտեմբերի 2017
Կոչ ենք անում կենտրոնանալ ղարաբաղյան հակամարտության փոխզիջումային լուծումների վրա. ՄԽ համանախագահ երկրների ներկայացուցիչներ
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանխագահ երկրների պատվիրակությունների ղեկավարները Վիեննայում ԵԱՀԿ նախարարների խորհրդի նիստի ավարտին հանդես են եկել համատեղ հայտարարությամբ։
21:20
06 Դեկտեմբերի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպումն է մեկնարկել Վիեննայում
Վիեննայում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը։
21:07
06 Դեկտեմբերի 2017
Հայտնի են Հայաստանի ԱԳ նախարարի և համանախագահների հանդիպման թեմաները (ՎԻԴԵՈ)
Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին։
18:53
06 Դեկտեմբերի 2017
Պուտինն առաջադրվելու է ՌԴ նախագահի պաշտոնում
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է նախագահի պաշտոնում առաջրվելու մտադրության մասին:
10:35
05 Դեկտեմբերի 2017
Հայտնի է Հայաստանի նախագահի ամենահավանական թեկնածուի անունը
«Ժամանակ» թերթը գրում է, թե ով է Հայաստանի հաջորդ նախագահական ընտրությունների ամենահավանական թեկնածուն։
19:17
01 Դեկտեմբերի 2017
Արա Աբրահամյանը պահանջել է եթերից հեռացնել հակահայկական արշավ սկսած լրագրողներին և քաղաքագետներին
ՌՀՄ նախագահը կոչ է արել եթերից հեռացնել ծախու լրագրողներին, քաղաքագետներին և փորձագետներին, ովքեր հակահայկական արշավ են սկսել ռուսական հեռուստատեսությամբ։
18:14
30 Նոյեմբերի 2017
Վրաստանի վարչապետի այցը Հայաստան հետաձգվել է
Գիորգի Կվիրիկաշվիլիի այցը Հայաստան հետաձգվել է անորոշ ժամանակով:
17:48
30 Նոյեմբերի 2017
Հայաստան կժամանի Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին
Այցի շրջանակներում նախատեսված են նրա հանդիպումները ՀՀ բարձրագույն ղեկավարության՝ ՀՀ նախագահի, ԱԺ նախագահի և վարչապետի հետ:
13:10
30 Նոյեմբերի 2017
Մարկեդոնովը կոչ է արել դադարեցնել ռուսական հեռուստատեսությամբ Հայաստան–ԵՄ համաձայնագրի շուրջ հնչող հիստերիան
Քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը կոչ է արել դադարեցնել ռուսական հեռուստատեսությամբ Հայաստան–ԵՄ համաձայնագրի շուրջ հնչող հիստերիան։
11:15
30 Նոյեմբերի 2017
ՀՀԿ–ում անհեթեթ են անվանել ռուս քաղաքագետների վիրավորական հայտարարությունները Հայաստան–ԵՄ համաձայնագրի ստորագրման վերաբերյալ
Էդուարդ Շարմազանովը մեկնաբանել է НТВ ռուսական հեռուստաալիքի talk show–ի ընթացքում Հայաստանի հասցեին հնչած հայտարարությունները։
20:35
28 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանը շահագրգռված է բարեկամ Իրանի զարգացմամբ ու տարածաշրջանի կայունությամբ
ՀՀ նախագահն ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆին։